Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ գիտխորհրդի նիստում մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց տարեվերջյան հաշվետվություն

 2016թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ում կայացավ Գիտխորհրդի՝ այս տարվա վերջին, ամփոփիչ նիստը, որի ընթացքում ներկայացվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարեվերջյան հաշվետվությունը (զեկուցող՝ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյան):

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, որը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ գիտխորհրդի նիստում մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց  տարեվերջյան հաշվետվություն

Ապա ռեկտորն ամփոփեց ԵՊՀ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագրի՝ 2015-2016 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքները:  

Գիտխորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (Բյուջե) կատարողականը  և 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց ԵՊՀ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կանոնակարգը, Սահմանադրական տնտեսագիտության կենտրոնի կանոնադրությունը:

Օրակարգային հարցերից էին ԵՊՀ-ում ֆարմացիայի ինստիտուտ ստեղծելու, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկու ամբիոնների անվանափոխության հարցերը:

Մայր բուհի գիտխորհրդի նիստում մասնաճյուղի՝ 2015-16 ուստարվա գործունեության և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-20թթ. ռազմավարական ծրագրի՝ 2016թ. կատարողականի մասին հաշվետվություն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը:

ԵՊՀ գիտխորհրդի նիստում մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց  տարեվերջյան հաշվետվություն

Իր զեկուցման մեջ պարոն Առաքելյանը շեշտեց, որ Տավուշի մարզում տարեցտարի աճում է վստահությունը համալսարանի նկատմամբ: Դա է վկայում նաև դիմորդների աճող հոսքը: Այժմ մասնաճյուղում սովորում է 1718 ուսանող: Այս տարի այն ունեցել է 350 շրջանավարտ և 385 առաջին կուրսեցի:

Նշվեց, որ հաշվետու ուստարին առանձնանում է մասնաճյուղի զարգացման 2011-15թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ավարտով և նոր՝ 2016-20թթ. զարգացման ռազմավարական ծրագրի հաստատումով, որը կազմվել է ԵՊՀ ծրագրի հիման վրա:

2011-15թթ. ռազմավարական ծրագրի իրականացման վերլուծությունը ցույց տվեց, որ հնգամյա ժամանակաշրջանում մասնաճյուղն արդյունավետ իրականցրել է իր առջև դրված խնդիրները. այդ խնդիրների 67%-ն իրականացվել է ամբողջությամբ, 13%-ը՝ մասնակի, և կան խնդիրներ (20%), որոնց իրականացումը հաշվետու ժամանակահատվածում ներքին և արտաքին մի շարք գործոնների պատճառով հնարավոր չի եղել իրականացնել: Չիրականացված գործողությունները կամ նրանց ավելի արդիական պահանջները ներառվել են նոր՝ 2016-20թթ. ռազմավարական ծրագրի մեջ:

  Ներկայացվեցին 2015-16 ուստարվա գործունեության և ընթացիկ ռազմավարական ծրագրի 2016թ.-ի գործողությունների իրականացման արդյունքում մասնաճյուղի կարևորագույն ձեռքբերումները: 

Այսպես՝ արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին՝ մասնաճյուղը պարբերաբար համալրում է մասնագիտությունների ցանկն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Այժմ մասնաճյուղում ներդրված են կրթական վերջնարդյունքներով ձևակերպված 15 կրթական ծրագրեր: Արդարացված ներդրում եղավ առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը:

Հաշվի առնելով մարզում տարրական դասարանների ուսուցիչների մեծ պահանջարկը՝ մասնաճյուղը հաշվետու ուստարում իրականացրել է նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելություն, իսկ 2017-18 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և  «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով՝ ընդլայնելով դիմորդների մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները:

Հաշվետու ուստարվա կարևոր ձեռքբերումներից է  բակալավրի կրթա­կան ծրագրի ղեկավարի «ինստի­տուտ»-ի՝ որպես մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի ներդնումը, որի միջոցով մասնաճյուղն ակնկալում է ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:

2017թ. ապրիլին կունենանք որա­կա­վորում­ների ազգային շրջա­­նակին և  մի­ջազ­գային առարկա­յա­կան հե­նա­նիշ­երին հա­­մա­պատաս­խան վերամշակված կրթական ծրագրեր: Իսկ չորս նոր մասնագիտությունների համար՝ «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» և «Դիզայն»  կազմված աշխատանքային խմբերը 2017թ.-ի մայիսին հաստատման կներկայացնեն դրանց կրթական ծրագրերը:

Կրթական ծրագրերի պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից է դասա­վանդ­ման, ուսում­­­­­նա­­ռու­թյան և հետազոտության ինտե­գր­ման (փոխ­կա­պակց­ման) ժամա­նա­կա­կից փոր­ձի ուսումնասիրումը և բակալավրի կրթա­կան ծրա­գ­րերում դրանց կիրառումը:

Համաձայն 2016թ.-ի մայիս-հունիս ամիսների որակի ապահովման բաժնի ուսումնասիրությունների՝ հարցման մասնակից դասախոսների 78%-ը փաստում է, որ իր գիտական գործունեության արդյունքները ներառում է դասախոսություններում, դասընթացները կազմակերպվում են բավարար մակարդակի հետազոտական տարրի ընդգրկմամբ, դրա միջոցով ուսումնառության ընթացքում ուսանողի մոտ ձևավորելով վերլուծական և քննադատական հմտություններ: Կրթական ծրագրերի աշխատանքային խմբերում սկսված է առաջավոր փորձի ուսումնասիրման գործընթացը:

Կրթական ծրագրերի արդյունավետության անհրաժեշտ պայմանը բավարար քանակով դիմորդների առկայությունն է, որին ուղղված են մասնաճյուղի ընդունելության մարքեթինգային գործընթացները պարբերաբար ընդլայնվող ակտիվ գովազդարշավով:

 Գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով տպագրվել և դպրոցներին, հիմնական գործատուներին ու շահագրգիռ այլ կազմակերպությունների տրամադրվել են ԵՊՀ-ի հրատարակած «Դիմորդի ուղեցույց»-ը, մասնաճյուղի, կիրառական արվեստի ֆակուլտետի և հեռակա ուսուցման բաժնի գովազդային բուկլետները նաև վրացերեն և պարսկերեն լեզուներով:

Մասնաճյուղի գովազդարշավին և դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը էապես նպաստում է նաև մասնաճյուղի  կայքէջը, որի «Դիմորդ» բաժնում առկա է անհրաժեշտ տեղեկատվություն իրականացվող կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացների մասին:

 Քանի որ մասնաճյուղի դիմորդների 90%-ից ավելին կազմում են Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտները, ապա ընդունելության համակազմի պահպանման և ընդլայնման համար մասնաճյուղը շարունակաբար ակտիվացնում է համագործակցությունը մարզի միջնակարգ և ավագ դպրոցների հետ: Մասնաճյուղն ունի պայմանագրեր մարզի դպրոցների ու քոլեջների հետ, և կազմված ժամանակացույցով մարզի 4 ավագ և 50 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Իջևանի և Բերդի վարժարաններում հաշվետու ուստարում կազմակերպել են հանդիպումներ շուրջ 1000 աշակերտների հետ:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն այցելել են մարզի դպրոցներ, ակնարկային դասախոսություններ են կարդացել աշակերտների համար, տվել են անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ հոկտեմբեր և մարտ ամիսներին կազմակերպվել են  բաց դռների օրեր: Վերջերս՝ դեկտեմբերի սկզբին, մարզի մի քանի գյուղերի ավագ  դասարանի  աշակերտներ  ճանաչողական  այց  են  կատարել  մասնաճյուղ,   իսկ  մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության ներկայացուցիչները մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ համատեղ այցելել են Ճամբարակի տարածաշրջան և հանդիպումներ ունեցել Ճամբարակի ավագ դպոցի և 5 գյուղերի միջնակարգ դպրոցների աշակերտների հետ:

2016-17 ուստարում մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 11 մասնագիտությունների գծով ընդունվել է 190 ուսանող (40-ը՝ անվճար, 150-ը՝ վճարովի),  որը 29-ով ավել է նախորդն ուստարվա համեմատ, իսկ հեռակա ուսուցմամբ 7 մասնագիտությունների գծով` 195 դիմորդ:

Մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-17 ուստարում մասնաճյուղում սովորում են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա  ուսուցմամբ 1718 ուսանողներ, նրանցից 1564-ը՝ վճարովի:

Մասնաճյուղը 2015-16 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ տվել է 189,  իսկ հեռակա ուսուցմամբ՝ 161 շրջանավարտներ, նրանցից գերազանցության դիպլոմով ավարտել է 21-ը: Պետք է փաստել, որ մասնաճյուղի շրջանավարտներին հանձնվում է միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) դիպլոմի հավելված:

Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 119 ուսանող (այդ թվում՝ 3-ը արտամրցութային): Պետական և ներբուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 139 ուսանողների, որոնցից անվանական կրթաթոշակ է ստացել 12 ուսանող: 2015-16 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել են 336 ուսանողներ, այդ թվում՝ 152-ը առկա:

Ուսումնագիտական գործընթացի բարելավման և արդյունավետ կազմակերպման համար մասնաճյուղում պարբերաբար գնահատվում է լսարանային ֆոնդի և ուսումնագիտական լաբորատորիաների վիճակի համապատասխանությունը կրթական ծրագրերի իրականացման պահանջներին:

Հաշվետու ուստարում կատարվել են լսարանների, արվեստանոցների, լաբորատորիաների և այլ ուսումնական տարածքների վերանորոգման (շուրջ 1172 ք.մ.) աշխատանքներ. վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել են 36 լսարան և լաբորատորիա, վերակառուցվել և ընդլայնվել է ջեռուցման համակարգը, կատարվել է ուսումնական տարածքների տեխնիկական վերազինում, մեկ լսարան հարմարեցվել է հենաշարժողական խնդիր ունեցող ուսանողների համար, վերանորոգվել են հյուրանոցային համալիրի 2 սենյակները, ընթերցասրահը առանձնացվել է գրապահոցից, բնական գիտությունների ֆակուլտետի տարածքում բացվել է 2-րդ գրադարանը՝ հարմարավետ ընթերցասրահով, ստեղծվել է օպերատիվ տպագրական աշխատանքներ իրականացնող ենթակառուցվածք:  Վերակառուցվել և արդիականացվել է մասնաճյուղի ուսումնագիտական տարաբնույթ միջոցառումների համար գործող նիստերի դահլիճը:

Մասնաճյուղում տարեցտարի բարձրացվում է ներքին և արտաքին տեղեկատվական ռեսուրսների մատչելիությունը, որին աջակցում են անվճար ինտերնետ կապը, էլեկտրոնային ընթերցասրահը, էլեկտրոնային հարուստ պաշարները: Մասնաճյուղում գործում է ներքին համակարգչային ցանց, որը միավորում է շուրջ 140 համակարգիչ, 2 Wi-Fi անկյուն և նույն հնարավորությամբ խորհրդակցությունների դահլիճ:

Մասնաճյուղի գրադարանային ֆոնդը ներառում է 14623 գիրք, որից 6056-ը դասագիրք է, 2390-ը ծրագրային գեղարվեստական, 2942-ը՝ ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրքեր են, գրադարանը համալրված է 1750 էլեկտրոնային-տեղեկատվական նյութերով, 70 քարտեզներով և այլն: Գրադարանային ֆոնդի համալրումը կատարվել է  մասնաճյուղի կողմից գնման և նվիրատվությունների միջոցով (այդ թվում՝ ուսանողների և դասախոսների կողմից): Մեծաքանակ ուսումնագիտական և մասնագիտական գրքեր է հատկացրել Մայր բուհը:

Որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականներից է մասնաճյուղում ներդրված որակի ներքին ապահովման համակարգը: Այդ համակարգի գործառույթների շրջանակներում իրականացվել է որակի շարունակական բարելավմանը միտված փաստաթղթային հենքի համալրում, վերանայում և ներդնում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել են 5 քաղաքականություններ, 13 կանոնակարգեր, մի շարք ուղեցույցներ և ձևաչափեր և այլն:

Հաշվետու ուստարում իրականացվել են բազմաբնույթ խորհրդատվական աշխատանքներ,  ներքին և արտաքին շահակիցների շրջանում անց են կացվել պլանավորված 6 հարցումներ, կազմվել է արտաքին և ներքին շահակիցների առաջարկությունների և կարծիքների փաթեթ, կատարվել է դրանց վերլուծություն, իրականացվել է 2011-15թթ. ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության վերլուծություն:

2015թ.-ին 3-րդ անգամ իրականացվել է մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատում, կայքում հրապարակվել է համապատասխան զեկույցը: Արդեն հինգ տարի է մասնաճյուղը գնահատում է իր ձեռքբերումները հանրությանը ի ցույց դնելով իր գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները և դրանց վերլուծությունը: Հաշվետու ուստարում նույնպես համալրվել և վերլուծվել են այդ ցուցանիշները 2011-16թթ. համար, կազմվել է համապատասխան հաշվետվություն և հրապարակվել:

Բոլոր գործընթացներին ներգրավված են եղել ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և արտաքին շահակիցներ:

Մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն (նպատակ 3): ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումների գործընթացների, իրադարձությունների, կազմակերպված միջոցառումների, հարցազրույցների, անհրաժեշտ հայտարարությունների, ուսանողական կյանքին և միջավայրին վերաբերող նորությունների լուսաբանումը, տեղեկատվության մատչելիությունն ապահովվում է  մասնաճյուղի ինտերնետային կայքի միջոցով (եռալեզու տարբերակի իրականացումն ընթացքի մեջ է), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի և խմբի միջոցով, նաև  մասնաճյուղի մասին տեղեկատվություն ու նկարագրություններ են տպագրվում տարբեր տեղեկագրքերում, ժողովածուներում և կայքերում:

Մասնաճյուղի պաշտոնական կայքը պարբերաբար կատարելագործվում  է: Այն այսօր ունի 194 էջ, տեղադրված է 1449 նյութ, 6051  ֆայլ, որոնցից 4107-ը նկարներ են: Կայքի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում տեղադրված են մասնաճյուղի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից հրապարակված հոդվածներ ու տեսանյութեր: Միայն 2016թ.-ին 1-ին լրատվականով, Ա1+-ով, “YouTube”-ով, այլ լրատվական ալիքներով լուսաբանվել են մի շարք իրադարձություններ՝ «Մերի Գասպարյանի «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը» (2016թ. մարտի 22), «Ուսանողական հանրապետական ամենամյա գիտաժողովը ԳՊՄԻ-ում» (2016թ. ապրիլի 22), «Հարգանքի տուրք Մարիա Յակոբսենի մահվան 55-ամյակին»  (2016թ. ապրիլի 25), «2015-16 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը» (2016թ. հուլիսի 11), «Առաջին կուրսեցիների՝ ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը» (2016թ. նոյեմբերի 16) և այլն:

Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում իրենց անփոխարինելի տեղն ունեն ուսանողական ինքնավարության կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ): Հաշվետու ուստարում ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և սպորտային շուրջ 35 միջոցառումներ և հանդիպումներ, մասնակցել են ԵՊՀ ուսանողական ձեռնարկումներին: ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, մասնագիտական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, շարադրությունների մրցույթներ, մարզի դպրոցականների համար օլիմպիադաներ: Նրա անդամները մասնակցել են 2 գիտաժողովների, նաև բիզնես թրեյնինգի դասընթացների:

Յուրաքանչյուր տարվա ավարտին մասնաճյուղը գնահատում է  իր ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կատարում վերլուծություններ և դրա հիման վրա պլանավորում հաջորդ տարվա իր ֆինանսական գործունեությունը, որը նպատակ ունի խնայողությունների հաշվին բարելավել ուսումնական գործընթացները, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, ավելացնել և զարգացնել նյութատեխնիկական բազան:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

2016-17 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահում  բացվել է «Դիզայն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

Աշխատանքները կատարվել են «Համակարգչային գրաֆիկա» դասընթացի շրջանակներում, Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի ղեկավարությամբ:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

 

Հարցազրույցի ընթացքում Մ.Հարությունյանը նշեց, որ «Կոմպոզիցիա» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների ծրագրերին զուգահեռ՝ ուսանողներին տրվել էր «ՀՀ անկախության 25-ամյակը» թեմայով գրաֆիկական աշխատանքների՝ պոստերների հանձնարարություն: “Corel Draw” և “Adobe Photoshop” ծրագրերը խորապես ուսումնասիրելուց հետո ուսանողները կարողացան ցուցադրել իրենց կոմպոզիցիոն կառուցման և համակարգչային գրաֆիկական նախագծման գիտելիքները տվյալ առաջադրանքը կատարելիս:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

«Ընդ որում՝ աշխատանքներն իրականացնելիս ուսանողներին ուղղորդել եմ միայն տեխնիկական հարցերով, իսկ ստեղծագործական մտքի ու օգտագործված դետալների ընտրության առումով, – շեշտեց պարոն Հարությունյանը,- ուսանողները եղել են լիովին ազատ, այսինքն՝ աշխատելիս յուրաքանչյուր ուսանող փորձել է զուգահեռներ տանել ՀՀ անկախության 25 տարիների դրական և բացասական երևույթների միջև, քանզի նրանցից յուրաքանչյուրը անկախության սերնդի լիարժեք ներկայացուցիչ է»:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

 

Ցանկացողները կարող են այցելել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահ՝ դիտելու ուսանողների՝ շուրջ 2 տասնյակ գրաֆիկական աշխատանքները, առաջիկայում ևս սպասվում են նման ցուցադրություններ:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

 

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մոդուլի վերջնարդյունքների մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված հերթական դաս-քննարկումը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Դասը «Կրթական վերջնարդյունքների գնահատումը» թեմայով էր, որը Ա.Մակարյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Կրթական վերջնարդյունքների գնահատում», II. «Մոդուլի վերջնարդյունքների մշակում», III. «ՄԿԾ մշակում») առաջին մասն էր:

Դասի ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին հետևյալ առանցքային հարցերը՝ դասընթացի ակնկալվող արդյունքները, տերմինաբանությունը, գնահատումը, թե ինչ դրույթներ է այն ներառում, դրա շուրջ դասախոսի և ուսանողի տեսակետները, գնահատման փուլերը, մեթոդները, գնահատման շրջափուլը, ծրագիրը, թե ընդհանրապես ինչպիսին պետք է լինի գնահատումը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Նշվեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • Պատրաստել դասընթացի նկարագրությունը,
  • Ձևակերպել դասընթացի նպատակը,
  • Ձևակերպել կրթական վերջնարդյունքները,
  • Մշակել գնահատման պլան, որը նախանշում է կոնկրետ մեթոդները, որոնք պետք է օգտագործվեն ակնկալվող վերջնարդյունքները գնահատելիս:

Մատնանշվեցին գնահատման համար անհրաժեշտ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ օբյեկտիվությունը, հավաստիությունը և վստահելիությունը:

Գնահատումը պետք է՝

  • օբյեկտիվ լինի ուսանողի համար (ուսանողը պետք է գնահատման միջոցով հասկանա՝ ինքը ինչ չափով է ձեռք բերել պահանջվող կարողությունները),
  • հավաստի՝ գործատուի համար (գործատուն պետք է հասկանա՝ ում է ընդունում աշխատանքի),
  • վստահելի՝ հասարակության համար:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

 Ներկայացվեց, որ գնահատումը նախատեսում է ուսուցման հետ կապված տեղեկատվության կամ ապացույցների անընդհատ հավաքագրում, վերլուծություն և օգտագործում:

Այն մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս դատողություններ անել հետևյալի վերաբերյալ.

  • Ի՞նչ են ուսանողները սովորել,
  • Որքանո՞վ են ուսանողները յուրացրել վերջնարդյունքները/ի՞նչ չափով,
  • Հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ (օրինակ՝ պարզ է դառնում, որ ինչ-որ թեմա ուսանողները լավ չեն յուրացրել, դա հնարավորություն է տալիս դասախոսին հավելյալ աշխատել այդ թեմայի շուրջ):

Հատկանշվեցին գնահատման մեթոդները՝ հայտորոշիչ (մինչև ուսուցումը), ձևավորող (ուսուցման ընթացքում), ամփոփիչ (ուսուցման ավարտին), միասնական, չափանիշային, վարկանիշային, ցուցադրվեց գնահատման շրջափուլը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Ներկայացվեց, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը. ուղղված լինի ուսուցման բարձր չափորոշիչների ապահովմանը, ապահովի հավասարակշռությունը ամփոփիչ և ձևավորող գնահատումների միջև, ձևավորող գնահատումը ուսանողներին հնարավորություն տա պատրաստվել և պրակտիկա ձեռք բերել մինչև ամփոփիչ գնահատումը, տեղեկատվություն տա, թե որ չափով է ուսանողը կարողանում անել այն, ինչը նախատեսված էր ծրագրի ակնկալվող կրթական վերջնարդյունքներում:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Պարոն Մակարյանի բովանդակային հարուստ ու հետաքրքիր դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով, երկխոսությամբ, տեսական դրույթների գործնական հիմնավորումներով: