Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները» խորագրով ուսանողական գիտական կոնֆերանս

«Եվրասիական  տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները»  խորագրով ուսանողական  գիտական  կոնֆերանս

2015թ. մայիսի 16-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները» խորագրով ուսանողական գիտական կոնֆերանս:

ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ

2015թ. մայիսի 18-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Կուրսղեկների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

2. 2014-15 ուստարվա 2-րդ քննաշրջանին ընդառաջ ուսանողների հաճախումների արդյունքների ամփոփում
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

3. Ուսման վճարների հավաքագրման վիճակի մասին
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

4. Ընթացիկ հարցեր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2015թ. մայիսի 19-ին `ժամը12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

1. 2015-16 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների քննարկում
Զեկուցող`  Ա.Մարգարյան

2. 2015-16 ուստարվա ամբիոնային և անհատական բեռնվածությունների քննարկում
Զեկուցող`  Ա.Միրզոյան

3. 2014-15 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների քննարկում
Զեկուցող`  Ա.Մարգարյան

4. Ընթացիկ հարցեր:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

 

 

2015թ. մայիսի 15-ին` ժամը 13:40-ինԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:

 

Միջոցառման ընթացքում կբանախոսի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, կլինեն ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:

 

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

2015թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Ներկա էին մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում բանախոսեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, եղան ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառումը բացեց Խ.Վարդանյանը` ներկայացնելով նրա վայելած մեծ ժողովրդականությունը, քնարերգության գեղարվեստական արժանիքները, պատմեց իր հուշերը Հ.Շիրազի մասին:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Ուսանողները հանդես եկան սիրո տարբեր նրբերանգները, մարդկային դրամատիկ ապրումները, հայ ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը խտացնող բանաստեղծություններով ու նրանց հիման վրա գրված երգերով («Գարնանամուտ», «Թագադրում», «Ծիածանների լարերը վրան», «Ես դաշտի տաղավար էի», «Սիրուց անուշ բան չկա», «Միայն սերը», «Երազիս մեջ այրում էիր», «Լիրիկական», «Հայ ժողովրդի երգը», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Իմ սուրբ հայրենիք», «Երբ նայում եմ լեռնապարին», «Արարատ», «Կուզեի նստել մի քարի վրա»…):

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Միջոցառումն ամփոփեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը` արտահայտելով իր գոհունակությունը` գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, ընդգծելով Հովհ. Շիրազի մեծությունը, իր խոսքը եզրափակելով շիրազյան խորունկ բանաստեղծությամբ:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում