Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հումանիտար հոսքի համակարգող Մերի Գասպարյանի գլխավորությամբ:

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

Ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ուներ հագեցնելու ակումբականների առօրյան, զարգացնելու  նրանց միտքն ու հարստացնելու գիտելիքները:

Մշակվել էին ավելի քան 50 հետաքրքրական  հարցեր, ինչպես  պատմության, գրականության, մշակույթի բնագավառներին առնչվող, այնպես էլ  տրամաբանական:

Խաղին մասնակցեցին մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

Ինտելեկտուալ խաղն անցավ մրցակից թիմերի («Արարատ» և «Արմենիա») միջև համառ պայքարում:

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

Այն ավարտվեց ոչ ոքի՝ 45-45 հաշվով. երկու թիմերին էլ տրվեցին պատվոգրեր ակտիվ և հետաքրքիր խաղի համար:

 

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից նման միջոցառումների կազմակերպումը դարձել է ավանդույթ և կրելու է շարունակական բնույթ:

Ինտելեկտուալ խաղ՝ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների մասնակցությամբ

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:

Հանդիպման նպատակն էր բուհի անունից շնորհակալություն հայտնել ուսուցչական կազմին և աշակերտներին` օրեր առաջ մասնաճյուղում կայացած օլիմպիադային ակտիվորեն մասնակցելու, գերազանց արդյունքներ ցուցաբերելու, մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ողջունելով հաղթողներին, նշեց, որ ինքը ևս լինելով այդ դպրոցի շրջանավարտ, հպարտանում է դպրոցի աշակերտների յուրաքանչյուր հաջողությամբ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում`ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ:

Հանդիպում Գետահովիտի միջնակարգ դպրոցում

Պարոն Առաքելյանը աշակերտներին նաև կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Դպրոցի տնօրենը, գոհունակություն արտահայտելով համալսարանականների այցելության առիթով, մասնաճյուղի հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն հայտնեց:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

2016թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  վոլեյբոլի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Առաջնությունը լայնամասշտաբ էր իր ընդգրկումով. մասնակցում էին Տավուշի մարզի ութ թիմեր՝ Նոյեմբերյանի, Դիլիջանի, Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովիտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Հրավիրված էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, մարզիչներ, հյուրեր, ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը, նա ողջունեց բոլոր մասնակիցներին, հյուրերին, ներկայացրեց առաջնության անցկացման նպատակը, այն է՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված սպորտային միջոցառումով համախմբել ամբողջ մարզին, սպորտը մասսայականացնել շրջանում, ապա խոսքը փոխանցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Իր ողջույնի խոսքում տնօրենն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված միջոցառումները (մասնավորապես՝ այս առաջնությունը) միայն հիշելու խորհուրդ չունեն, այլ իրենց մեջ կրում են պայքարի և վերածնության գաղափարները, մեր համախմբման, հավաքական ուժի արտահայտությունն են, այնուհետև հաջողություն մաղթեց վոլեյբոլի մարզային առաջնության բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին էլ մաղթեց դիտարժան խաղ:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում մրցակցությունից:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Աշխույժ ու գեղեցիկ խաղերի արդյունքում եզրափակիչ դուրս եկան Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Հաղթող թիմերը պարգրատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

 Առաջին տեղը գրաված ԵՊՀ ԻՄ-ի թիմին հանձնվեց նաև փոխանցիկ գավաթը:

Վոլեյբոլի մարզային առաջնությունում հաղթեց մասնաճյուղի հավաքական թիմը

Պարգևատրման արարողությունն իրականացվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանի, մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի աշխատակից Յուրա Բեկնազարյանի, արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանի կողմից:

 

 

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. ապրիլի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամները հանդիպում ունեցան Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ «Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում իրականացնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Քառօրյա պարտերազմը՝ որպես պատմության մի էջ,
  • մերօրյա հերոսները,
  • հայ ժողովրդի հավաքականությունն ու հայուհիների դերը պատերազմական գործընթացներում,
  • ապագա զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում:

Քննարկվող հարցերը համեմվեցին մեր հերոսացած զինվորների մասին հուզառատ մեջբերումներով, նրանց մարդկային, բարի ու հայեցի բնավորության գծերը բացահայտող պատմություններով, որ ներկայացրել են նրանց հարազատներն ու ծանոթները:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում ներկայացվեց Ղարաբաղի կարևորությունը տարածաշրջանում, Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը, դրա ժամանակագրությունը, մեր ունեցած կարուստները:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Ապա ընդգծվեց հայ ժողովրդի միասնականությունն այդ օրերին, ոգու կորովը, համախմբվածությունը: Ներկայացվեց նաև հայուհիների դերը զինվորի դաստիարակման  ու հայրենիքի պաշտպանության գործում, որ ինչպես են իրենց զավակներին դեռ օրորոցից սերմանել.

Դու պստիկ ես, բարով մեծնաս,

Բարով  մեծնաս, զինվոր դառնաս,

Րուրի, Րուրի, Րուրի ջան:

Նշվեց, որ հերոս է և ամեն մի հերոսի կին՝  Սոսե մայրիկը, Սեդա Մելքոնյանը և ուրիշներ:

Զինվորի կերպարում ներկայացվեց ամեն մի հայ, ահել ու ջահել, կին ու տղամարդ, քանզի հայերնիքի պաշտպանությունը չի դնում դերային տարբերություն սեփական հողի վրա:

Դիտարկելով հայ զինվորի հոգեկան նկարագրի  դրսևորումները պատմական մեծ ժամանակի ծիրում՝ ցույց տրվեց, որ հայ զինվորի համար առաջնային եղել և մնում է արժանապատիվ ծառայությունը:

«Քառօրյա պատերազմը» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում աշակերտները նաև համալսարանականներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ: 

Վերջում քննարկման մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը՝ նախատեսելով կազմակերպել հայրենասիրական թեմաներով քննարկումների շարք:

 

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները՝ մասնագիտության խորհրդատու Պ.Ասիլբեկյանի, ուսումնական պրակտիկայի ղեկավարներ Լ.Բեգինյանի, Ա.Ուլիխանյանի ուղեկցությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Դիլիջան և Գոշավանք։

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Պրակտիկայի նպատակն էր Դիլիջանի և Գետիկի հովտի բնական ու մարդածին ռեկրեացիոն ռեսուրսների ճանաչումը և գնահատումը:

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Մեր ուսանողները ճանաչողական այցը սկսեցին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղից։ Հովհաննես Շարանբեյանի անունը կրող այս թանգարանը, որը մշակույթի կարևոր օջախներից է, զբաղվում է հայ ժողովրդական արվեստի արժեքավոր նմուշների ձեռքբերման, պահպանման և ցուցադրման աշխատանքներով։

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Այնուհետև ուսանողները եղան Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում, ծանոթացան համալիրի  բազմաբնույթ գործունեությանը, որն իր մեջ ներառում է  ոչ միայն հյուրանոցային, այլ նաև արհեստագործական, առևտրային և թանգարանային ծառայություններ:

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

 Վերջում ուսանողներն այցելեցին Նոր Գետիկ (Գոշավանք) վանական համալիր, որը Տավուշի մարզի զբոսաշրջային ամենաշատ այցելուներ ունեցող պատմամշակութային հուշարձաններից մեկն է:  

Ուսումնական պրակտիկա Դիլիջանում

Պրակտիկայի ընթացքում ուսանողները գործնականորեն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները և բարձր տրամադրությամբ ու ջերմ տպավորությունններով  վերադարձան Իջևան: