Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանրային ընթերցանություն՝ մեր ուսանողների մասնակցությամբ

2016թ. հունիսի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ, որոնք ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներ են, կազմակերպեցին հանրային ընթերցանություն:

Ուսանողները երիտասարդական կենտրոնից իրենց սիրելի գրքերով շարժվեցին դեպի Իջևանի բուսաբանական այգի:

Հանրային ընթերցանություն՝ մեր ուսանողների մասնակցությամբ

 Ընթերցանության մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր նախասիրած գիրքը, հեղինակին և ստեղծագործությունը, այնուհետև հատվածներ կամ աֆորիզմներ ընթերցեց, և միասին քննարկեցին դրանք:

Երիտասարդները մի քանի ժամ կտրվեցին վիրտուալ կյանքից, իրենց սիրելի ստեղծագործություններով կիսվեցին միմյանց հետ: Սա խթան էր, որ նրանք ավելի ավելի շատ զբաղվեն ընթերցանությամբ և ուրիշներին էլ ներգրավեն դրա մեջ:

Հանրային ընթերցանություն՝ մեր ուսանողների մասնակցությամբ

Այնուհետև խմբով շրջեցին բուսաբանական այգով, որտեղ կան 650-ից ավելի թփեր և ծառատեսակներ բոլոր մայրցամաքներից, բացառությամբ` Ավստրալիայի, ծանոթացան այնտեղի բուսականությանը, դենդրոպարկի ստեղծման պատմությանը: 

Հանրային ընթերցանություն՝ մեր ուսանողների մասնակցությամբ

Աղբյուրը՝ http://heh.am

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ֆրանսիայի առաջատար պոլտեխնիկական բուհը՝ Ecole Polytechnique-ը Coursera հարթակում առաջարկում է զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC) «Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված» (“How to Write and Publish a Scientific Paper”) թեմայով։ Դասընթացը վարում է Ecole Polytechnique-ի ֆիզիկայի դեպարտամենտի ասիստենտ-պրոֆեսոր Մատիս Պլապը (Mathis Plapp):

Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ակադեմիական հետազոտության փորձ ունեն. մասնակիցները պետք է ստացված խորհուրդ-հանձնարարականները կիրառեն իրենց անհատական հետազոտական նախագծի համար։ Եթե դուք նոր եք սկսել ձեր թեկնածուական թեզը կամ պարզապես ցանկանում եք հրապարակել ձեր գիտական հոդվածը, ապա այս դասընթացը ձեզ համար է։

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հունիսի 6-ին (հասանելի է նաև ուշ միանալու դեպքում)
Տևողությունը․  4 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 7-10 ժամ ուսուցում, 10 ժամ ակտիվնախագծային աշխատանք
Արժեքըանվճար կամ  ամբողջական փաթեթով
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $49 
Լեզուն․ անգլերեն

Փոխներգործուն (ինտերակտիվ) դասընթացը տեսական և գործնական բաղադրիչների միջոցով մասնակիցներին հնարավորություն կտա ուրվագծել գիտական հոդված գրելու առանձնահատկությունները, ընտրել ավարտված հոդվածի հրապարակման համար համապատասխան գիտական հանդես և նախապատրաստել սեփական ստուգացանկ, որը հեղինակին հնարավորություն կտա ինքնուրույնաբար ստուգել՝ արդյո՞ք հոդվածը պատրաստ է հրապարակման ուղարկելու համար։ Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից, յուրաքանչյուրը ներառում է տեսանյութ-դասախոսություններ և ստուգողական հարցեր, որոնք թույլ կտան մասնակցին գնահատել նյութի յուրացման իր աստիճանը։ Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դասընթացին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝անվճար եղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ձեռք բերելով ամբողջական փաթեթը (արժեքը՝ $49), որը հնարավորություն կտա նաև ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և ստանալ հավաստագիր։ Մանրամասները՝ այստեղ։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ 

Աղբյուրը՝ http://armscoop.com

Կարճատև ուսման և վերապատրաստման 3 միջազգային կրթաթոշակ

 Կարճատև ուսման և վերապատրաստման 3 միջազգային կրթաթոշակ

Համֆրիի անվան կրթաթոշակ, ԱՄՆ

Հուբերտ Հ. Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագիրը (Hubert H. Humphrey Fellowship Program) նախատեսված է օտարերկրյա գիտաշխատողների համար՝ ԱՄՆ առաջնակարգ բուհերից մեկում (տես ծրագրին մասնակից բուհերի ցանկը) մեկ տարի ժամկետով ինքնուրույն մշակված հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մասնակիցներըմասնագիտական զարգացման տարատեսակ հնարավորություններ ունեն՝ ընտրված համալսարանական դասընթացների, գիտաժողովների մասնակցության, մասնագիտական կապերի հաստատման և գործնական աշխատանքների միջոցով։ Մասնագիտական գործունեության ոլորտները բազմազան են՝ իրավունք, հանրային քաղաքականություն, լրագրություն, ֆինանսներ և բանկային գործ, կրթության կառավարում, հանրային առողջապահություն և այլն (ամբողջական ցանկը)։ Յուրաքանչյուր տարի շնորհվում է մոտ 200 կրթաթոշակ։ Ծրագրի ավարտին մասնակիցներին ԱՄՆ կառավարության կողմից տրվում է վկայական, սակայն գիտական կոչում չի շնորհվում: Համֆրիի ծրագիրը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ 1978 թ․ Ֆուբրայթի փոխանակման ծրագրի շրջանակներում՝ ի նշանավորումն ԱՄՆ 38-րդ փոխնախագահ Հուբերտ Հ․ Համֆրիի (1911-1978) գործունեության։

Դրամաշնորհը ներառում է հյուրընկալող համալսարանում դասավանդման վճարը, կեցության թոշակը, բժշկական ապահովագրությունը, մասնագիտական գործունեության (գիտաժողովներ, հետազոտական այցեր), ուսումնական գրքերի ծախսը, անհրաժեշտության դեպքում նաև՝ անգլերենի կատարելագործման դասընթացների ծախսը․ մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է մասնագիտական գործունեության որոշակի փորձ (առնվազն 5 տարի) ունեցող մասնագետներին, որոնք ունեն անգլերենի պահանջվող ունակություններ և նախկինում չեն օգտվել ԱՄՆ-ում նման հնարավորությունից։ Կարևոր նախապայմաններ են նաև առաջնորդական հմտությունների առկայությունը և հանրային ու հասարակական ակտիվությունը։
Ինչպե՞ս դիմել. Հայաստանում Համֆրիի ծրագիրն իրականացվում է ուղղակիորեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ըստ գիտական ոլորտների հասանելիության և համապատասխանության չափանիշների վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Ե՞րբ դիմել. Հայաստանում Հեմֆրիի ծրագրի 2017 թ․ մրցույթին մասնակցելուվերջնաժամկետն է 2016 թ․ հունիսի 10-ը։

Համֆրիի ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ։
Երևան 0082, Ամերիկյան փողոց 1
հեռախոս` (+37410) 46 47 00
ֆաքս`:(+37410) 46 47 35

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր կարճատև դասընթացների համար

Նիդերլանդների Միջազգային համագործակցության համալսարանական հիմնադրամը (NUFFIC) Նիդերլանդների կրթաթոշակային ծրագրի (Netherlands Fellowship Programme) միջոցով 51 երկրի քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ Նիդերլանդների տարբեր կրթական հաստատություններում կարճատև դասընթացների ու վերապատրաստման ծրագրերի համար։  Դասընթացների տևողությունը տարբեր է՝ 2 շաբաթից մինչև 12 ամիս։ Ավարտելուց հետո շնորհվում է հոլանդական հավաստագիր կամ դիպլոմ։ NFP-ի կարճատև դասընթացների ծրագրի նպատակը անդամ 51 երկրների քաղաքացիների մասնագիտական կարողությունների զարգացումն է և մրցակցային հիմունքներով շնորհվում է հավակնորդների գործատու կազմակերպությունների (կառավարական և ոչ կառավարական) ներկայացրած դիմումի հիման վրա։ NFP ծրագիրը ամբողջովին ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության կողմից։ 

Ծրագրում ներառված է մասնագիտական ոլորտների լայն շրջանակ, առավել մեծ թվով կրթաթոշակներ շնորհվում են գյուղատնտեսական գիտությունների և մասնավոր ձեռնարկատիրության զարգացման բնագավառներում (հետաքրքրող դասընթացը կարող եք գտնել հետևյալ ցանկից)։ Առավելություն է տրվում կին թեկնածուներին։

Դրամաշնորհը․ NFP կրթաթոշակը ներառում է ուսման ընթացքում ծրագրի մասնակցի աշխատավարձի փոխհատուցումը, ուսման վարձավճարը, կեցության ծախսերը, վիզայի վճարը, ճանապարհածախսը, ապահովագրությունը։ Մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է այն մասնագետներին, որոնք NFP ծրագրին մասնակից երկրների քաղաքացիներ են և բնակվում ու աշխատում են այդ երկրում։ Հավակնորդները պետք է առաջադրվեն իրենց գործատուների կողմից՝ ծրագրին համապատասխանության համար։
Ինչպե՞ս դիմել. Ծրագրի հավակնորդները համապատասխան դասընթացն ընտրելուց հետո պետք է ուղղակիորեն դիմեն տվյալ դասընթացը կազմակերպող կրթականհաստատությանը՝ ընդունելության գործընթացի մանրամասները ճշտելու համար։ Անհրաժեշտ քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայաստանի քաղաքացիները վիզայի վերաբերյալ հարցերի համար կարող են դիմել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն (Թբիլիսի):
Ե՞րբ դիմել. վերջնաժամկետները տարբեր են՝ ըստ դասընթացի։

«Կառավարման ձիրք» ուսումնական կրթաթոշակ զարգացող երկրների համար, Նիդերլանդներ

Զարգացող երկրների համար «Կառավարման ձիրք» ուսումնական կրթաթոշակային ծրագիրը (Talent for Governance Training Scholarships for Developing Countries) անցկացվում է Տեղական ինքնակառավարման Հաագայի ակադեմիայի (Նիդերլանդներ) կողմից՝ նպատակ ունենալով աջակցել Արևելյան Եվրոպայի և զարգացող երկրների երիտասարդ (մինչև 37 տարեկան) քաղծառայողներին։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից՝   միջազգային պրակտիկայի կողմնորոշման դասընթաց Հաագայի ակադեմիայում, մեկ շաբաթ տևողությամբ պրակտիկահոլանդական որևէ տեղական ինքնակառավարման մարմնում, գործընկերային ցանցի հաստատում և վերադարձի գործողությունների ծրագիր։ Ծրագիրն անցկացվում է տարեկան 2-3 անգամ։ Մասնակիցները պետք է ընտրեն ծրագրի թեմաներից որևէ մեկը (թեմաների ցանկը՝ այստեղ․ [What?]): 

Դրամաշնորհը․ ծրագիրը ներառում է ուսման վարձավճարը, ճանապարհածախսը և կեցության ծախսերը։ Կախված մասնակից երկրից՝ մասնակիցները կարող են ծրագրի ծախսերի համար նվիրաբերել 100-200 եվրո։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է մասնակից երկրների՝ 37 տարեկան այն քաղաքացիներին, որոնք աշխատում են տեղական ինքնակառավարման մարմնում, ունեն առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ և պատրաստ են առնվազն ևս 2 տարի աշխատել նույն ոլորտում։ Համապատասխանության հավելյալ մանրամասները տես այստեղ․ [Who?]:  
Ինչպե՞ս դիմել. ծրագրի հերթական փուլի ժամկետում անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։ Դիմումների ընդունման գործընթացի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։
Ե՞րբ դիմել. ծրագրի հերթական փուլի համար դիմելու գործընթացը կսկսվի 2016 թ․ նոյեմբերի սկզբին։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա)

 Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա)

Համաշխարհային կրթական և գիտական դաշտում առկա են հազարավոր միջազգային կրթաթոշակային ծրագրեր, որոնք առաջարկվում են ինչպես կրթական հաստատությունների, մասնավոր կազմակերպությունների և հիմնադրամների, այնպես էլ տարբեր երկրների կառավարությունների կողմից։ ArmScoop-ն առանձնացրել և ըստ երկրների ներկայացնում է օտարերկրյա կառավարությունների կողմից ղեկավարվող կամ ֆինանսավորվող մի շարք կրթաթոշակային ծրագրեր, որոնք բոլորը հասանելի են Հայաստանում բնակվող ուսանողների և գիտնականների համար։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ 2016-17 ուս․ տարվա համար ծրագրերի մի մասին դիմելու գործընթացն ավարտվել է․ այդ դեպքում նշված են 2017-2018 ուս․ տարվա համար դիմելու գործընթացի ժամկետները։

Ծանոթացեք նաև․ Կրթաթոշակային ծրագրեր հայերի համար | ամբողջական ցանկ

∗∗∗

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ֆուլբրայթի անվան ծրագիր 

«Ֆուլբրայթ»-ը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ միջազգային կրթական փոխանակման առաջատար ծրագիր է։ Այն բաղկացած է տարբեր բաղադրիչներից և հիմնականում նախատեսված է ամերիկյան համալսարաններում և այլ ակադեմիական հաստատություններում օտարերկրյա ուսանողների (մագիստրանտներ, դոկտորանտներ (PhD student)), ինչպես նաև երիտասարդ մասնագետների ու գիտաշխատողների ուսումնառության և հետազոտական աշխատանքների համար։ Ֆուլբրայթի ծրագիրը մեկնարկել է 1946 թ. ամերիկյան սենատոր Ջ. Ուիլյամ Ֆուլբրայթի նախաձեռնությամբ և նպատակ ունի մեծացնել փոխըմբռնումը Միացյալ Նահանգների և այլ երկրների ժողովուրդների միջև:

  • Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիրը (Fulbright Foreign Student Program in USA) հնարավորություն է տալիս շուրջ 155 երկրների ուսանողների և երիտասարդ հետազոտողների մագիստրոսական (Master’s degree) և (PhD study) ծրագրերով ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։  Կրթաթոշակներ կարող են շնորհվել նաև ակադեմիական աստիճան չհետապնդող ուսումնառության համար։ 
  • Ֆուլբրայթի գիտական ծրագրով (Fulbright Scholar Program) դրամաշնորհներ են տրամադրվում գիտաշխատողների ու մասնագետներին` հյուրընկալող հաստատություններում դասախոսելու ու հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:

Դրամաշնորհը․ Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրի դրամաշնորհը սովորաբար ներառում է ուսման վարձավճարը, թռիչքի արժեքը, կեցության թոշակը, բժշկական ապահովագրությունը և ուսումնական գրքերի ծախսը։ Դրամաշնորհը տրվում է ուսումնառության ողջ ընթացքի համար։

Ովքե՞ր կարող են դիմել. Ֆուլբրայթի ծրագրի առանձին բաղադրիչների հասանելիությունը, ինչպես նաև ծրագրին դիմելու չափանիշներն ու պայմանները զգալիորեն տարբերվում են յուրաքանչյուր երկրի դեպքում և յուրաքանչյուր տարի կարող են փոփոխվել։ Հայաստանում հիմնականում հասանելի է Ֆուլբրայթի գիտական ծրագիրը (սկսած 1992 թ.),  որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից: 

Ինչպե՞ս դիմել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից անցկացվող ընդունելության մրցույթին մասնակցելով։ Ֆուլբրայթի գիտական ծրագրին դիմելու համար պետք է լրացնել առցանց դիմումը։ Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրին դիմելու համար պետք է լրացնել հետևյալ առցանց դիմումը։

Ե՞րբ դիմել. Դիմելու ժամկետները տարբեր են՝ յուրաքանչյուր տարի փետրվարից հոկտեմբեր ամիսների միջակայքում։ 

Համֆրիի անվան կրթաթոշակ

Հուբերտ Հ. Համֆրիի անվան կրթաթոշակային ծրագիրը (Hubert H. Humphrey Fellowship Program) նախատեսված է օտարերկրյա գիտաշխատողների համար՝ ԱՄՆ առաջնակարգ բուհերից մեկում (տես ծրագրին մասնակից բուհերի ցանկը) մեկ տարի ժամկետով ինքնուրույն մշակված հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Մասնակիցներըմասնագիտական զարգացման տարատեսակ հնարավորություններ ունեն՝ ընտրված համալսարանական դասընթացների, գիտաժողովների մասնակցության, մասնագիտական կապերի հաստատման և գործնական աշխատանքների միջոցով։ Մասնագիտական գործունեության ոլորտները բազմազան են՝ իրավունք, հանրային քաղաքականություն, լրագրություն, ֆինանսներ և բանկային գործ, կրթության կառավարում, հանրային առողջապահություն և այլն (ամբողջական ցանկը)։ Յուրաքանչյուր տարի շնորհվում է մոտ 200 կրթաթոշակ։ Ծրագրի ավարտին մասնակիցներին ԱՄՆ կառավարության կողմից տրվում է վկայական, սակայն գիտական կոչում չի շնորհվում: Համֆրիի ծրագիրը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ 1978 թ․ Ֆուլբրայթի փոխանակման ծրագրի շրջանակներում՝ ի նշանավորումն ԱՄՆ 38-րդ փոխնախագահ Հուբերտ Հ․ Համֆրիի (1911-1978) գործունեության։

Դրամաշնորհը ներառում է հյուրընկալող համալսարանում դասավանդման վճարը, կեցության թոշակը, բժշկական ապահովագրությունը, մասնագիտական գործունեության (գիտաժողովներ, հետազոտական այցեր), ուսումնական գրքերի ծախսը, անհրաժեշտության դեպքում նաև՝ անգլերենի կատարելագործման դասընթացների ծախսը․ մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է մասնագիտական գործունեության որոշակի փորձ (առնվազն 5 տարի) ունեցող մասնագետներին, որոնք ունեն անգլերենի պահանջվող ունակություններ և նախկինում չեն օգտվել ԱՄՆ-ում նման հնարավորությունից։ Կարևոր նախապայմաններ են նաև առաջնորդական հմտությունների առկայությունը և հանրային ու հասարակական ակտիվությունը։
Ինչպե՞ս դիմել. Հայաստանում Համֆրիի ծրագիրն իրականացվում է ուղղակիորեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ըստ գիտական ոլորտների հասանելիության և համապատասխանության չափանիշների վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Ե՞րբ դիմել. Հայաստանում Հեմֆրիի ծրագրի 2017 թ․ մրցույթին մասնակցելուվերջնաժամկետն է 2016 թ․ հունիսի 10-ը։

«Ֆուլբրայթ» և «Համֆրի» ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ։
Երևան 0082, Ամերիկյան փողոց 1
հեռախոս` (+37410) 46 47 00
ֆաքս`:(+37410) 46 47 35

Կանադա

Կանադայի Վանյեի անվան դոկտորական կրթաթոշակ

Կանադայի Վանյեի անվան դոկտորական կրթաթոշակը (Vanier Canada Graduate Scholarships) նախատեսված է կանադացի և Կանադայում կրթությունը շարունակող օտարերկրյա լավագույն դոկտորական ուսանողների (PhD student • ասպիրանտի համարժեքը) աջակցության համար։Շնորհվում է միայն ծրագրին մասնակից համալսարանների և այլ ակադեմիական հաստատությունների կողմից սեփական թեկնածուների առաջադրման սկզբունքով՝ հաշվի առնելով ընդհանրական երեք չափանիշներ՝ ակադեմիական գերազանցություն, հետազոտական կարողություններ և առաջնորդություն։ Հասանելի է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկական գիտությունների և սոցիալական ու հումանիտար գիտությունների մասնագետների համար։ Մեկնարկել է 2008 թ․ և կոչվում է ի պատիվ Կանադայի նախկին Գեներալ-նահանգապետ (1959-1967) Ժորժ Վանյեի:

Դրամաշնորհի արժեքը՝ տարեկան 50 հազար դոլար․ տևողությունը՝ 3 տարի։ 
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է առաջադրվեն այն հաստատությունների կողմից (տեղերի համապատասխան քանակով), որտեղ ցանկանում են սովորել։ Թեկնածուներն ուղղակիորեն չեն կարող դիմել ծրագրին։ Համապատասխանության չափանիշները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. առաջադրումը կարող է կատարվել ինչպես ուսանողի նախաձեռնությամբ, այնպես էլ հաստատության կողմից։ Ընտրությունը կատարվում է ներքին մրցակցային հիմունքներով։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման գործընթացը բաղկացած է յուրաքանչյուր հաստատության ներքին վերժնաժամկետից և ծրագրի ընդհանուր վերջնաժամկետից՝ յուր․ տարի նախքան նոյեմբեր ամիսը։

Բենթինգի անվան հետդոկտորական կրթաթոշակ

Կանադական Բենթինգի անվան հետդոկտորական կրթաթոշակային ծրագիրը (Banting Postdoctoral Fellowships) նախատեսված է կանադացի և Կանադայում հետդոկտորական հետազոտություն իրականացնող օտարերկրյա առաջատար դիմորդների աջակցության համար և միտված է Կանադայի գիտահետազոտական կարողությունների զարգացման մեջ լավագույն մասնագետների ներգրավմանը։ Հասանելի է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկական գիտությունների և սոցիալական ու հումանիտար գիտությունների մասնագետների համար։ Ծրագիրը կոչվում է ի պատիվ ինսուլինի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակակիր կանադացի Ֆրեդերիկ Բենթինգի։

Դրամաշնորհի արժեքը՝ տարեկան 70 հազար դոլար ․ տևողությունը՝ 2 տարի։ 
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է հետդոկտորական հետազոտություն իրականացնեն ծրագրի մասնակից ակադեմիական հաստատություններից որևէ մեկում։ Համապատասխանության չափանիշները՝այստեղ։
Ինչպե՞ս դիմել. ծրագրին դիմելու գործընթացը կատարվում է ընդունող հաստատության միջոցով։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման գործընթացը տևում է յուր․ տարի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ 2016 թ․ վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 21:

Մեծ Բրիտանիա

Չիվնինգի կրթաթոշակ

Բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը (British Chevening Scholarships) հիմնվել է ՄԹ Արտաքին գործերի և Համագործակցության երկրների նախարարության կողմից և նախատեսված է Մեծ Բրիտանիայի բուհերում մագիստրոսական ծրագրով (սովորաբարմեկամյա) կրթություն ստացող օտարերկրացիների համար։ Կրթաթոշակները հատկացվում են մասնագիտությունների լայն ընտրանու համար, որը կարող է տարբեր լինել ծրագրին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր երկրի համար։ Հայաստանցի դիմորդների համարնախընտրելի մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։ Տարեկան տրամադրվում է շուրջ 1500 կրթաթոշակ։ Պարտադիր պայման է ծրագրով ուսումնառությունից հետո առնվազն 2 տարով մասնակցի վերադարձը հայրենիք (քաղաքացիության երկիր)։

Դրամաշնորհը սովորաբար ներառում է ուսման վարձը, կեցության ամենամսյա ծախսերը, նպաստային փաթեթը, դեպի ՄԹ և հակառակը թռիչքի արժեքը։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է՝ ա) ունենան բակալավրի կրթական աստիճան, բ) ունենան առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, գ) դիմեն ՄԹ բուհերում առաջիկա ուստարվա համար նախատեսված 3 տարբերդասընթացների և մինչև 2016 թ․ հուլիսի 14-ը ընտրված դասընթացներից որևէ մեկի համար ստացած լինեն բուհի վերջնական հրավերը (unconditional offer), դ) մինչև 2016 թ․ հուլիսի 14-ը ներկայացնեն ծրագրով պահանջվող՝ անգլերենի իմացության աստիճանը հավաստող փաստաթղթերը։ Համապատասխանության չափանիշներիմանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. ծրագրին դիմելու գործընթացը կատարվում է առցանց եղանակով։
Ե՞րբ դիմել. կրթաթոշակների (Chevening Scholarships) համար հայտերի ընդունմանգործընթացը, սկսած վերջնաժամկետից հետո դիմորդների պայմանական ընտրությունից, տևում է առնվազն 8 ամիս։ 2016-17 ուս․ տարվա ընդունելության գործընթացն ավարտված է։ 2017-18  ուս․ տարվա ընդունելության գործընթացը կսկսվի 2016 թ․ օգոստոսին, դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ․ նոյեմբեր։

Ֆրանսիա

Էյֆելի անվան «գերազանցության կրթաթոշակ»

Էյֆելի անվան «գերազանցության» կրթաթոշակային ծրագիրը (Bourse d’excellence Eiffel) հիմնադրվել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և նախատեսված է ֆրանսիական բուհերում մագիստրոսական (niveau master/Master’s) և դոկտորական (doctorat/ PhD) ծրագրերով սովորող օտարերկրյա լավագույն ուսանողների համար։ Ոչ ֆրանսալեզու ուսանողները կարող են դիմել ծրագրին՝ իրենց ընտրած բուհի (դասընթացի) լեզվի իմացության պահանջներին համապատասխանելու դեպքում։ Առանձին դեպքերում ծրագրի ընդհանուր տևողության շրջանակներում կարող են ներառվել ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ, որոնց արժեքը ծրագրի կողմից չի փոխհատուցվում։ Կրթաթոշակները շնորհվում են 3 բնագավառներում.

• Մագիստրատուրայում՝ ինժեներական գիտությունների, ևդոկտորանտուրայում՝ լայն իմաստով գիտությունների բնագավառում (ինժեներական գիտություններ, ճշգրիտ գիտություններ` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և բնագիտություն, նանո- և բիոտեխնոլոգիաներ, տիեզերագիտություն, Երկրի մասին գիտություններ, շրջակա միջավայրի մասին գիտություններ, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներ և գիտություններ),
• տնտեսագիտություն և կառավարում,
• իրավագիտություն և միջազգային հարաբերություններ։

Դրամաշնորհները հատկացվում են 12-36 ամիս տևողությամբ մագիստրոսական ծրագրով ուսանողներին և այն դոկտորանտներին, որոնք մասնակցում են 10 ամիս տևողությամբ որևէ ծրագրի՝ համաղեկավարությամբ (joint supervision/cotutelle) կամկրկնակի ուս․ ծրագրով (dual enrolment)։ Մագիստրանտների համար դրամաշնորհը կազմում է ամսական €1,181 (որից €1,031՝ կեցության նպաստ, և €150՝ ամսական կրթաթոշակ), դոկտորանտների համար՝ 1,400 եվրո։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է լինեն մինչև 30 տ․՝ մագիստրատուրայի դեպքում, մինչև 35 տ․՝ դոկտորանտուրայի դեպքում։ Համապատասխանության մնացյալ չափանիշների մանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. դիմորդներն ուղղակիորեն չեն կարող մասնակցել ծրագրին։ Կրթաթոշակի համար դիմումներն առաջադրվում են Ֆրանսիայի այն բուհերի կողմից, որտեղ սովորում են ներգրավված ուսանողները։ Դիմող հաստատությունը կարող է համապատասխան երկրում գործող Ֆրանսիայի դեսպանատան միջոցով խորհրատվություն ստանալ այդ երկրի քաղաքացի դիմորդների վերաբերյալ։
Ե՞րբ դիմել. հայտերի առաջադրման գործընթացը բուհերի կողմից սկսվում է յուր․ տարի հոկտեմբերին, ընդհանուր ծրագրի վերջնաժամկետը հաջորդ տարվահունվարին է։ 

Գերմանիա

DAAD կրթաթոշակային ծրագիր

Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է զարգացող երկրների ուսանողներին և հետազոտողներին գերմանական բուհերում ու ակադեմիական հաստատություններում աջակցելու համար։ Կրթաթոշակները տրամադրվում են մրցակցային հիմունքներով՝ հիմնականում լեզվի դասընթացների, մագիստրոսական ծրագրերի, հետազոտական այցելությունների և դոկտորական աշխատանքների համար: 2017-2018 ուս․ տարվա համար նախատեսված դասընթացների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը (հաստատությունը, տևողությունը, լեզուն, դիմելու վերջնաժամկետը) տես այստեղ, մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ։

Դրամաշնորհները հատկացվում են 12-36 ամիս տևողությամբ (կախված ծրագրի բնությից)։ Դրամաշնորհի չափը. €750՝ մագիստրանտների համար, €1000՝ դոկտորանտների համար։ 
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է բավարարեն ակադեմիական առաջադիմության և լեզվական իմացության անհրաժեշտ պայմաններին, ունենան առնվազն բակալավրի աստիճան, ինչպես նաև ունենան առմնազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն։ Ընտրության համար կարևոր չափանիշ է Գերմանիայում կրթությունը շարունակելու համար մասնագիտական և անձնական դրդապատճառների համոզիչ շարադրանքը։Համապատասխանության չափանիշների հավելյալ մանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. կրթաթոշակի հավակնորդները պետք է ուղղակիորեն դիմեն համապատասխան դասընթացի համար։ Դիմումների գործընթացի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տես այստեղ։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը տարբեր է՝ կախված կոնկրետ դասընթացից, հիմնականում՝ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել DAAD երևանյանգրասենյակ (Հասցե՝
Երևան  0019, Սարմենի փողոց 82, hեռ.` (+37410) 58 25 15, էլ. փոստ` info@daad.am):

Նիդերլանդներ

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր 

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիրը (Netherlands Fellowship Programme) նախատեսված է51 անդամ երկրների քաղաքացիների համար՝ Նիդերլանդների տարբեր կրթական հաստատություններում ուսումնառության համար։ NFP ծրագրով առանձին կրթաթոշակներ են շնորհվում 3 ենթածրագրերի համար՝ կարճատև դասընթացներ (տես այստեղ),մագիստրոսական (Master’s) և դոկտորական (PhD studies) ծրագրեր։ NFP ծրագրի նպատակը անդամ երկրների քաղաքացիների մասնագիտական կարողությունների զարգացումն է և ամբողջովին ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության (Արտաքին գործերի նախարարության) կողմից։ 

Ծրագրում ներառված է մասնագիտական ոլորտների լայն շրջանակ, առավել մեծ թվով կրթաթոշակներ շնորհվում են հումանիտար և սոցիալական գիտությունների, տնտեսագիտության, գյուղատնտեսական գիտությունների և մասնավոր ձեռնարկատիրության զարգացման բնագավառներում (հետաքրքրող դասընթացը կարող եք գտնել հետևյալ ցանկից)։ Առավելություն է տրվում կին թեկնածուներին։

Դրամաշնորհը․ NFP կրթաթոշակը ներառում է ուսման ընթացքում ծրագրի մասնակցի աշխատավարձի փոխհատուցումը, ուսման վարձավճարը, կեցության ծախսերը, վիզայի վճարը, ճանապարհածախսը, ապահովագրությունը։ Մանրամասները՝ այստեղ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է այն մասնագետներին, որոնք NFP ծրագրին մասնակից երկրների քաղաքացիներ են և բնակվում ու աշխատում են այդ երկրում։ Հավակնորդները պետք է առաջադրվեն իրենց գործատուների կողմից՝ ծրագրին համապատասխանության համար։
Ինչպե՞ս դիմել. Ծրագրի հավակնորդները համապատասխան դասընթացն ընտրելուց հետո պետք է ուղղակիորեն դիմեն տվյալ դասընթացը կազմակերպող կրթականհաստատությանը՝ ընդունելության գործընթացի մանրամասները ճշտելու համար։ Հայաստանի քաղաքացիները վիզայի վերաբերյալ հարցերի համար կարող են դիմել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն (Թբիլիսի):
Ե՞րբ դիմել. վերջնաժամկետները տարբեր են՝ ըստ ծրագրի և բուհի։

Հոլանդական կրթաթոշակային ծրագիր

Հոլանդական կրթաթոշակային ծրագիրը (Holland Scholarship) նախատեսված է օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկանում են բակալավրական կամ մագիստրոսականկրթական ծրագրերով ուսանել Նիդերլանդներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կրթության, մշակույթի և գիտության նախարարության կողմից։ Կրթաթոշակները հասանելի են միայն որոշակի թվով հետազոտական և կիրառական գիտությունների համալսարաններում սովորելու դեպքում։ 

Դրամաշնորհը ամբողջովին չի փոխհատուցում դիմորդների ուսմանվարձավճարները։ Դրամաշնորհի չափը €5000 է, որն ուսանողը կարող է ստանալ ուսման առաջին տարում։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հավակնորդները պետք է համապատասխանեն ընտրած բուհի առանձնահատուկ պահանջներին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է համապատասխան կայքում։
Ինչպե՞ս դիմել. Ծրագրի հավակնորդները համապատասխան դասընթացն ընտրելուց հետո պետք է ուղղակիորեն դիմեն տվյալ դասընթացը կազմակերպող կրթական հաստատությանը՝ ընդունելության գործընթացի մանրամասները ճշտելու համար։
Ե՞րբ դիմել. 2017-2018 ուս․ տարվա ընդունելության գործընթացի պայմանները հասանելի կլինեն 2016 թ․ նոյեմբերին։

Շվեյցարիա

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի քան 180 երկրի քաղաքացիներին սովորել կամ հետազոտություն իրականացնել շվեյցարական լավագույն բուհերում ու գիտական կենտրոններում։ Հայաստանի համար նախատեսված ենթածրագրերը և դրանց ուղեցույցները յուրաքանչյուր տարի հրապարակվում են առանձին էջում։ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի են միայն ասպիրանտական (դոկտորական • PhD), դոկտորական(հետդոկտորական • Postdoctoral) և հետազոտական կրթաթոշակներ՝ բոլոր ակադեմիական ոլորտներում։

Դրամաշնորհը․ կրթաթոշակները սովորաբար ներառում են ուսման վարձավճարից ազատումը, ճանապարհածախսի միանվագ գումարը, կեցության ծախսերը, ապահովագրական ծախսերը։ Մանրամասները՝ համապատասխան ուղեցույցում։ 
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը շնորհվում է յուրաքանչյուր ենթածրագրի առանձին պահանջներին և ընտրության չափանիշներին համապատասխանող՝ Հայաստանում բնակվող քաղաքացիներին։ Դոկտորական (ասպիրանտական) և հետազոտական կրթաթոշակների հավակնորդների տարիքը չպետք է գերազանցի 35-ը։
Ինչպե՞ս դիմել. ծրագիրը  Հայաստանում ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Դիմումի փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է գրել swiss.scholarship@luys.am հասցեին` կից ներկայացնելով «Լույս»-ի կայքում յուր․ տարի հրապարակվող՝ ընդհանուր տեղեկությունների ձևը (լրացված):
Ե՞րբ դիմել. 2017-2018 ուս․ տարվա համար դիմումների ընդունման գործընթացը կսկսվի2016 թ․ սեպտեմբերի 1-ին։

Շվեդիա

Շվեդական ինստիտուտի կրթաթոշակային ծրագիր

Շվեդական ինստիտուտի կրթաթոշակները (The Swedish Institute Study Scholarships – SISS) տրամադրվում են իրավասու երկրների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը) ուսանողներին Շվեդիայի բուհերում մագիստրոսական ծրագրովուսումնառության համար: Տարեկան տրամադրվում է շուրջ 300 կրթաթոշակ։

Ծրագրի նպատակներից է՝ օգնելու կրթաթոշակ ստացողներին ակտիվ դերակատարում ունենալ իրենց հասարակությունների դրական զարգացման մեջ: Լավագույն թեկնածուները մասնագիտական հրաշալի գիտելիքներով օժտված հավակնոտ երիտասարդներն են, որոնք կդրսևորեն ղեկավարման  փորձ և հստակ պատկերացումներ կունենան, թե ինչպես Շվեդիայում ստացած կրթությունը օգտակար կլինի իրենց երկրին։ Առավելություններ կտրվեն կայուն զարգացման, ժողովրդավարության, գենդերային անհավասարության, մարդու իրավունքների կամ աղքատության կրճատման թեմաներն ուսումնասիրող ծրագրերի հայտերին (առավել մանրամասն՝ տես այստեղ):

Դրամաշնորհը․ կրթաթոշակը ներառում է ուսման վարձի (անմիջապես վճարվում է շվեդական տվյալ համալսարան) և կեցության ծախսերի, ապահովագրության համար անհրաժեշտ գումարը։ Հետևյալ իրավասու երկրների դիմորդ թեկնածուները կստանան ճանապարհածախսի միանվագ գումար՝ 15000 շվեդական կրոնի չափով։
Ովքե՞ր կարող են դիմել. թեկնածուները պետք է ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։ Դիմորդները պետք է դրսևորեն բացառիկ ակադեմիական գիտելիքներ և առաջնորդական աշխատանքի հմտությունններ, ղեկավարման փորձ։ Բացի այդ ամենից, դիմորդները պետք է առավել ուշադրություն դարձնեն այն հարցերի շուրջ աշխատանքին, որոնք նպաստում են արդար և կայուն զարգացմանը իրենց երկրում։
Ինչպե՞ս դիմել. դիմելու ընթացակարգի, այդ թվում՝ ուղեցույցների, ժամկետների, փաստաթղթերի ձևանմուշների, ընտրության կարգի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ե՞րբ դիմել. 2017-2018 ուս․ տարվա համար դիմումների ընդունման գործընթացը կսկսվի2016 թ․ վերջին։

Իտալիա

Իտալիայի կառավարության կրթաթոշակային ծրագիր

Իտալիայի կառավարության կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս համապատասխան իրավասու երկրների քաղաքացիներին իտալական բուհերում և այլ ակադեմիական հաստատություններում կրթություն ստանալ բակալավրի,մագիստրոսական, դոկտորական ծրագրերով, ինչպես նաև կատարել մասնագիտական հետազոտություններ։ Կրթաթոշակները շնորհվում են միայն Իտալիայի կրթության և հետազոտությունների պետական համակարգի մաս կազմող բուհերում ուսանելու դեպքում։ Ծրագի շրջանակներում հասանելի մասնագիտական ոլորտները տրամադրվում են հյուրընկալող համալսարնների կողմից։ 

Դրամաշնորհները սովորաբար ներառում են ուսման վարձից ազատումը (մասնակցի փոխարեն վճարում է ծրագիրը), սակայն որոշ բուհերի դեպքում դա կարող է չգործել։ Ճանապարհածախսի փոխհատուցում չի տրվում։ 
Ովքե՞ր կարող են դիմել. թեկնածուները պետք է համապատասխանեն ընտրված բուհի կողմից պահանջվող ակադեմիական չափանիշներին, տիրապետեն իտալերենին(բացառությամբ այն դեպքերի, երբ կրթական ծրագիրն ամբողջովին անգլերեն է)։ Դիմորդների տարիքը չպետք է գերազանցի 35-ը։
Ինչպե՞ս դիմել. ծրագրին դիմելուց առաջ թեկնածուները պետք է ուղղակիորեն կապվեն նախընտրած հաստատությունների հետ, այնուհետև պայմանները ճշտելուց հետո լրացնեն համապատասխան առցանց դիմում-հայտը։ Դիմելու ընթացակարգի և ընտրության կարգի վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Իտալիայիդեսպանություն։
Ե՞րբ դիմել. 2017-2018 ուս․ տարվա համար դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2017 թ․ ապրիլ։

 

Աղբյուրը՝ http://armscoop.com

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ

ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»

միջազգային երիտասարդական գիտաժողով 

2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`

  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://aegmm.org/archives/399