Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում հաղթած տավուշցի դպրոցականներին

ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 32 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:

Նրանցից 60-ն էին հաղթահարել մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ II կարգի դիպլոմների արժանացան 4, III կարգի` 3 և գովասանագրերի 13 տավուշցի դպրոցականներ:

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում  հաղթած տավուշցի դպրոցականներին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ:

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում  հաղթած տավուշցի դպրոցականներին

Հանդիպումների ընթացքում պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում  հաղթած տավուշցի դպրոցականներին

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց Դիլիջանի ավագ դպրոցը:

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում  հաղթած տավուշցի դպրոցականներին

Հանդիպումների ընթացքում բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ԵՊՀ գիտխորհրդի նոր որոշումը, ըստ որի՝ ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Պատվոգրեր հանձնվեցին «Օլիմպիադա-2016»-ում  հաղթած տավուշցի դպրոցականներին

 

 

Ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի մասին

2016թ. ապրիլի 16-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվում են ավարտական աշխատանքների նախապաշտպանություններ:

Ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի մասին

Ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքների կատարողականի մասին, մինչև պաշտպանությունը մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից ստանում համապատասխան ցուցումներ՝ բացթողումները շտկելու, պաշտպանությանն ավելի ամբողջական ձևով ու  պատշաճ ներկայանալու նպատակով:

Ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի մասին

 Առանձնակի ուշադրություն է դարձվում ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի և բովանդակության համապատասխանությանը, աշխատանքի արդիականությանը, ինքնուրույնության աստիճանին, որոշակի նորամուծությանը, խնդրի խոր և համակողմանի ուսումնասիրությանը, տեսականի և գործնականի համադրությանը,  նյութի տրամաբանական շարադրանքին, ինչպես նաև աշխատանքի ներկայացման ձևին և այլն, թե որքանով են ուսանողները հետևել սահմանված չափանիշներին ու իրականացրել դրանք:

Ավարտական աշխատանքների իրականացման ընթացքի մասին

Ընդհանուր առմամբ մասնաճյուղում նախապաշտպանության փուլի համար  ավարտական աշխատանքների կատարման ընթացքը կարելի է համարել բավարար:

 

Քայլ մեր ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու ճանապարհին

2016թ. ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ Իջևանի զորամասի հրամանատարը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեց օդամղիչ համակարգով աշխատող ուսումնական զենք՝ մասնաճյուղի ուսանողների համար ուսումնավարժական պարապմունքներ կազմակերպելու, նրանց մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

Քայլ մեր ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու ճանապարհին

Նախ՝ մասնաճյուղի ուսանողները զորամասի աջակցությամբ կանցնեն կրակային պատրաստության դասընթացներ:

Ապա այդ դասընթացների արդյունքում լավ ցուցանիշներ հանդես բերած ուսանողները կմասնակցեն մարզի մասշտաբով անցկացվելիք համապատասխան մրցումներին:

Բուհ-բանակ կապն առավել սերտացնելու, ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով նախատեսվել է Իջևանի զորամասի և մասնաճյուղի կողմից իրականացնել համատեղ միջոցառումներ:   

Հայրենասիրության թեմայով քննարկում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. ապրիլի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպել էր հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ  հայրենասիրության թեմայով քննարկում իրականացնելը:

Քննարկվեցին երիտասարդների մեջ հայրենասիրական ոգու բարձրացմանը, Հայոց ցեղասպանությանը, 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողությանը, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրմանը և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Ակումբականները ոչ միայն ներկայացրին պատմական փաստեր, այլև իրենց ասելիքը համեմեցին մեջբերումներով՝ քաղված գրական ստեղծագործություններից, գերմանացի դիվանագետ Լ.Էյնշտեյնի, գերմանացի գիտնական Յ.Մարկվարտի, ֆրանսիացի գրողներ Ա.Ֆրասի և Ժ.Մորգանի խոսքերից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում դպրոցականները հարցեր ուղղեցին համալսարականներին, ներկայացրին իրենց ուշագրավ տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնցում զգացվում էր նրանց հայրենասիրությունը, ամեն ինչով երկրին ու նրա պատմությանը սատար կանգնելու պատրաստակամությունը:

Համալսարանականների նախաձեռնությունը խրախուսվեց ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ ուսուցչական անձակազմի կողմից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը նման հանդիպումներ է նախատեսել նաև Իջևանի վարժարանի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի սաների հետ։

 

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»  թեմայով քննարկում

2016թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, «ԻԿՄ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը՝ Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Վ.Ցուցուլյանի աջակցությամբ:

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Քննարկման ընթացքում շեշտվեց, որ մոտիվացիոն ներքին և արտաքին գործոններ են, որոնք դրդում են մարդկանց իրականացնել գործողություններ՝ նպատակին հասնելու համար:

Բարձրացվեցին մի շարք հարցեր, թե ով է որակի պատվիրատուն, ինչպես բարձրացնել կրթության որակը, առանց որի անհնար է պետության զարգացումն ու առաջընթացը:

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Թե՛ դասախոսները և թե՛ ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը, ներկայացրին իրենց կարծիքներն ու տեսակետները, առաջադրեցին հարցեր և ստացան պատասխաններ: 

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Քննարկումը հաջողությամբ իրականացվեց, ինչը հիմք տվեց, որ ֆակուլտետում նմանատիպ քննարկումները կրեն շարունակական բնույթ: