Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խորհրդակցություն Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

2016թ. փետրվարի 29-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Խորհրդակցություն Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ

Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Ամփոփելով 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար:

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

«Գրքարվեստ» ամենամյա մրցույթում ԵՊՀ հրատարակչությունը մրցանակներ է ստացել մի քանի անվանակարգերում:
 
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում արդեն 8-րդ անգամ տեղի ունեցավ «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացվում էր 9 անվանակարգերում: 

Մրցույթի նպատակն է գրահրատարակչական արտադրանքի մշակույթի մակարդակի բարձրացումը, գրքարվեստի զարգացումը, գրահրատարակիչների միջև համագործակցության ու մրցակցության խթանումը, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչությունը և այլն:

Այս տարի ևս ԵՊՀ հրատարակչությունը մասնակցում էր մրցույթին`իր հրատարակած գրքերով: Առաջին անգամ ԵՊՀ ներկայացրած գրքերը մի քանի կարգի դիպլոմներ են ստացել 3 անվանակարգերում:

«Հայոց ցեղասպանություն – 100» անվանակարգում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների է արժանացել Լեոյի «Հայոց հարցի վավերագրերը» և Ա. Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը» գրքերի հրատարակման համար: y

«Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում ևս ԵՊՀ-ին բաժին հասած մրցանակային տեղերը երկուսն են`2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների են արժանացել «Հայոց պատմություն» դասագիրքը և Է. Մինասյանի «Հայաստանի երրորդ հանրապետություն» մենագրությունը:

«Գիտություն և նորարարություն» անվանակարգում ԵՊՀ հրատարակչությունը պարգևատրվել է 2-րդ կարգի դիպլոմով` «Թուրքիայի հանրապետության պատմություն» ուսումնասիրության հրատարակության համար:

Մրցույթին ներկայացված գրքերը գնահատելիս հաշվի են առնվել ինչպես բովանդակությունը, այնպես էլ շապիկի ձևավորումը, տառատեսակի հարմարավետությունը (էջադրումը), կազմարարության որակը և այլն:

Նշենք, որ 2015 թ.-ի սեպտեմբերին էլ ԵՊՀ հրատարակչությունն մասնակցել էր ԱՊՀ երկրների մակարդակով անցկացվող “Искусство книги” միջազգային մրցույթին և «Ուսումնական գրականություն և կրթություն» անվանակարգում արժանացել 3-րդ կարգի դիպլոմի, որը ևս հանձնվեց այսօր:

«Շատ ուրախալի է, որ Երևանի պետական համալսարանի հրատարակչության աշխատանքը գնահատվել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներով: Այսպիսի մրցույթներին, գրքի միջազգային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին մասնակցելը մեծ խթան է նոր որակի աշխատանքներ կատարելու համար»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Աղբյուրը՝ http://ysu.am

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող բանահյուսական նյութերով

2016թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ներկայացրին Տավուշի մարզի տարբեր շրջանների վերաբերյալ իրենց հավաքած բանահյուսական նյութերը:  

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանի հանձնարարությամբ նրանք կատարել էին բանահավաքչական աշխատանք՝ տարբեր ասացողներից գրի առնելով իրենց հայրենի բնաշխարհին, գյուղին առնչվող, Տավուշի տարածաշրջանին բնորոշ հետաքրքիր ավանդազրույցներ, լեգենդներ, ավանդություններ,  օրհնանքներ, անեծքներ և այլն: 

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Ներկա էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, նույն  մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Նախաձեռնությունը նպատակաուղղված էր ոչ միայն հայտնաբերելու, մոռացության ծովից փրկելու Տավուշի տարածածրջանին վերաբերող բանահյուսական գեղեցիկ պատառիկներ, այլև խթանելու մարզում բանահավաքչական աշխատանքի տարածումը:  

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները հանդես եկան Բերքաբերի, Ակնաղբյուրի, Այգեհովիտի, Սևքարի, Դովեղի, Խաշթառակի, Ղազանուչանի մասին հետաքրքրաշարժ պատմություններով ու ավանդություններով:

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

  Ներկայացվեցին նաև օրհնանքներ և անեծքներ, չարախափան ծիսակատարությունների վերաբերյալ նյութեր, որոնց շուրջ ծավալվեց աշխույժ քննարկում:  

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Նախաձեռնության վերաբերյալ ներկաներն արտահայտեցին դրական կարծիքներ և համոզմունք հայտնեցին, որ այն կկրի շարունակական բնույթ:    

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Փետրվարի 25-ի տնօրենության նիստում

2016թ. փետրվարի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Փետրվարի 25-ի տնօրենության նիստում

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2015-16 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, այս ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների ու ավարտական աշխատանքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2015-16 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն անցկացվել է կազմակերպված և պատշաճ մակարդակով:

ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգում սովորող 655 ուսանողներից 646-ը հանձնել են բոլոր քննությունները, ակադեմիական պարտք ունի 9 ուսանող, հեռակա ուսուցման համակարգ է տեղափոխվել 5 ուսանող:

Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմում է 97.8%:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջադիմությունը կազմում է 100%, Տնտեսագիտության ֆակուլտետինը՝ 96.8%:

Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 99.4% առաջադիմություն, Կիրառական արվեստի ֆակուլտետը՝ 95% առաջադիմություն:

2015-16 ուստարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների ու ավարտական աշխատանքների նախապատրաստման կապակցությամբ նշվեց, որ մասնաճյուղի բոլոր ամբիոնների ու ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում քննարկվել է այդ հարցը, և բուհում տարվում են անհրաժեշտ աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

 

 

 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2016թ. փետրվարի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որի նպատակն էր ի հայտ բերել լավագույններին՝ մասնաճյուղի հավաքական թիմ կազմելու համար:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

 Առաջնությանը մասնակցում էր վեց թիմ (Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետներից երկուական թիմ, Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետներից մեկական թիմ):

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Պարտվող թիմը դուրս էր մնում մրցապայքարից:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:

Եզրափակիչ դուրս եկան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ ու «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի ուսանողներից բաղկացած թիմերը:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2:1 հաշվով հաղթեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց գավաթով:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Երկրորդ տեղ գրաված «ՔԿԳ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը պարգևատրվեց հուշանվերով:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունում լավագույն խաղացող ճանաչվեց նույն թիմի անդամ Վարդան Դովլաթբեկյանը, ով նույնպես պարգևատրվեց հուշանվերով: 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն