Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խրախուսվեցին մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ

Քննարկելով 2014-15 ուստարվա փետրվար ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` իրենց գործառույթներն ու պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար դրամական խրախուսանքի արժանացան հետևյալ աշխատակիցները`

1. Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Նաիրա Սուրենի Առուշանյանը,

2. Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Նվարդ Միտուշի Ալթունյանը,

3. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը,

4. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Գարուշի Վարդանյանը,

5. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արմինե Արգամի Ադամյանը,

6. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պ.գ.թ., դոցենտ Դավիթ Ֆերդինանդի Թինոյանը,

7. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Արտաշեսի Բագումյանը,

8. Բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժ/պ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ռաֆայել Ռուբենի Քամալյանը,

9. Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ֆ.մ.գ.թ., դոցենտ Վարազդատ Խաժակի Նավոյանը,

10. Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ժամավճարային հիմունքներով դասախոս Ռադիկ Լյովայի Մելիքսեթյանը,

11. Տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի գործավար-օպերատոր Ալվինա Կամիսարի Զախարյանը,

12. Տնտեսական մասի վարիչ, ներքին համատեղությամբ ինժեներ Կորյուն Գագիկի Մելիքսեթյանը,

13. Տնտեսական մասի փականագործ Վիգեն Պապիկի Պապյանը,

14. Տնտեսական մասի սպասարկման անձնակազմի շենքը սպասարկող բանվոր Համլետ Սուրենի Քոչարյանը,

15. Տնտեսական մասի սպասարկման անձնակազմի շենքը սպասարկող բանվոր Ստեփան Հրանտի Իսահակյանը:

Տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

2015թ. փետրվարի 28-ին կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ու աշխատակիցների և Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտների ու աշխատակիցների թիմերի միջև:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները և ուսանողները ցուցադրեցին գեղեցիկ խաղ և հաղթեցին 3:0 հաշվով:

Հաղթանակի կապակցությամբ Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների թիմին նվիրեց հուշանվեր:

ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը հրավիրեց Դիլիջանի ավագ դպրոցի վոլեյբոլի թիմին` մասնակցելու ապրիլ ամսին մասնաճյուղում կայանալիք վոլեյբոլի բաց առաջնությանը:

Զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը

2015թ. փետրվարի  27-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Էլիպսոիդ, հիպերբոլոիդ»: Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, տիեզերագիտության (օրինակ՝ երկրային էլիպսոիդ) և այլ բնագավառներում:

Ներկայացվեց, թե ինչ են էլիպսոիդն ու հիպերբոլոիդը, ինչպիսին են նրանց հավասարումները: Նշվեց միախոռոչ և երկխոռոչ հիպերբոլոիդների  ու նրանց տարբերության մասին:

Վերջում ներկաները զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում

2015թ. փետրվարի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ժ/պ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ.Զաքարյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Ֆակուլտետի գիտական խորհրդի կազմի և աշխատանքային պլանի հաստատում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

2. Ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագրի ընդունում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

3. Ֆինանսական միջոցների ներհոսքի (ուսման վճարներ) վիճակի քննարկում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

4. Ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում Մ.Զաքարյանը նախ ներկայացրեց ֆակուլտետի գիտխորհրդի նոր կազմը.
1. Զաքարյան Մանվել Աշոտի – դեկանի ժ/պ, գիտխորհրդի նախագահ
2. Գասպարյան Հռիփսիմե Սերյոժայի – ֆակուլտետի քարտուղար, քարտուղար
3. Գուլակյան Գեղամ Վոլոդյայի – ֆակուլտետի արհմիության նախագահ, անդամ
4. Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ, անդամ
5. Քամալյան Ռաֆայել Ռուբենի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժ/պ, անդամ
6. Աթոյան Մհեր Սերգեյի – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, անդամ
7. Ասիլբեկյան Պավել Նորիկի – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, անդամ
8. Օթարյան Քնար Վլադիմիրի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, անդամ
9. Սաֆարյան Անդրեյ Մեսրոպի – ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ, անդամ
10. Ղևոնդյան Սոնա Գառնիկի – ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, անդամ
11. Ներսիսյան Վարուժան Նարիմանի – ՀՀ ԿՊԿ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար
12. Ղազարյան Հարություն Ավետիքի – Գետահովիտի հիմնական դպրոցի տնօրեն
13. Թիրաբյան Մարսպետ /Մարզպետ/ Պարգևի – Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
14. Հովսեփյան Անահիտ Մհերի – ԻԿՄ II կուրսի ուսանողուհի
12. Խաչատրյան Նազելի Մանվելի – ԻԿՄ II կուրսի ուսանողուհի

Այնուհետև զեկուցողը ներկայացրեց ֆակուլտետի գիտխորհրդի աշխատանքային պլանը, որը կազմվել է ֆակուլտետի զարգացման ռազմավարական պլանի դրույթների և ուսումնական գործընթացի ժամանակացույցի հիման վրա:

Որոշվեց 2014-15 ուստարվա II կիսամյակի ֆակուլտետի գիտխորհրդի նոր կազմը և աշխատանքային պլանը ներկայացնել մասնաճյուղի գիտխորհրդի հաստատմանը:

Երկրորդ հարցի կապակցությամբ զեկուցողը ներկայացրեց ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագիրը, նրա հիմնարար արժեքները, նպատակները, առաքելությունը:

Կարևորվեց ֆակուլտետի ընդունելության պրոֆիլի ընդլայնման խնդիրը` այն համապատասխանեցնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման և աշխատաշուկայի պահանջներին:

Որոշվեց հաստատել ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագիրը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նախագահը զեկուցեց նաև ֆինանսական ներհոսքի՝ ուսման վճարների մուծումների վիճակի, ներֆակուլտետային ուսումնական գործընթացի մասին:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Ա. Առաքելյանը: Նա ներկայացրեց նախկին ՊՈԱԿԻ և Հիմնադրամի միջև եղած տարբերությունները, վերջինիս առավելությունները:

Տնօրենն ընդգծեց Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների կարևորությունը և պահանջարկը ժամանակակից աշխատաշուկայում: Մասնավորապես պահանջարկ կա չափագրման ուղղությամբ, անհրաժեշտ է օգտագործել դասախոսական կազմի և ուսանողների ներուժը` նշված մասնագիտությունները առավել գրավիչ դարձնելու համար:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԿՊԿ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վ.Ն. Ներսիսյանը: Նա ներկայացրեց պետական և մասնավոր հատվածների չափագրումներ կատարող մասնագետի պահանջարկի մասին:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում արտահայտվեց նաև Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Ա.Վ. Ցուցուլյանը` նշելով, որ ֆակուլտետի ուսումնական գործընթացը բխում է կրթության որակի պահանջներից: