Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

 

2016թ. ապրիլի 1-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա «Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում ավարտական կուրսերի այն ուսանողների հետ, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

Ստորև ներկայացնում ենք քննարկվելիք հարցերի մոտավոր շրջանակը.

  1. Ընդունվելիս ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեիք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, և որքանով արդարացան դրանք:

  2. Բակալավրական կրթության շրջանակներում, ըստ Ձեզ, մասնաճյուղը կարողացավ տալ բավարար գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր մասնագիտությամբ աշխատելու համար:

  3. Գործող գնահատման համակարգը, Ձեր կարծիքով, կարողացա՞վ լիարժեք բացահայտել Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:

  4. Որո՞նք են այն շարժառիթները, որոնք Ձեզ մղում են ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

  5. Ընդհանրապես ի՞նչ պատկերացում ունեք մագիստրոսական կրթության, նրա նպատակների ու հնարավորությունների մասին:

  6. Ցանկություն ունե՞ք հետագայում զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ:

 

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

2016թ. մարտի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

Մասնակցում էին Ուսանողական խորհրդի գործող նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ալբերտ Զուրաբյանը, ուսանողական խորհրդի անդամներ, կուրսերի ավագներ:

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

Ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տնօրենության անդամներ, գիտական քարտուղար Մ.Աթոյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Զարուհի Վարտանյանը, ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի նախագահ Մելինե Իսկանդարյանը, ՏՆտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Հասմիկ Քարտաշյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Արտյոմ Վարդանյանը, ՈՒԳԸ-ի նախագահ Ալբերտ Զուրաբյանը:

Ընտրությանը հայտագրված էր 27 ուսանող, որոնցից ներկա էին 22-ը:

Առաջադրվել էր 1 թեկնածու՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Շաղբաթյանը, ով Ուսանողական խորհրդի պատասխանատու քարտուղարն էր և ՈՒԽ-ի նախագահի տեղակալը:

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

Ընտրությունների արդյունքում Իսկուհի Շաղբաթյանը 20 կողմ, 1 դեմ և 1 անվավեր  ձայների հարաբերակցությամբ ընտրվեց  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ:

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

 

Մասնաճյուղը սիրով շնորհավորում է ՈՒԽ-ի նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան նոր ու հետաքրքիր մտահղացումներով և նախաձեռնություններով լի, ստեղծագործական ու կազմակերպչական  բուռն գործունեություն:

Մասնաճյուղում ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

 

 

Մարտի 24-ի տնօրենության նիստում

2016թ. մարտի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին հեռակա ուսուցման համակարգի՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի ավարտմանը և առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսանողական հարցումների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Մարտի 24-ի տնօրենության նիստում

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ 2016թ. մարտի 1-27-ը մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման համակարգի՝ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերը: Ժամանակին բոլոր մասնագիտությունների գծով կազմվել և հաստատվել են դասացուցակները, դասերի ձախողման դեպքեր չեն արձանագրվել, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակով տրամադրվել են ուսանողներին: Հեռակա ուսուցման բաժնի հետ մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության շնորհիվ ուսումնական գործընթացը և քննաշրջանն անցկացվել են կազմակերպված ու պատշաճ մակարդակով:

Մարտի 24-ի տնօրենության նիստում

Մյուս հարցի մասին նշվեց, որ 2016թ. մարտ ամսին մասնաճյուղում անցկացվում են Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսանողական հարցումներ, որոնց ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվում արտահայտելու իրենց կարծիքը, բարձրացնելու բազմաբնույթ հարցեր, հանդես գալու ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներով:

 

 

Գիտական խորհրդի նիստ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2016-2017 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի բակալավրիատի ուսման վարձավճարների չափերի հաստատում:      
                                                         
  2. 2016-2017 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի քննարկում:
  3. 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի հաստատում:

/Զեկուցող Ս. Ա. Առաքելյան/

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ի՝ 2014-15 ուստարվա գործունեության մասին:

/Զեկուցող Ա. Մ. Զուրաբյան/

  1. Ընթացիկ հարցեր: