Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԴԱՍԸՆԹԱՑ ուսանողների, ակտիվիստների և լրագրողների համար

Կովկասի Ինստիտուտը, Նորվեգական Հելսինկյան Հիմնադրամի «Միավորում վստահության վերականգնման համար» ծրագրի շրջանակներում, իրականցնում էեռօրյա դասընթաց «Շահերի պաշտպանության արշավի (Advocacy campaign) կազմակերպում և իրականացում» թեմայով:

Դասընթացը կազմակերպվում է երեք տարբեր խմբերի համար` ուսանողներ, ակտիվիստներ և լրագրողներ:

Ուսանողների համար` նոյեմբերի 12-14-ը, լրագրողների համար` նոյեմբերի 14-16-ը և ակտիվիստների համար` նոյեմբերի 16-18-ը:

Դասընթացը տեղի է ունենալու «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք ուղարկել Ձեր կարճ ինքնակենսագրականը contact (at) c-i.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով«Advocacy campaign» training:

Չմոռանաք նաև նշել՝ որ խմբի հետ մասնակցության համար եք դիմում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10.11.2014:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 54 06 31:

Աղբյուրը` armacad.blogspot.com

Անգլերեն լեզվով դասախոսություն կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը  

2014թ. նոյեմբերի 5-ին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը անգլերեն լեզվով դասախոսություն կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության II կուրսի ուսանողների համար:

Ներկա էին Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա. Ցուցուլյանը, ամբիոնի աշխատակիցները, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Պամելա Ուոտքինսը և Էմմա Թեմրազյանը:

Դասախոսությունը «Ածանցյալ» թեմայով էր:

Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար օտար լեզվով դասախոսություն լսելը նորություն չէր. մեկ շաբաթ առաջ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Արտակ Ցուցուլյանը «Քառակուսային ձևեր: Իներցիայի թեորեմը» թեմայով դասախոսություն էր կարդացել ռուսերեն լեզվով:

Երկու դասախոսությունների ժամանակ էլ ներկաները մեծ գոհունակությամբ արտահայտվեցին օտար լեզվով դասախոսություններ կարդալու` Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նախաձեռնության կապակցությամբ:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի թիմը

2014թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ և «Սերվիս» մասնագիտության երկրորդ ու երրորդ կուրսերի թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց երկու փուլով:

Առաջին փուլից հետո վեցական միավորով երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ կուրսերի թիմերը:

Երկրորդ փուլում տրվեց 10 հարց:

Միավորների 5:4 հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի թիմը:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 3-ին մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված հավաքական թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց 2 փուլով` յուրաքանչյուրը 10-ական հարց (հարցերը հիմնականում տրամաբանական էին):

Եզրափակիչ փուլ դուրս եկան «Հայոց լեզու և գրականություն» ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ:

Մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին

Ելնելով 2014-15 ուստարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքներից` պաշտոնական հրահանգով նախատեսված գործառութային պարտականություններն ու հասարակական կարգով տրված հանձնարարությունները բարեխղճորեն և օրինակելի կերպով կատարելու համար պարգևատրվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

  • Ալեքսանյան Վարդան Արամայիսի – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան
  • Ալթունյան Նվարդ Միտուշի – Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի ավագ տեսուչ
  • Աղաբաբյան Վահան Արշակի – Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ
  • Ավետիսյան Գայանե Հրաչիկի – Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ
  • Բագումյան Լուսինե Արտաշեսի – Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Բարխուդարյան Ալվարդ Կիմիկի – Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Գասպարյան Հռիփսիմե Սերյոժայի – Բնական գիտությունների ֆակուլտետի գործավար
  • Դարբինյան Կարապետ Սուրենի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ.
  • Թումանյան Լուսինե Վիլիկի – Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ.
  • Խաչատրյան Արփինե Մանվելի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս
  • Խաչատրյան Տաթևիկ Վասիլի – Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ
  • Հակոբյան Անահիտ Սպարտակի – Վարչատնտեսական վարչության գործավար-օպերատոր
  • Հովակիմյան Աննա Սեդրակի – Ծրագրավորման և ինֆորմացիոն  տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ.
  • Հովհաննիսյան Ալբերտ Սարգսի – Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
  • Մանթաշյան Հասմիկ Վահրամի – հաշվապահ
  • Մանուչարյան Մելանյա Մուկուչի – Օտար լեզուների ամբիոնի դասախոս
  • Միրզոյան Արթուր Համլետի – Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ
  • Չիբուխչյան Անուշ Լյուբիկի – Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս
  • Պապյան Վիգեն Պապիկի – բանվոր
  • Վարդանյան Խաչատուր Գարուշի – Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
  • Քոչարյան Համլետ Սուրենի – բանվոր