Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդես՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

2016թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ից, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Բոլորին սիրով հրավիրում ենք:    

Միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին

avetis-aharonyanՀամազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցաբար 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից։

Զեկուցումների հայտերը և թեզիսներն ընդունվում են մինչև 2016 թ.-ի  դեկտեմբերի 1-ը։

Հայտերը ներկայացնել՝

«Համազգայինի» գրասենյակ`                                      ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ`
Մաշտոցի  37/14, հեռ. (+374) 10 53 39 49                   Աբովյան 52ա, հեռ. (+374) 60 71 06 24
Էլ. հասցե` hayastan@hamazkayin.com                        Էլ. հասցե` armphilology@ysu.am

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Արամ Սիմոնյան- ԵՊՀ  ռեկտոր

Նարե Միքայելյան- Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Սերժ Սրապիոնյան- ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ

Կարո Հովհաննիսյան- Հրապարակախոս, գրաքննադատ, ուսուցիչ (Բեյրութ)

Արծրուն Ավագյան- ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան- ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան

Վազգեն Գաբրիելյան- ԵՊՀ Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր

Արման Եղիազարյան-  ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ

http://ysu.am/main/

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Շախմատ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Սեղանի թենիս

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: 

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

2016թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների հետ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի  և մասնագիտության ներկայացուցիչների հանդիպումը:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել Մայր բուհի նվերը մասնաճյուղին՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ուսանողների համար էլեկտրոնային տախեոմետր:        

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Նախ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հայտնեց իր խորին շնորհակալությունը ԵՊՀ-ի ռեկտոր պարոն Ա. Հ. Սիմոնյանին՝ «ՔԿԳ» մասնագիտության ուսանողների և պատասխանատուների կողմից ներկայացված խնդրանքը կատարելու՝ մասնագիտության համար այնքան անհրաժեշտ ու թանկարժեք սարքը տրամադրելու համար, ուսանողներին հորդորեց լինել առավել ակտիվ ու նպատակասլաց, ջանք ու եռանդ չխնայել լավ սովորելու, պահանջված մասնագետներ դառնալու գործում:   

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

Ապա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը ուսանողներին ներկայացրեց սարքի՝ էլեկտրոնային տախեոմետրի տեխնիկական ցուցանիշները, ավանդականի նկատմամբ առավելությունները:

Մայր բուհի նվերը մասնաճյուղին

«Էլեկտրոնային տախեոմետրը ժամանակակից սարքավորում է, որի միջոցով բարձր ճշտությամբ ստացվում են կետերի կոորդինատները և բարձրությունները, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում տեղանքում որոշել ցանկացած կետի տեղադիրքը, այն ամրացնել համապատասխան սահմանանշանով, որը շատ կարևոր է կադաստրի վարման համար:  Այս սարքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին (քարտեզագրական բոլոր տվյալները ներկայացվում են թվային տեսքով), ունի ճշտության բարձր աստիճան, յուրաքանչյուր կետը չափում է կոորդինատների համար շատ բարձր արագությամբ (1-2 վայրկյանում): Տվյալները հավաստի են և կապված չեն մարդու տեսողության առանձնահատկությունների հետ, դրանք անմիջականորեն փոխանցվում են համակարգիչ, որտեղ էլ շատ արագ կազմվում է տվյալ տարածքի կադաստրային կամ տեղագրական քարտեզը»,- իր խոսքում ընդգծեց պարոն Դավթյանը:

Նշվեց, որ այս սարքի շնորհիվ մեր ուսանողները կդառնան աշխատաշուկայում առավել մրցունակ մասնագետներ: