Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հաստատվել են 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակները

Հարգելի՛ համալսարանականներ,  2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները  ըստ ֆակուլտետների տեղադրված են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում («Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակ» ենթաբաժիններում):

ԵՊՀ ԻՄ 2015-2016 ուստարվա II կիսամյակի դասացուցակներ

 

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

 2016թ. հունվարի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողները՝ “World Vision Armenia” կազմակերպության Ալավերդու ՏԶԾ-ի, Երիտասարդների ձեռներեցության ծրագրի և Տավուշի թեմի աջակցությամբ, այցելեցին Ալավերդու տարածաշրջան՝ զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման նպատակով:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

Մասնաճյուղից ուսանողներին ուղեկցում էին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

Բարձր մակարդակով կազմակերպված ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում ուսանողներն այցելեցին Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ, որտեղ նրանց դիմավորեցին միջոցառման ղեկավար, Տուրիզմի զարգացման և երիտասարդների ձեռներեցության ծրագրի օգնական Նարինե Սիմոնյանը, ծրագրի կամավորները:

Նրանք ուսանողներին ներկայացրին իրենց պատրաստած էքսկուրսիոն փաթեթները, որոնք պարունակում էին  Սանահինի և Հաղպատի վանական համալիրներին վերաբերող ուշագրավ փաստեր, հետաքրքիր և արժեքավոր տեղեկություններ մանրանկարչության, Սայաթ-Նովայի կյանքի և գործունեության վերաբերյալ:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

Սանահին և Հաղպատ այցելելուց հետո մեր ուսանողները եղան  “World Vision Armenia” կազմակերպության Ալավերդու գրասենյակում, որտեղ ամփոփվեցին շրջայցի արդյունքները և քննարկվեցին Տավուշի մարզում (Հաղարծին վանական համալիրում) վերոնշյալ ծրագրի իրականացման հետագա քայլերը:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

Ուսանողները ստացան համապատասխան ցուցումներ և հանձնարարություններ Հաղարծին վանական համալիրի վերաբերյալ տվյալներ հայթայթելու և ներկայացնելու ուղղությամբ: 

Ճանաչողական այցի շնորհիվ մեր ուսանողները ոչ միայն ձեռք բերեցին զբոսաշրջությանը վերաբերող գործնական հմտություններ, այլև ստացան  համագործակցության նոր հնարավորություններ:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Ալավերդու տարածաշրջան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2015

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է ՛՛Պողոսյան՛՛ հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա/ արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.

բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են  2016 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ:

Արվեստի բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան: 

Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:

Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ: 

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2015 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են պատմվածքների կամ բանաստեղծությունների շարքեր` բաղկացած առնվազն երեք ստեղծագործություններից և տպագրված գրքով կամ պարբերականներում:

Արվեստի բնագավառի կերպարվեստի աշխատանքների մրցույթն անցկացվում է երեք փուլով. առաջինը և երկրորդը` ընտրական, երրորդը (եզրափակիչը)` ցուցահանդես:

1.Առաջին փուլի համար գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով 2-ական օրինակից` փակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը: 

Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ: Մրցանակի ներկայացվող աշխատանքի հետ պետք է ներկայացվի նաև հեղինակի կողմից կատարված ևս 5 աշխատանք: Կինոարվեստի, թատերական արվեստի աշխատանքները ներկայացվում են DVD ֆորմատով՝ 12 օրինակից:

2.Երկրորդ փուլ անցած մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:

3.Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2016թ. մարտ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում: 

4.Ներկայացման կարգը պարտադիր է:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՝

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` տ-ն Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email aida@himnadram.org 
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն 
Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ

Աղբյուրը՝ youthcanal.do.am