Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի համարների էլեկտրոնային տարբերակները համացանցում

lraber-hasarakakan-gitutyuneri

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա և բազմալեզու հանդեսը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հասարակագիտական և հայագիտական հնագույն հրատարակությունն է: Հիմնվել է 1940 թ.` որպես ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի տեղեկագիր, 1943-1965 թթ.` Հայկ. ՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ. 1948-1990 թթ.` ամսագիր, 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա, 1996-ից առ այսօր` քառամսյա: Տարբեր ժամանակներում «Լրաբերը» խմբագրել են անվանի հայագետներ Հ. Օրբելին, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը: 1988 թ. ի վեր հանդեսը խմբագրում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԱՐՄԵՆԱԿԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

Հանդեսը տպագրում է պատմության, փիլիսոփայության, հասարակագիտության, բանասիրության, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և մշակույթի վերաբերյալ հոդվածներ և հրապարակումներ (արխիվային նյութեր), հասարակագիտական ու հայագիտական լրատվություն: Դրա բովանդակության և ծավալի էական մասն են հայագիտական ուսումնասիրությունները:

Հանդեսի էջերում տպագրվել և շարունակում են տպագրվել արդիական հարցադրումներով և նորովի մեկնաբանություններով հագեցած բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, ինչպես, օրինակ, Հայկական հարցի, ցեղասպանության, Հայաստանի, հայ գաղթօջախների ու Սփյուռքի պատմության, մշակույթի, Ղարաբաղի պատմության, Արցախյան պատերազմի և այլնի վերաբերյալ:

«Լրաբերի» «Հոդվածներ», «Մեր հոբելյարները», «Քննադատություն և մատենախոսություն», «Լրատու», «Հաղորդումներ», «Բանավեճ և քննարկում» բաժիններում ներկայացվում են նրա հայագիտական ու հասարակագիտական նյութը, ինչպես և դրանց վերաբերյալ գիտական գնահատականը:

«Լրաբերի» էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: Հանդեսին աշխատակցում են ոչ միայն հայրենական, այլև Սփյուռքի և օտարազգի բազմաթիվ գիտնականներ:

Այստեղ տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով հայագիտական նյութեր: Տարածվում է արտասահմանյան տարբեր երկրներում:

Հանդեսի ծավալը` 17-18 տպագրական մամուլ, տպաքանակը` 200:

Լրաբեր հասարակական գիտությունների= Herald of the Social Sciences


2010Issue 1-2Issue 3


2009Issue 1Issue 2Issue 3


2008Issue 1Issue 2Issue 3


2007Issue 1Issue 2Issue 3


2006Issue 1Issue 2Issue 3


2005Issue 1Issue 2Issue 3


2004Issue 1Issue 2


2003Issue 1Issue 2Issue 3

2002  1 2    
2001  1 2
2000  1 2
1999  1
1998  1 2 3
1997  1 2 3
1996  1 2 3
1995 1 2
1994  1
1993 1 2 3
1992  1
1991  1 2 3 4 5 6
1990  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1989  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1988 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1987 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1986 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1985  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1984 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1983 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1982 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1981 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1980 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1979 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1978 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1977 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1976 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1975 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1974 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1973 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1972 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1971 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1970 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1969 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1968 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1967 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1966 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԵՊՀ ԻՋԵՒԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է …

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Նաիրա Ալբերտի Էդիլյանին` ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, ամենալավն ու բարին:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

2016թ. հունվարի 25-ից փետրվարի 20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «ՀԼԳ», «ՄՀ», «ԻԿՄ» 3-րդ և «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՄՀ» 4-րդ կուրսերի շուրջ 100 ուսանողներ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում անց են կացնում 2015-16 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված իրենց մանկավարժական պրակտիկան:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկայի անցկացման հիմնական նպատակն է ուսանողների մանկավարժական կարողությունների, աշակերտների հետ աշխատելու հմտությունների զարգացումը, մանկավարժական փորձառության ձեռքբերումը:

Պրակտիկայի խմբերի ղեկավարները պրակտիկանտ-ուսանողների հետ սահմանված կարգով իրականացրել են խորհրդատվություններ, պարզաբանել պրակտիկայի նպատակները, խնդիրները, նրա անցկացման ժամկետները, տրամադրել մեթոդական համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ գրականություն:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկան նախատեսվում է անցկացնել երկու փուլով:

Առաջին փուլում ուսանողը ծանոթանում է դպրոցին, իրեն կցված դասարանին, աշակերտներին, ուսուցիչներին, մասնագիտական առարկաների ծրագրերին, դասագրքերին, դասացուցակին:

 

Ուսանող-պրակտիկանտները մասնակցում են դասապրոցեսներին, կատարում դասալսումներ, որոնց արդյունքում ինքնավստահություն են ձեռք բերում ակտիվ պրակտիկայի համար: Մանկավարժական պրակտիկայի առաջին փուլը ինքնաճանաչման, ինքնահաստատման բազմաստիճան գործընթացի առաջին աստիճանն է, որտեղ ուսանողները երեք տարիների ընթացքում իրենց ձեռք բերած տեսական գիտելիքները օգտագործում են պրակտիկայում:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Պրակտիկայի երկրորդ փուլում ուսանողն իրականացնում է ակտիվ մանկավարժական պրակտիկա, որի ընթացքում անցկացնում է դաս ուսուցիչ-մեթոդիստի հետ նախապես պլանավորած թեմայով: Ուսանողի վարած դասը լսում են ուսանողին կցված ուսուցիչ-մեթոդիստը և իր ընկեր-ընկերուհիները: Դասն ավարտելուց հետո այն քննարկվում է, մատնանշվում են դասի դրական և բացասական կողմերը:

Մանկավարժական պրակտիկան ընթացքի մեջ է

Մանկավարժական պրակտիկայի ընթացքում դրսևորվում են պրակտիկանտի մանկավարժական ընդունակությունները, աստիճանաբար ձևավորվում է ուսուցչի մանկավարժական տակտ, վարպետություն և տեխնիկա:

«Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները համացանցում

«Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները համացանցում
ՀՀ ԳԱԱ-ի կողմից էլեկտրոնային տարբերակով պատրաստվել և համացանցում հրապարակվել է  «Ազգագրական հանդես»-ի բոլոր 26 հատորները, որոնք առցանց դիտումից բացի հնարավոր է նաև ներբեռնել։
 
Ազգագրական հանդեսը հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։
 
Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշները։ Հանդեսը նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։
 
Հանդեսի հիմնադիր խմբագիրն է եղել Երվանդ Լալայանը (1864-1931)։ Վերջինս, 1895-1897 թ.թ. դասավանդելով Շուշու թեմական դպրոցում, այստեղ է համախմբել ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո և այլն) և ձերռնամուխ է եղել «Ազգագրական հանդեսի» ստեղծմանը, որի առաջին համարը լույս է տեսել 1896 թ.՝ Շուշիում։
 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ *** Table of Contents
1916 Գիրք XXVI 1915 Չի Հրատ. 1914 Գիրք XXV
1913 Գիրք XXIV 1912 Գիրք XXIII Գիրք XXII 1911 Գիրք XXI
1910 Գիրք XX Գիրք XIX 1909 Չի Հրատ. 1908 Գիրք XVIII Գիրք XVII
1907 Գիրք XVI Գիրք XV 1906 Գիրք XIV Գիրք XIII 1905 Չի Հրատ.
1904 Գիրք XII Գիրք XI 1903 Գիրք X 1902 Գիրք IX
1901 Գիրք VII-VIII 1900 Գիրք Զ 1899 Գիրք Ե
1898 Գիրք Դ Գիրք Գ 1897 Գիրք Բ 1896 Գիրք Ա

Աղբյուրը՝ armscoop.com

«Բանբեր Մատենադարանի» հանդեսը համացանցում

«Բանբեր Մատենադարանի» հանդեսը համացանցում
«Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսը լույս է տեսնում  Մատենադարանի հիմնադրումից ի վեր:  Հանդեսի առաջին երկու  համարները  լույս են տեսել 1941 և 1950 թվականներին և կոչվել են «Գիտական նյութերի ժողովածու»: Այս ժողովածուներում հավաքված էին նախորդիվ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովների նյութերը:
1956 թվականին հրատարակված երրորդ համարից սկսած հանդեսը կրում է այսօրվա անվանումն ու ընդգրկում է Մատենադարանի գիտաշխատողների, հայ և օտարազգի մասնագետների միջնադարյան մշակույթի բոլոր ոլորտներին առնչվող բազմաբնույթ ուսումնասիրությունները, տարբեր բնագրեր և այլն:
 
«Բանբեր Մատենադարանի» հանդեսը կազմված է մի քանի հիմնական բաժիններից.
Ա. Հոդվածներ,
Բ. Հաղորդումներ,
Գ. Բնագրեր,
Դ. Թարգմանություններ,
Դ. Մատենագիտություն,
Ե. Քննադատություն,
Զ. Լրատու:
Տարբեր տարիներին «Բանբեր Մատենադարանի» հանդեսում իրենց ուսումնասիրություններն են հրատարակել միջնադարագիտության ու ձեռագրագիտության հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ՝ Լ.Խաչիկյանը, Ս.Արևշատյանը, Հ.Բարթիկյանը, Ն.Թահմիզյանը, Տ.Իզմայլովան, Ի.Աբուլաձեն, Գ.Աբգարյանը, Բ.Չուգասզյանը, Ա.Մաթևոսյանը Պ.Մուրադյանը, Աս.Մնացականյանը, Հ.Թամրազյանը և այլք:
«Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են միջնադարյան կարևոր երկերի թարգմանություններ,  բացառիկ նշանակություն ունեցող ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցները և արխիվային բացառիկ փաստաթղթեր:
 


Բանբեր Մատենադարանի
№1
Բանբեր Մատենադարանի
№2
Բանբեր Մատենադարանի
№3
Բանբեր Մատենադարանի
№4
Բանբեր Մատենադարանի
Բանբեր Մատենադարանի
№6

 

       

Աղբյուրը՝ armscoop.com