Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

2015թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում:

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

Նախաձեռնության նպատակն էր ուսանողներին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի վերաբերյալ գիտելիքների տրամադրումը, սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների քննարկումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները և աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

Սեմինար-քննարկումն անցկացվեց երկու` «Անգլերեն լեզու և գրականություն», «Հոգեբանություն և մանկավարժություն» մասնագիտությունների` շուրջ 40 ուսանողների հետ:

Սեմինարի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին մասնագիտական կողմորոշման համակարգի ներդրման քաղաքականությունը, ՀՀ կառավարության` 2012թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանության արժանացած ՀՀ մասնագիտական կողմորոշման համակարգի զարգացման հայեցակարգը, դրանից բխող միջոցառումների ծրագիրը, համակարգի հիմնական նպատակը, այն է` անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում որակավորված և մրցունակ կադրերի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գործունեության ազատ և գիտակից ընտրության հնարավորության ստեղծումը ողջ կյանքի ընթացքում:

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

Քննարկվեց մասնագիտական կողմնորոշման գործընթացի բովանդակությունը` անձի բացահայտում և զարգացում, աշխատանքի դերերի և աշխատանքային հարաբերությունների մասին գիտակցության բարձրացում, կարիերայի կառավարման հմտությունների զարգացում, ձեռնարկատիրական հմտությունների զարգացում:

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

Տարբերակվեցին մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթական դպրոցներում, նախնական արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հետաքրքիր և ուսանելի սեմինար-քննարկման շնորհիվ ուսանողները նոր գիտելիքներ ստացան աշխատանքի և կարիերայի զարգացման, մասնագիտական առանձնահատկությունների վերաբերյալ:

Մասնաճյուղում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականություն» թեմայով սեմինար-քննարկում

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա նվիրված աշխատակցուհուն` Գոհար Եգանյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, ամենալավն ու բարին:

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

2015թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստ հրավիրելու, 2014-2015 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում անցկացված Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես ներկայացվեցին առաջիկա գիտխորհրդի նիստում քննարկվելիք հարցերը, որոնք վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի կատարմանը, մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականին, ԵՊՀ ԻՄ-ի` 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) քննարկմանը, մասնաճյուղի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի քննարկմանը:

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

Գիտխորհրդում ընդգրկվելիք ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կանոնակարգում փոփոխություններ կատարելուն, ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական նպաստների պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություն կատարելու համար ձևավորված հանձնաժողովի, մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի և ԵՊՀ ԻՄ-ի զինանշանի, դրոշի, օրհներգի, հուշամեդալի էսքիզների պատրաստման նպատակով ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցերը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

2015թ. դեկտեմբերի 11-ին «Քարտեզագրություն» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը, ում օժանդակել է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցողը ներկայացրեց աշխարհագրական քարտեզների, դրանց կազմելու և օգտագործելու մեթոդների, քարտեզագրական պատկերներով տարածության արտացոլման և ուսումնասիրման, բնության ու հասարակական երևույթների զուգակցման և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին տեղեկատվություն։

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Նա անդրադարձավ երկնային մարմինների քարտեզներին, գլոբուսներին, ռելիեֆ քարտեզներին, քարտեզագրության մյուս տարածական մոդելներին, նրա բաժիններին (մաթեմատիկական քարտեզագրություն, քարտեզաչափություն, քարտեզագիտություն, քարտեզների կազմում և խմբագրում, քարտեզների ձևավորում և հրատարակում), ժամանակակից քարտեզագրության ճյուղերին (գիտության տեսական հիմունքները, քարտեզագրական գիտության և արտադրության պատմությունը, քարտեզագրական աղբյուրագիտությունը, քարտեզների նախագծման և կազմման տեխնոլոգիան և տեսությունը, քարտեզների օգտագործման տեսությունը և մեթոդները)։

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Հակոբ Դավթյանը խոսեց հիմնական գրաֆիկական բարդ օբյեկտների գծագրման համար կիրառվող AutoCAD ծրագրի մասին, որի առաջին տարբերակը համակարգի շուկա է հանվել 1982թ. և լայնորեն օգտագործվում է ինժեներական, շինարարական, ճարտարապետական ոլորտներում:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցողը ներկայացրեց նաև ArcGIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասին, որն օգտագործվում է ընդերքի և այլ տարածքների հեշտ քարտեզագրման համար, կիրառվում է կադաստրային համակարգում, հողերի գրանցման, անշարժ գույքի հաշվառման, ինժեներական ծառայությունների, գեոդեզիական չափագրումների համար:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության II կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցումից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Սրբուհի Փարսադանյանը

2015թ. դեկտեմբերի 10-ին «Արգելված անցումներ» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Սրբուհի Փարսադանյանը:

Զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Սրբուհի Փարսադանյանը

Զեկուցումը պատրաստելիս ուսանողուհուն աջակցել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մհեր Աթոյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցողի կողմից ներկայացվեցին ուղիղ միջգոտիական անցումները կիսահաղորդիչներում, արգելված անցումները: Վերջինների համար դիտարկվեց ստանդարտ գոտու դեպքը:

Զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Սրբուհի Փարսադանյանը

Ընդգծվեց, որ պինդ մարմինների օպտիկական հատկությունների փորձնական ուսումնասիրումը շարունակում է մնալ նրանց էներգետիկ գոտիների կառուցվածքի մասին տվյալների ստացման հիմնական աղբյուրը:

Ներկայացվեց, որ օպտիկական կլանման ու անդրադարձման սպեկտրերի և ուսումնասիրման համար կատարված մի շարք փորձերի արդյունքում որոշվել են պինդ մարմինների շատ բնութագրեր` արգելված գոտու լայնությունները, էլեկտրոնների և խոռոչների էֆեկտիվ զանգվածները, բարձր և ցածր հաճախությամբ դիէլեկտրական թափանցելիությունները և այլն:

Վերջում թեմայի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում. զեկուցողը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին: