2016թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կամավոր Ժուլիեն Լըկուտուղիեի հետ:
Ներկա էին օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:
Հանդիպման նպատակն էր նշված մասնագիտության ուսանողներին կրթաթոշակներ հանձնելը:
Ժուլիեն Լըկուտուղիեն հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների երկրորդ կիսամյակի կրթաթոշակները և դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողուհիներ Ժաննա Ղալթախչյանին, Իրինա Աղաբեկյանին, Հեղինե Մխիթարյանին, Սերինե Մատինյանին և Մերի Գասպարյանին:
Հանդիպման վերջում երիտասարդ կամավորն ամփոփեց իր մեկ տարվա կատարած աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում:
Հնչեց շնորհակալական խոսք ուսանողների և դասախոսների կողմից: