Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասախոսություն | Ինչպես է ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիր գիրքը

Դասախոսություն | Ինչպես է ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիր գիրքը

Ե՞րբսեպտեմբերի 10-ին, սկիզբը՝ 17:00
Որտե՞ղ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Արշակունյաց 28)
Մուտքն ազատ է

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Հայկական մշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ձեռագիր գիրքը։ Մեր օրերն է հասել հայ միջնադարյան շուրջ 30 000 մատյան, որոնցից 12 000-ը պահվում է Մատենադարանում։ Ձեռագրի ստեղծումը բարդ և աշխատատար գործընթաց էր, որի գլխավոր գործիչը իր աշխատանքային գործիքի անվանումից ստացել էր նաև իր անունը և կոչվում էր գրիչ:

Դասախոսությունը նվիրված է այն հարցին, թե ինչպես էր ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիրը, մի գործ, որի գլխավոր վարպետներն էին գրիչը, մանրանկարիչը, կազմարարը:

Երբ գրիչն ու մանրանկարիչը աշխատում էին համատեղ, նախ գրիչն ընդօրինակում էր ձեռագրի բնագիրը՝ ազատ թողնելով էջերի նկարազարդման համար նախատեսված մասերը, ապա իր գործն էր ձեռնարկում նկարիչը: Գրված ու պատկերազարդված թերթերն այնուհետև կարվում էին 6, 8, 10 կամ 12 թերթանի պրակներում, որոնք միացվում էին իրար և կազմվում արհեստավոր կազմարարի ձեռքով: Թեպետ մանրանկարչությունն անբաժան է ձեռագիր գրքից, սակայն ժամանակի ընթացքում մանրանկարչությունն ինքնուրույն զարգացում է ապրել և մեծ ձեռքբերումներ արձանագրել։

Մհեր Ստեփանյանի հետահայաց անհատական ցուցահանդեսը

Մհեր Ստեփանյանի հետահայաց անհատական ցուցահանդեսը

Սիրելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 1-10-ը՝ ժամը 15:00-ից մինչև 19:00-ն, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի  գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանի հետահայաց (ռետրոսպեկտիվ) անհատական ցուցահանդեսը:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

7 առցանց հարթակ անվճար գրքեր ներբեռնելու հնարավորությամբ

Ընթերցասերներին հաճախ հանդիպող խնդիրներից մեկը թվայնացված գրքերի, հատկապես մասնագիտական գրականության ազատ (անվճար ներբեռնելի) հասանելիության սահմանափակությունն է: Համացանցում առկա են հարյուրավոր առցանց գրադարաններ ու շտեմարաններ, որոնցից լիարժեք օգտվելը, սակայն, պահանջում է հավելյալ գումար։ Բարեբախտաբար գոյություն ունեն նաև այնպիսի առցանց հարթակներ, որոնց հիմնադիրները հավատում են, որ թվային գրականությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ ֆինանսական հնարավորություններից: ArmScoop-ը ներկայացնում է 7 առցանց հարթակ, որտեղից հնարավոր է անվճար ներբեռնել գրքեր ու գիտական հոդվածներ։

Առցանց գիտական պաշարների բաց, ուղղակի և անվճար հասանելիություն ապահովող ամենամեծ երկու նախաձեռնությունների՝Sci-Hub և Library Genesis հարթակների և դրանցից օգտվելու եղանակների մասին կարդացեք այստեղ։

cropped-book-background


Internet Archive

Internet Archive թվային գրադարանը էլեկտրոնային գրականության աշխարհի խոշորագույն հարթակներից է, գործում է 1996 թվականից: Բացի բազմալեզու և բազմաժանր գրականության թվայնացման ու անվճար հանրայնացման հարթակ լինելուց այն նաև համացանցային կայքէջերի արխիվացման ամենամեծ ռեսուրսն է (ավելի քան 500 միլիարդ կայքէջ՝ 2016 թ․ հունիսի դրությամբ)։ Առաջնորդվելով «ամբողջական գիտելիքի համընդհանուր հասանելիություն» նշանաբանով՝ նախագիծը համագործակցում է տարբեր առաջատար համալսարնների, կրթական, գիտական ու մշակութային կենտրոնների հետ և օգտվողներին հնարավորություն տալիս օգտվելու շարունակ համալրվող տարբեր պաշարներից՝ էլեկտրոնային ազատ գրադարան (ավելի քան 10 միլիոն միավոր գրականություն), տեսանյութերի, նկարների, աուդիոգրքերի և այլ օգտակար նյութերի հավաքածուներ։ Գործում է Archive.org կայքում։ 

archive.org

Open Library

Open Library բաց առցանց գրադարանը Internet Archive-ի շրջանակներում ստեղծված նախագծերից է, գործում է 2006 թվականից։ Առաջնորդվելով «մեկ առցանց էջ՝ երբևէ հրատարակված յուրաքանչյուր գրքից» սկզբունքով՝ նախագծի հեղինակները ստեղծել են մի հարթակ, որտեղ հնարավոր է ըստ արդեն գոյություն ունեցող դասակարգումների ավելացնել գրքեր, խմբագրել (ինչպես Վիքիպեդիայում) գրացանկը կամ գրքերի մասին տեղեկությունը։ Շարունակ համալրվող բազմամիլիոնանոց թվային պաշարներից հնարավոր է օգտվել հիմնականում երկու եղանակով՝ որոշակի ժամկետում փոխ առնել (կայքում գրանցվելուց հետո) ու կարդալ և երկրորդ՝ բաց հասանելիությամբ անվճար կարդալ և ներբեռնել ավելի քան 1,8 միլիոն միավոր ընդգրկող շտեմարանից։ 

open library


Project Gutenburg

Project Gutenburgամենահին էլեկտրոնային գրադարանն է, ստեղծվել է դեռևս 1971 թվականին։ Ներկայում ընդգրկում է եվրոպական տարբեր լեզուներով (հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և տարբեր ոլորտների առնչվող ավելի քան 50.000 գիրք՝ առցանց կարդալու կամ ներբեռնելու հնարավորությամբ:  Գրանցվելու անհրաժեշտություն չկա:

gutenberg


DigiLibraries.com

Այս հարթակն առաջարկում է ամենատարբեր ժանրի և ճաշակի բազմաթիվ գրքեր՝ անվճար ներբեռնելու հնարավորությամբ: Կայքի ձախ սյունակում անհրաժեշտ է ընտրել համապատասխան ոլորտը, և անհրաժեշտ գիրքը ներբեռնել հարմար ձևաչափով։ Կայքը պարբերաբար ավելացնում է թվային գրքերի իր պաշարը:

DigiLibraries


Twirpx.com

Twirpx.com կայքը ռուսալեզու առցանց շտեմարան է, որտեղ հնարավոր է գտնել ամենատարբեր ոլորտներին առնչվող գրքեր, գիտական հոդվածներ և այլ աշխատություններ: Անհրաժեշտ է միայն գրանցվել կայքում, որից հետո կայքը շնորհում է 100 միավոր: Յուրաքանչյուր ներբեռնված գիրք համարժեք է 10 միավորի, իսկ միավորները վերականգնելու համար հարկավոր է կայքում վերբեռնել որևէ գիրք կամ գիտական հոդված:

Twirpx


Amazon’s free kindle book selection

Բոլոր այն գրքերը, որոնց հեղինակային իրավունքի ժամկետը լրանում է, հայտնվում են այս հարթակում, որոնք հնարավոր է կարդալ անգամ առանց Kindle-ի: Բացի այդ, կարելի է գտնել նաև մեծ թվով նոր գրողների ստեղծագործություններ, որոնք հեղինակները ներկայացնում են միանգամայն անվճար օգտվելու հնարավորությամբ:

kindle_free


Planet eBook

Այլ հարթակների համեմատ այս կայքը չի առանձնանում իր ընտրության լայն հնարավորությամբ, սակայն այն առանձնացրել է դասական ժանրի բոլոր ժամանակների ամենահայտնի 80-ից ավել գրքեր (անգլերեն), որոնք կարելի է ներբեռնել PDF ֆայլի տեսքով:

Planeta-ebook

 

ArmScoop-ը պարբերաբար անդրադառնում է հայկական և արտասահմանյան էլեկտրոնային գրադարաններին, որտեղից միանգամայն անվճար կարելի է ներբեռնել գրքեր, գիտական հանդեսներ, շտեմարաններ ու հավաքածուներ՝ իրենց համառոտ նկարագրություններով և համապատասխան հղումներով: ArmScoopհամահավաք գրադարանին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան 50-ամյակի առթիվ սիրով շնորհավորում է Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանին, մաղթում քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային բուռն գործունեություն ու հաջողություններ կյանքում:

MOOC | Տվյալների վերլուծություն և պատկերավորում Excel-ով

MOOC | Տվյալների վերլուծություն և պատկերավորում Excel-ով

Մայքրոսոֆթ կորպորացիան (Microsoft Corporation) edxհարթակում առաջարկում է զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC) «Տվյալների վերլուծություն և պատկերավորում Excel-ով» (Analyzing and Visualizing Data with Excel) թեմայով։ Դասընթացի շրջանակներում մասնակիցները ոլորտի փորձագետի շնորհիվ կծանոթանան Excel 2016-ի նոր գործիքներին, որոնք թույլ են տալիս վերլուծել տվյալները՝ ավելի առաջադեմ պատկերավորման տեխնիկաներով և ավելի բարդ բիզնես տրամաբանությամբ: Դասընթացը մասնակիցներին կընձեռի հնարավորություն՝ սովորելու` ինչպես համադրել տարբեր աղբյուրներից ստացված տվյալները, ստեղծել տվյալների մոդելներ, վերլուծել և պատկերավորել դրանք:

Տևողությունը․ 6 շաբաթ

Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 2-4 ժամ

Արժեքը․ անվճար է

Լեզուն․ անգլերեն

Հավաստագրի առկայություն․ տրվում է հավաստագիր (արժեքը՝ $49)

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել edx հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթացը։

Աղբյուրը՝ http://armscoop.com