Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայերեն ձեռագրերի առցանց ձեռագրացուցակներ

«Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ը կազմել է հայերեն ձեռագրերի՝ մի քանի հարյուր հատոր կազմող, թվայնացված և առցանց ձեռագրացուցակների ցանկը (Համացանցում որոնման համակարգերից դժվարությամբ օգտվողների համար): Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայերեն ձեռագրացուցակների գիտական ցանկերը տե՛ս Հակոբ Անասյան, Հայկական մատենագիտություն. Ե–ԺԸ դդ, հատոր Ա, Երևան, 1959, էջ LXXVIII-XCV (հմմտ. նաև Bernard Coulie, Répertoire des Bibliothèques des Catalogues des manuscrits armeniénnes, Brepons-Turnhout, 1992

Առցանց ձեռագրացուցակներ

ԵՎՐՈՊԱ

Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու. հատոր առաջին, կազմեց Արտաւազդ արքեպս. Սիւրմէեան, Փարիզ, 1950

(http://webaram.com/sites/webaram.com/files/AA-SURM-CATA/index.html)

Փարիզ

Բեռլին

Die Handschriften-Verzeichnisse Königlichen Bibliothek zu Berlin. Verzeichniss der Armenischen Handschriften von N. Karamianz, Berlin, 1888(http://rbedrosian.com/Downloads3/Catalog_Armenischen_handschriften_Berlin.pdf)
(https://archive.org/details/verzeichnissder00bergoog)

Տյուբինգեն

Systematisch Hauptkatalog der Königlichen Universitätsbibliothek zu Tübingen. Verzeichnis der Armenischen Handschriften der Königlichen Universitätsbibliothek von Franz Nikolaus Finck und Levon Gjandschezian, Tübingen, 1907 (http://rbedrosian.com/Downloads3/Catalog_Armenischen_handschriften_Tubingen.pdf) (https://archive.org/details/systematischalph00tbin)


Մյունխեն

Ցուցակ հայերէն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Միւնխէն. կազմեց Հ. Գրիգորիս Վ. Գալէմքեարեան, Վիեննա, 1892(http://rbedrosian.com/Downloads3/Catalog_tsutsak_Munich_dzeragrats.pdf)
(http://digitale-sammlungen.ulb.uni-bonn.de/content/pageview/47568)

Վիեննա

Միացյալ Թագավորություն

  • Պապեան Մհեր, Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի հայերէն ձեռագրերը.- «Պատմա-բանասիրական հանդէս», 2000, № 1, էջ 225-247 (http://hpj.asj-oa.am/4430/1/2000-1(225).pdf)

Իտալիա

  • Գաբրիելլա Ուլուհոճեան, Հաղորդում Իտալիայում (Ռեջջիո Էմիլիա Ք.) նոր յայտնաբերուած երկու ձեռագրերի մասին,- «Բանբեր Մատենադարանի», 20, 2014, էջ 469-476 (http://www.matenadaran.am/ftp/data/Banber20/25.G.Uluhochean.pdf)

Ռումինիա

Սուրէն Քօլանջեան, Համառօտ ցուցակ հայերէն ձեռագրաց Գեռլա հայաքաղաքի,- «Բանբեր Մատենադարանի», 9, 1969, էջ 433-485(http://www.matenadaran.am/ftp/data/Banber9/19.S.Qolandzyan.pdf)

ԱՄՆ

 

  • Յարություն Քիւրտեան – Համառօտ ցուցակ հայերեն գրչագիրներու Քիւրտեան հաւաքածոյի և Ուիչիդա, Կանզաս, ԱՄՆ, «Բանբեր Մատենադարանի», 11, 1973, էջ 399-422 (http://www.matenadaran.am/ftp/data/Banber11/17.H.Qyurtyan.pdf)
  • Զաւէն ծ. վ. Արզումանեան – Հայերէն ձեռագրեր Հիւսիսային Ամերիկայում. Ա. Պրինստոն համալսարանի գրատան հայերէն ձեռագիրները, – «Բանբեր Մատենադարանի», 11, 1973, էջ 377-398 (http://www.matenadaran.am/ftp/data/Banber11/16.Z.Arzumanyan.pdf)
ԹՈՒՐՔԻԱ

 

  • Ցուցակ հայերէն ձեռագրաց ի Թուրքիա, հատոր Ա, Կեսարիոյ վիճակ, Տետր Բ, Ցուցակ հայերէն ձեռագրաց սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն Կեսարիոյ եւ սուրբ Գէորգ եկեղեցւոյն Գըրշէհրի, կազմեց Տրդատ վրդ. Պալեան, Կոստանդնուպոլիս, 1893(http://rbedrosian.com/Patristics2/Catalog_tsutsak_Caesarea_B.pdf)
  • Խաժակ Տէր-Գրիգորեան, Ցուցակ ձեռագրաց ս. Աստուածածնայ եկեղեցւոյ Թալասու Հաճի Պեյ Կիւրիւնլեանի սեփական ձեռագիր գրեանք (կազմեց Տրդատ վրդ. Պալեան), «Բանբեր Մատենադարանի», 17, 2006, էջ 313-330 (http://www.matenadaran.am/ftp/data/Banber17/12.Kh.TerGrigorean.pdf)
ՎՐԱՍՏԱՆ

 

ԼԻԲԱՆԱՆ

 

ԻՐԱՆ

 

Ցուցակ հայերէն ձեռագրաց Թաւրիզի, կազմեց Հրաչեայ Յ. Աճառեան, Վիեննա, 1910 (http://rbedrosian.com/Patristics2/Catalog_Tabriz_Adjarian.pdf)

 

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Աղբյուրը` armscoop.com

Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ

2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

1. ԵՊՀ ԻՄ-ի` 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի
հաշվետվությունը:

2. ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի)
հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

3. ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջեն) հաստատելու մասին:

4. ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների կանոնակարգերի փոփոխության հաստատման մասին:

5. ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատման մասին:

6. ԵՊՀ ԻՄ-ի մեթոդխորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

7. Ընթացիկ հարցեր:

Զեկուցող` Ս.Ա.Առաքելյան

Գիտխորհրդի նիստից անմիջապես հետո տեղի կունենա ամանորյա միջոցառում, որը կազմակերպել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

2014թ. դեկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում` մասնաճյուղի և Դիլիջանի ավագ դպրոցի հավաքական թիմերի միջև:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հավաքականը և 5:0 հաշվով հաղթեց մրցակցին:

Տնօրենության կողմից հյուրերին հանձնվեց հուշանվեր:

Երկու կողմերի համաձայնությամբ որոշվեց փետրվար ամսին Դիլիջանում անցկացնել պատասխան խաղ` ոչ միայն ուսանողների, այլև աշխատակիցների մասնակցությամբ:

Դեկտեմբերի 19-ի տնօրենության նիստում

2014թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ կազմակերպելու, 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում ուսանողների հաճախումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ որոշվեց Գիտական խորհրդի` այս տարվա վերջին ընդլայնված նիստն անցկացնել դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում:

Մյուս հարցի վերաբերյալ որոշվեց հանձնարարել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին համապատասխան հրամանով մինչև 90 ժամ բացակայություն ունեցող ուսանողներին ներկայացնել հեռացման:

Տնօրենության նիստի վերջում մատուցվեց հաճելի անակնկալ. Ս.Առաքելյանի կողմից տնօրենության անդամներին տրվեցին հուշանվերներ` 2015 տարվա խորհրդանիշի տեսքով:

Տնտեսագիտության ֆակուլտետում ներկայացվեց «NLS» բիզնես-ծրագիրը

2014թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Լուիզա Ալեքսանյանը, Սևաչյա Խառատյանը և Նաիրա Թիրաբյանը ներկայացրին «NLS» (New Life Style) բիզնես-ծրագիրը:

Ներկա էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ Էդգար Հովհաննիսյանը, Անուշ Սարիբեկյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Ծրագիրը նախատեսված էր «Միկրոտնտեսագիտություն» առարկայի շրջանակներում` որպես խմբային աշխատանք:

Համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողները ներկայացրին իրենց կազմած բիզնես-ծրագիրը, նախատեսվող ծախսերը, հնարավոր ռիսկերի կանխատեսումը, մարքեթինգային ռազմավարությունը, ծրագրի SWOT վերլուծությունը:

Ցուցադրվեց նաև «NLS» ժամանցային կենտրոնի գովազդը:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Է.Հովհաննիսյանը` ներկայացված ծրագրի կապակցությամբ արտահայտելով մեծ գոհունակություն: