Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ISIC» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«ISIC» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՄՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ գործընկեր Կոնվերս Բանկը ԵՊՀ ուսանողներին առաջարկում է մինչև ապրիլի 15-ն օգտվել «Visa ISIC» քարտ ձեռք բերելու հնարավորությունից: Բանկի կողմից տրամադրվող պլաստիկ քարտը միաժամանակ հանդիսանում է «ISIC» (international student identity card) (https://www.isic.org/) միջազգային ուսանողական տոմս և «VISA» վճարային համակարգի բանկային քարտ:

Ուսանողական «ISIC» տոմսի շնորհիվ   հնարավորություն է ընձեռվում օգտվել ավելի քան 140 տեղական և 40 000 միջազգային զեղչերի հնարավորություններից: Քարտը տրամադրվում է միայն 14 – 35 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր առկա (ցերեկային) ուսուցում են անցնում բանկի գործընկեր բուհերում:

Առավել մանրամասն տեղեկատվության համար դիտեք բանկի կողմից տրամադրված տեղեկատվական թերթիկը կամ այցելեք Կոնվերս Բանկի մասնաճյուղեր:

Մանրամասները՝ այստեղ:

Աղբյուրը՝  ysu.am

Ուսանողական շաբաթ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունում

Ուսանողական շաբաթ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունում

Հայ երիտասարդներին մասնագիտորեն աջակցելը և կարիերայի հնարավորություններ ընձեռելը մշտապես եղել է Սիներջի ընկերության կարևորագույն առաքելություններից մեկը:

Այսօր Սիներջին հանդես է գալիս երիտասարդական նոր նախաձեռնությամբ:

Ապրիլի 18-22-ը ընկերությունը հրավիրում է ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին վարպետաց դասընթացների: Մեկ շաբաթ շարունակ ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու և շփվելու ոլորտում կայացած փորձառու մասնագետների հետ հետևյալ թեմաներով՝

–         Java-ն որպես ծրագրավորման լեզու

–         Ինչպես գրել մաքուր կոդ

–         RDBMS համակարգեր, MS SQL Server և Oracle

–         Front-end ծրագրավորում

–         Վեբ ծրագրավորման արդի մարտահրավերները

–         UX

–         Version controls (GIT, SVN)

–         Software Architecture

Հանդիպումներից մեկի ժամանակ ուսանողները նաև կծանոթանան Սիներջի ընկերության ամենամյա ՏՏ ամառային դպրոցի գործունեությանը, ընդունելության չափանիշներին և հետագայում ընկերությունում աշխատանք ձեռք բերելու հեռանկարներին:

Վարպետաց անվճար դասընթացներին դիմելու համար, խնդրում ենք դիմել այստեղ՝ http://bit.ly/1TI2IrM.

Աղբյուրը՝ http://heh.am

Խոնարհում Սրբոց նահատակաց

2015-2016 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ, «Մշակութաբանություն» առարկայի շրջանակներում այցելեցին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի:

Խոնարհում Սրբոց նահատակաց

Այցը համընկավ Մայրության և գեղեցկության օրվան, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ուսանողները նախ խոնարհվեցին Տիրամոր պատկերի առջև, ապա մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նույն եկեղեցում արդեն մեկ շաբաթից ավելի ցուցադրվող Սրբոց նահատակաց սրբապատկերին:

Հիշենք, որ շուրջ մեկ տարի առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի ու հայրենիքի զոհվածների հավաքական սրբադասման արարողությունը: Օրհնված 2 սրբանկարներից մեկը՝ Սրբոց նահատակաց մեծադիր կտավն, այդուհետ շրջում է թեմից թեմ՝ ի տես և ի երկրպագություն հավատավոր հայ ժողովրդի:

Խոնարհում Սրբոց նահատակաց

Սրբանկարի հեղինակ, գյումրեցի տաղանդավոր գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը մեր ուսանողներին սիրով բացատրեց նկարի ստեղծման պատմությունը, իր առջև դրված խնդիրները և սրբանկարի խորհուրդը: Ընդգծվեց, որ այս օրերին հայրենի սահմաններին զոհված հայ հերոսների հոգիները կարծես միախառնվեցին անցյալի մեր նահատակների անմահ հիշատակին՝ խորհրդանշելով սերունդների հոգևոր կապն ու շարունակական հանձնառությունը՝ հանուն հայրենյաց պաշտպանության:

Ուսանողները աղոթք հղեցին առ Աստված՝ Բարձրյալից խնդրելով խաղաղություն և անսասանություն երկրին:

Նրանք միաժամանակ խոստովանեցին, որ այս կերպ «Մշակութաբանություն» առարկան դառնում է ավելի շոշափելի. նման այցելություններն ու հանդիպումները նպաստում են գործնական հմտությունների ձեռքբերմանը:

Խոնարհում Սրբոց նահատակաց

 

«Երեք սերունդ» խորագրով ցուցահանդես

«Երեք սերունդ» խորագրով ցուցահանդես

2016թ. ապրիլի 14-ին՝ ժամը 13:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Երեք սերունդ» խորագրով:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս

 «Հայաստանի անդամակցությունը ԵՏՆ-ին» խորագրով կոնֆերանս

2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս, որի ընթացքում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները կներկայացնեն զեկուցումներ:

Կոնֆերանսը կազմակերպել է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Ընհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի ղեկավարությամբ: