Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կանանց տոնին նվիրված միջոցառում

2015թ. մարտի 17-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Սիրով հրավիրում ենք:

Զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը

 2015թ. մարտի 13-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում «Գաուսի մեթոդի ծրագրային իրականացում» թեմայով զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը:

 

Շնորհավոր մարտի 8

 

 

 

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

 

սրտանց շնորհավորում ենք ձեզ` Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն, հաջողություն:

 

Թո՛ղ միշտ լինեք գարնան պես թարմ, ծաղիկների պես քնքուշ ու հմայիչ, թո՛ղ սիրով իմաստավորվի ձեր կյանքը:

 

Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն

 

 

2015թ. մարտի 12-ին` ժամը 13:30-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

 

Ընտրությանը քվեարկելու իրավունք ունեն միայն ՈՒԳԸ-ի անդամները:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն

 

ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի են արժանացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետևյալ ուսանողները

Հայտնի են ՀՀ բուհերի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների շրջանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում կրթաթոշակի արժանացած ուսանողների անունները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ ուսանողները.

  1. Մելիքբեկյան Մինավարդ Գագիկի
  2. Մկրտումյան Արսեն Արթուրի
  3. Սարգսյան Դիանա Արթուրի
  4. Դավթյան Արինա Վաչագանի
  5. Հախվերդյան Նազելի Հարությունի
  6. Հարությունյան Թեհմինե Լևոնի
  7. Սարուխանյան Գուրգեն Մկրտիչի
  8. Բադալյան Կարինե Աշոտի
  9. Սարգսյան Ալվարդ Ալեքսանի
  10. Սարիբեկյան Շարմաղ Սամվելի
  11. Թամրազյան Լիլիթ Սամվելի
  12. Ափինյան Նարինե Արծվիկի
  13. Գրիգորյան Գեղեցիկ Արմենի:

Ընդհանուր ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` heh.am