Monthly Archives: September 2016
Թափուր աշխատատեղ Իջևանում
Գանձապահ
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒՎԿ
Աշխատանքի վայրը` ք. Իջևան:
Աշխատանքի նպատակը՝ Գանձապահը ապահովում է կազմակերպության տվյալ մասնաճյուղում դրամարկղային ծառայությունների մատուցում և հաճախորդների սպասարկում:
Հիմնական աշխատանքային պարտականությունները՝
- Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,
- Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,
- Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,
- Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
- Իրականացնել դրամարկղի ամփոփում, դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
- Գրասենյակի ֆինանսական բաժնին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի,
- Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:
Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը՝
Բարձրագույն կամ տեխնիկական կրթություն,
Ֆինանսական հաստատությունում կամ կանխիկ դրամի հետ աշխատանքային փորձը առավելություն է
Պահանջվող գիտելիքներ, հմտություններ և կարողություններ՝
- Դրամական միջոցների ճշգրտությունը ապահովող տարբերանշանների իմացություն,
- Թվերի հետ աշխատելու ունակություն,
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- Ճնշման տակ աշխատելու կարողություն,
- Ակտիվ գործելու ընդունակություն, բարձր աշխատունակություն,
- Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ կոնտակտ հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն,
- Հրահանգները ճշգրիտ կատարելու ունակություն,
- Ծառայություններ մատուցելու հմտություններ,
- Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն,
- Գործնական շփման էթիկա,
- Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:
Ցանցային և Համակարգչային գիտելիքներ՝
MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և AS Bank համակարգի իմացությունը առավելություն է:
Դիմելու կարգը՝
Ցանկացողները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային փոստի cvijevan@sef.am հասցեին կամ ֆաքսի միջոցով հետևյալ հեռախոսահամարին՝ (+3741) 20 28 21:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10 հոկտեմբերի 2016թ.:
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպության գործունեությանը ծանոթացեք պաշտոնական կայքում` sefmicro.org
Աղբյուրը՝ http://youthcanal.do.am
Բաց առցանց դասընթաց՝ «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» թեմայով
Գրաֆիկական դիզայնը մեզ շրջապատող աշխարհում ամենուր է` թե տպագրական, թե թվային աշխարհում, և քանի որ այն մեր կյանքում դառնում է էլ ավելի տեսանելի և գերակշռելի, գրաֆիկական դիզայնը գործնականում դառնում է շատ կարևոր:
Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտը (California Institute of Arts) հարթակում առաջարկում է «Գրաֆիկական դիզայնի հիմունքներ» (Fundamentals of graphic design) թեմայով բաց առցանց դասընթաց: Դասընթացի մասնակիցները տեսողական օրինակների շնորհիվ կսովորեն գրաֆիկական դիզայնի հիմնական սկզբունքները՝ պատկերի պատրաստում, գրատպություն, կառուցվածք, աշխատանք գույնի ու ձևի հետ: Այսինքն՝ բոլոր այն հիմնական հմտությունները, որոնք ընդհանուր են գրաֆիկական դիզայնի բոլոր բաղադրիչների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտելու համար անհրաժեշտ է ունենալ Adobe Illustrator, Photoshop և InDesign ծրագրերին հասանելիություն և բազային գիտելիքներ: Դասընթացի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնարկը․ դասընթացը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին
Տևողությունը․ 4 շաբաթ
Մասնակցի ծանրաբեռնվածությունը․ շաբաթական 5-8 ժամ
Արժեքը․ անվճար
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $79
Լեզուն․ անգլերեն
Ինչպես մասնակցել դասընթացին
Անհրաժեշտ է գրանցվել հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։
Աղբյուրը՝ http://armscoop.com
Մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում
Եվրոպական լեզուների միջազգային օրվան նվիրված մրցույթ
Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «Միսս օտար լեզու» լեզվի գեղեցկության մրցույթ՝ նվիրված Եվրոպական լեզուների միջազգային օրվան:
Մրցույթին կարող եք մասնակցել նաև դուք՝ ներկայանալով օտար լեզվով գեղեցիկ ելույթով:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի
(«ԱԼԳ», «ՖԼԳ» մասնագիտությունների) ուսանողներ