Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

2016թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիայի  ամբիոնի վարիչի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ Աննա Սիմոնյանը  Բնական գիտությունների ֆակուլտետում  կարդաց «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառմանը նվիրված զեկուցում:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Մասնակցելով ապրիլի 11-ից Երևանում կազմակերպված «Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր» խորագրով  միջոցառմանը՝  իր ստացած գիտելիքներն ու տպավորությունները Ա.Սիմոնյանը զեկուցման ձևով (շնորհանդեսի ուղեկցությամբ) ներկայացրեց ուսանողներին: 

Ապրիլի 11-16-ը, ինչպես հայտնի է, Հայաստանում հյուրընկալվել և բժշկությանը վերաբերող արժեքավոր զեկուցումներով հանդես են գալիս Նոբելյան հինգ մրցանակակիրներ՝

  • Ահարոն Չեխանովերը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրադացիայի հայտնագործության համար),
  • Ադա Յոնաթը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի՝ բյուրեղագիտության ոլորտում արած հայտնագործության համար),
  • Դեն Շեխտմանը՝ Իսրայելից (արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի ոլորտում),
  • Ջոն Ռոբին Ուորենը՝ Ավստրալիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի բնագավառում),
  • Էյիչի Նեգիշին՝ Ճապոնիայից (արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քիմիայի բնագավառում):

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

Մասնաճյուղում ներկայացրած իր զեկույցում Ա.Սիմոնյանն անդրադարձավ հատկապես «Գիտական կրթության խթանումը» թեմայով Դեն Շեխտմանի զեկուցմանը, որտեղ կարևորվում էր գիտական կրթության և այդ կրթությունը տարածողների դերը պետության զարգացման մեջ, ինժեների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների դերը տնտեսության զարգացման գործում, նորարարական գաղափարների ձևավորման մեջ ընդգծվում էր ինքնավստահության, համարձակության և հետաքրքրասիրության գործոնների կարևորությունը:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական  միջոցառմանը նվիրված զեկուցում մասնաճյուղում

 Դասավանդողներին կոչ էր արվում «պայծառ», պրպտուն մտքով օժտված սաներին առանձնացնել և նրանցից նորարար մասնագետներ պատրաստել:

Զեկույցից հետո ծավալվեց քննարկում:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

2016թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ բադմինթոնի բաց առաջնություն, որին մասնակցում էին մարզի տարբեր ուսումնական հաստատությունների սաներ:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Բադմինթոնի առաջնությունն անցկացվեց տարիքային երկու խմբերով (փոքրերի և մեծերի):

Խաղերն ընթացան օլիմպիական կարգով:

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

7-12 տարիքային խմբում աղջիկներից առաջին տեղը գրավեց Իջևանի 5-րդ հիմնական դպրոցի աշակերտուհի Մերի Ալեքսանյանը, երկրորդ տեղը՝ 1-ին հիմնական դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Սարուխանյանը, երրորդ տեղը՝ 5-րդ դպրոցի աշակերտուհի Սիրամարգ Մատինյանը:

Տղաներից առաջին տեղը գրավեց Էրիկ Օթարյանը (5-րդ հիմնական դպրոց), երկրորդ տեղը՝ Գուրգեն Ղալումյանը (1-ին հիմնական դպրոց), երրորդ տեղը՝ Վալերա Չապուխյանը (3-րդ հիմնական դպրոց):

Մեծահասակների ենթախմբում տղաներից հաղթող ճանաչվեց Սարգիս Խուդավերդյանը (Իջևանի ավագ դպրոց), երկրորդ տեղը գրավեց Հրաչ Ներսիսյանը (մասնաճյուղի «ԱԼԳ» մասնագիտության II կուրս), երրորդ տեղը գրավեց Դավիթ Սաքանյանը (4-րդ հիմնական դպրոց):

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավեց Էմիլիա Փայտյանը («ԱԼԳ»-1), երկրորդ տեղը գրավեց Անի Խոջումյանը (Իջևանի մարզադպրոց), երրորդ տեղը՝ Սուսաննա Սարուխանյանը («ԱԼԳ»-1):

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:  

Մասնաճյուղում կայացավ բադմինթոնի բաց առաջնություն

Հայտարարություն

 

nobel

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը  Հայաստանում հյուրընկալել է  հինգ նոբելյան մրցանակակիրների:

2016թ. ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ Բնական գիտությունների ֆակուլտետի օնլայն լսարանում կիրականացվի մեր մասնաճյուղի դասախոսի զեկույցը նվիրված այս թեմային:  

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

2016թ. ապրիլի 5-11-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ՝ մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, տնօրեն Ս.Առաքելյանի, վարչական անձնակազմի այլ անդամների, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային վարչության ներկայացուցիչների, պատանի երկրապահների ուղեկցությամբ, այցելեցին մարզի սահմանամերձ համայնքներ՝ սահմանապահ մեր քաջ հայորդիներին աջակցելու նպատակով:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

 

Յուրաքանչյուր համայնքում հավաքվել էր մարդկանց բազմություն, տիրում էր բարձր մարտական ոգի: 

Անցնելով զանազան մաքառումերի, տառապանքների, կորուստների և շատ դժվարությունների միջով՝ հայ ժողովուրդը հաճախ է ճաշակել պատմության դառը պտուղները, բայց շարունակել է գոյատևել ու ապրել:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

Ապրել է՝ իր հայրենիքը դավանելով իբրև նպատակ, իսկ անձը՝ իբրև միջոց: Այսօր էլ մեր հայրենիքի պաշտպանության  սուրբ գործով առյուծացել են ահելն ու ջահելը, կինն ու տղամարդը, բոլոր-բոլորը, մի խոսքով՝ վտանգի պահին դարձյալ հառնեց հայության՝ որպես մեկ հավաքական ամբողջության աննկուն ոգին, որը մեր ազատության ու անկախության գլխավոր գրավականն է:

Այն, որ հայ ժողովրդի փրկությունն իսկապես իր հավաքական ուժի մեջ է, անժխտելի է: Եվ պատմությունը քանիցս ցույց է տվել դա: Քանի՜-քանիսը ցանկացան  մեզ սպանել մեր իսկ հայրենիքում, բայց միևնույն է,  չկարողացան հայրենիքը սպանել մեր մեջ: Հիրավի, այն, ինչը չկարողացավ սպանել, ավելի ամուր դարձրեց մեր ժողովրդին. նա համախմբվեց, դարձավ կուռ ու բռունցք և ցույց տվեց աշխարհին իր բազկի ուժը:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

Որպես ժողովուրդ՝  յուրահատուկ ենք մեր տեսակով և հավատարիմ այդ տեսակին. ամենածանր ու դժվար պահին հպարտորեն կանգնում ենք մահվան դեմ հանդիման՝ կյանքը չխնայելով մեր ամեն մի կտոր հողի համար, քանզի ամեն մի կտորը մեր արյան գնով ենք պահել և մեր արյան գնի պես անգին է այն…

Այսօրվա պատերազմական իրավիճակն էլ բացառություն չէր. դարձյալ համախմբեց մեզ, զինվորագրվեցինք ու սատար կանգնեցինք մեր զինվորին:

Անմասն չմնաց հասարակության և ոչ մի շերտ (այդ թվում և համալսարանականները)՝  թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցներն էլ  իրենց շուրջը համախմբեցին ուսանողներին և փորձեցին իրենց լուման ներդնել ընդհանուր գործում: «Այս նախաձեռնությանը միասնականորեն մասնակցել են և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր համալսարանականներին,- նշեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Իսկուհի Շաղբաթյանը և հավելեց, – այսքանով հայրենասիրական միջոցառումների շարքը չի սպառվում, այլ, կարելի է ասել, նոր է սկսվում»:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

«WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի միջազգային՝ երրորդ փուլում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  II կուրսի ուսանողուհի Անուշ Հակոբյանը գրավել է մրցանակային տեղ:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

Տասը տարուց ավելի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION» մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար:

ԵՊՀ ԻՄ-ից այս տարի մրցույթին մասնակցեցին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I-III կուրսերի մի խումբ ուսանողներ:

 «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի հանրապետական փուլում հաղթեցին  «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողներ Հասմիկ Վարդանյանը (առաջին տեղ), Արինա Պարոնյանը (երկրորդ տեղ), Էմիլիա Փայտյանը (երրորդ տեղ), II կուրսի ուսանողներ Անուշ Հակոբյանը (առաջին տեղ), Ռաֆայել Հարությունյանը (երկրորդ տեղ), Հայկ Դանիելյանը (երրորդ տեղ), III կուրսի ուսանողներ Վարսիկ Սարգսյանը (երկրորդ տեղ) և Վանուհի Վանեսյանը (երրորդ տեղ):

Հանրապետական հանձնաժողովի կողմից միջազգային՝ երրորդ փուլ էին ուղարկվել Հասմիկ Վարդանյանի և Անուշ Հակոբյանի աշխատանքները:

Միջազգային փուլում ընդգրկված 18 երկրների  ներկայացուցիչների՝ հազարից ավելի շարադրությունների մեջ՝ 2-րդ կուրսեցիների անվանակարգում, Անուշ Հակոբյանի աշխատանքը գրավեց երրորդ տեղը:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ

«Ուսումնառության ընթացքում յուրաքանչյուր ուսանող պետք է անի մի այնպիսի քայլ, որով հետո կարողանա հպարտանալ և որի շնորհիվ կհպարտանան իրենով։ Իմ նման քայլը եղավ ԱՄՆ շարադրության միջազգային մրցույթին մասնակցելը և մրցանակային 3-րդ տեղը զբաղեցնելը,- հարցազրույցի ընթացքում նշեց մեր հաղթանակած ուսանողուհին՝ Անուշը: – Ես ուրախ եմ, որ ընդունվել եմ հենց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։ Այստեղ ես ունեմ լավ ընկերներ, հրաշալի դասախոսներ և ղեկավարություն, որ միշտ պատրաստ է խրախուսելու ուսանողի կատարած ամեն մի դրական քայլը: Բացառություն չէր և իմ ձեռքբերումը՝ «WRITE ON! COMPETITION 2016» միջազգային մրցույթում 18 երկրների մեջ մրցանակային տեղ զբաղեցնելը, որի համար շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ իմ դասախոսներին և թե՛ տնօրենությանը»:

«WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ Է ԳՐԱՎԵԼ