Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում Պոլետ Կուտանտի այցը մասնաճյուղ

2015թ. մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանտի (Ուբուլյանի) հետ հանդիպում, որին ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, Ֆրանսիական համալսարանի հաղորդակցման բաժնի աշխատող Ռուզաննա Փայտյանը, մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Հանդիպման նպատակը ոչ միայն մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողների կրթաթոշակներ հանձնելն էր, այլև ցույց տալը, որ Ֆրանկոֆոնիայի շունչն ամենուր է:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում Պոլետ Կուտանտը, ով ծագումով հայ է և ում ծնողները եղել են Օսմանյան ջարդերից մազապուրծ փրկված հայեր, ունեցավ բավականին հագեցած այցելություն: Նա մասնակցեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների կողմից Իջևանի թիվ 1 և 5, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերի դպրոցներում անցկացված դասալսումներին, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ  կուրսերի ուսանողների հետ ունեցավ հանդիպում, որի ընթացքում վերջիններս ֆրանսերեն լեզվով ներկայացրին  Տավուշի մարզի վերաբերյալ տարբեր մշակութային կոթողների և հայկական ավանդույթների վերաբերյալ զեկույցներ:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Պոլետ Կուտանտը100-ական եվրո կրթաթոշակ հանձնեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով և 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանտը և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, իսկ 2014թ.` 13 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Հաղթանակի և խաղաղության 70-րդ տարեդարձին

2015թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հաղթանակի և խաղաղության 70-րդ տարեդարձին

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, քաղաքի բնակիչներ:

Հաղթանակի և խաղաղության 70-րդ տարեդարձին

Զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ համալսարանականներն ու քաղաքացիները շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, երաժշտախումբը հնչեցրեց տոնական երաժշտություն:

Հաղթանակի և խաղաղության 70-րդ տարեդարձին

Երկրորդ աշխարհամարտին տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. 23 տարի առաջ` այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայերի համար Շուշիի ազատագրումը պատմական նշանակալից իրադարձություն է: 

Գործնական պարապմունք Մակարավանքում

2015թ. մայիսի 8-ին «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ճանաչողական-գործնական այց կատարեցին դեպի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք:

Այցի նպատակը մայիսի 7-ին մասնաճյուղում «Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով իրականացված սեմինար պարապմունքի գործնական մասի իրականացումն էր կոնկրետ տարածքում:

Էքսկուրսիոն երթուղին սկսվեց Աչաջուր համայնքի ղեկավար Կ.Ղալթախչյանի հետ հանդիպումից, որի ընթացքում նա ներկայացրեց համայնքի զբոսաշրջային հնարավորությունները, առկա հիմնախնդիրները, պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցելու ՀԿ-ի և ուսանողների հետ:

Գործնական պարապմունք Մակարավանքում

Այնուհետև ուսանողներն ուղևորվեցին դեպի Մակարավանք, որտեղ նրանց բացատրվեցին հուշարձանը զբոսաշրջիկներին ներկայացնելու առանձնահատկությունները, ընդգծվեց այդ գործում էքսկուրսավարի հմտությունների և դերի կարևորությունը:

Գործնական պարապմունք Մակարավանքում

Այնուհետև ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին հուշարձանի շրջակայքի փոքր տեղամասի մաքրման, բարեկարգման աշխատանքներին:

Դեպի Մակարավանք կատարած ճանաչողական այցի շրջանակներում ուսանողներն անցկացրին ակտիվ և հաճելի հանգիստ` ձեռք բերելով նաև զբոսավարությանն առնչվող գործնական հմտություններ:

Գործնական պարապմունք Մակարավանքում

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

2015թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր ֆակուլտետի ուսանողների կողմից:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Միջոցառումն ուներ հետաքրքիր մեկնարկ: «Դասա՛կ, շարվե՛լ» հրամանով մասնակիցները կազմեցին շարք, ապա դասակի հրամանատարը զեկուցեց դեկանին, որ իրենք պաստրաստ են միջոցառմանը: Ֆակուլտետի դեկանը, տալով «Ազա՛տ» հրամանը, միջոցառումը հայտարարեց բացված:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին պատմական համառոտ ակնարկ, հայրենասիրական բանաստեղծություններ, ազգային երգ ու պար, հանդես եկան հետաքրքիր բեմականացումով:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Մասնակիցները նաև ամռանը զորակոչվող իրենց ընկերներին բարի ծառայություն մաղթեցին և փոքրիկ անակնկալ մատուցեցին:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում
Միջոցառման սկզբում և վերջում ՀՀ դրոշի ներքո հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում

«Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինար

2015թ. մայիսի 7-ին «Տավուշի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ, էքսկուրսավար-թարգմանիչ Հովհաննես Ղահրամանյանը ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների համար անցկացրեց «Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաև Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանը:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

Սեմինարի նպատակն էր ընտրել Հայաստանում տուրիզմի զարգացման համար թիրախային կետ (տվյալ դեպքում` Տավուշը) և առավել արդյունավետ օգտագործել առկա զբոսաշրջային ներուժը` հավասարաչափ բաշխում կատարելով մարզի բոլոր տարածքների միջև և ոչ թե ուշադրությունը կենտրոնացնելով զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մեկ-երկու վայրի վրա:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերը, որոնց նպատակը որոշակի տուրարտադրանքների ձևավորման և իրացման գործում նաև մարզի գյուղացիներին ներգրավելն է:

Տավուշի զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի տնօրեն  Հովհաննես Ղահրամանյանի հետ հանդիպում

«Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները Տավուշի մարզում» թեմայով սեմինարի շրջանակներում առաջարկվեց կատարել ճանաչողական այց դեպի Մակարավանք, այնտեղ իրականացնել մաքրման և բարեկարգման աշխատանքներ: