Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի կունենա Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս:

Այն կվարի ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սիրով հրավիրում ենք:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու 2016թ. հունվարի 21-22-ը Եվրոպայի խորհրդի ՏԵՄՊՈՒՍ-ի «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի աջակցությամբ կազմակերպվող «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովին, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և գործընկեր եվրոպական ուսումնական հաստատությունների դասախոսները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կողմից կիրառվող հաջողված փորձը:

Համաժողովի հիմնական նպատակն է պլենար և սեկցիոն նիստերի ժամանակ քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները` կարևորելով դասավանդման և ուսումնառության վերաբերյալ հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան, բացահայտել եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքանության ներդրման ուղիները:

Համաժողովն օգտակար կլինի ՄՈՒՀ-երի ղեկավարների, կրթության կազմակերպիչների, որակի ապահովման մասնագետների, դասախոսների, ուսանողների, մասնագիտության կրթական ծրագրեր մշակողների, մեթոդիստների համար: Ցանկացողները համաժողովին կարող են մասնակցել թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես զեկուցող ներկայացնեն իրենց փորձը:

Ընտրված զեկույցները հոդվածի տեսքով կհրապարակվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Հաշվի առնելով համաժողովի մեծածավալ աշխատանքները` սահմանվել է մասնակցության վճար՝ 35000 ՀՀ դրամ մեկ անձի համար:

Փոխանցման համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝
ՀՎՀՀ 00257269, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Հ/Հ 205004201518-1001, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:

Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը info@anqa.am  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակիցների տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե):

Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև զեկույցներին ներկայացվող պահանջները կարող եք գտնել anqa.am կայքում:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

2015թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Արեգակնային համակարգի և Երկրի ծագման վարկածները» թեմայով զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Զեկուցումը պատրաստելիս ուսանողուհուն օժանդակել է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:

Թեման բավականին հետաքրքիր էր և ուսանելի:

Զեկուցողը ընդհանուր տեղեկություններ հաղորդեց արեգակնային համակարգի և երկրի վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ դրանց ծագման ժամանակակից վարկածներին:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Վերջում ուսանողուհին պատասխանեց ներկաների տված հարցերին:

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

2015թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան (դեկտեմբերի 3-ը 1992թ. ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հաշմանդամների միջազգային օր):

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Միջոցառման ընթացքում առկա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Գասպարյանը ներկայացրեց «Հաշմանդամության սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները» թեմայով զեկուցում` անդրադառնալով «Հաշմանդամություն» հասկացությանը, նրա տեսակներին ու խնդիրներին, 2010թ. ՀՀ-ում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (2006թ.) վավերացմանը, ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության` ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված իրավունքին և այլն:

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Ելույթ ունեցան հեռակա ուսուցման համակարգի «Մ/Հ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, նույն կուրսի ուսանողուհի Մարիամ Եսայանը` իրենց անունից ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լիարժեք կերպով հասարակություն ինտեգրվելու պահանջը, բացահայտելով իրենց մարդկային ազնիվ ձգտումներն ու գեղեցիկ երազանքները:

Ապա ցուցադրվեց ներառական կրթությանը վերաբերող տեսանյութ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը` մասնավորապես նշելով, որ մանակավարժի մասնագիտության համար առաջնային հատկանիշ է հումանիզմը` մարդասիրությունը, ներկաներին կոչ արեց սիրել մարդուն, իսկ ապագա մանկավարժներին` անսահման սիրել երեխաներին` անկախ նրանց մաշկի գույնից, բնավորությունից, ֆիզիկական և մտավոր կարողություններից:

Հումանիստական մանկավարժության դիրքերից նա խիստ կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանումն ու իրավունքների պաշտպանությունը, ընդգծեց անձի` որպես բարձրագույն արժեքի գիտակցման գաղափարը:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

2015թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության նիստ` մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին հեռակա ուսուցման համակարգի` 2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի դասերի ամփոփման, մասնաճյուղի` 2016թ. ընդունելության կրթական ծրագրերի հաստատման, ըստ ՌԾ-ի` մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունները տնօրենությանը ներկայացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգի` 2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի դասերն անցկացվել են սահմանված կարգով, ձախողումներ չեն արձանագրվել:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ 2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն է իրականացնելու 13 կրթական ծրագրերով, որոնցից 3-ը («Նախնական զինվորական պատրաստություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա») մասնաճյուղում նոր են:

Այդ կրթական ծրագրերը ներդրվել են` հաշվի առնելով ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները:

Մյուս հարցի հետ կապված` մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը տնօրենությանը ներկայացնել ըստ ՌԾ-ի` իրենց տարեկան հաշվետվությունները: