Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված դաս-քննարկումը, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի ասիստենտ Գ. Գ. Անանյանը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

Փորձառու դասախոսը երիտասարդներին փոխանցեց դասախոսությունների և սեմինարների կազմակերպման ու անցկացման իր փորձն ու մեթոդները:

Նա ներկայացրեց  երեք բաղադրիչների (դասախոսություն, սեմինար և զեկուցում) հիման վրա դասը կազմակերպելու առավելությունները, հիմնավորեց դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը արդյունավետ դասավանդման և ուսումնառության գործընթացում: Ըստ Գ. Անանյանի, կիրառվող մեթոդը ուսանողին դարձնում է ավելի ինքնավստահ, բանիմաց և համարձակ: 

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

Գ.Անանյանը շեշտեց, որ ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացումը դասավանդողից մշտապես պա­հանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  կատարելա­գոր­ծում:

Դրանք առաջին հերթին պետք է ուղղորդվեն դեպի պրակտիկ գործունեություն, ընդգրկեն գործնական այնպիսի պարապ­մունքներ, քննար­կումներ ու սեմինարներ, որոնք կնպաստեն ուսանողների գործ­նական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

Վերջում ծավալվեց քննարկում, մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

 

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը հանձնված են ուսանողներին:

Քննաշրջանի ժամանակացույցները կազմված և ներկայացված են հաստատման:

Ըստ ժամանակացույցների` դեկտեմբերի 9-29-ը անցկացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգումները, ստուգարքները:

2017թ. հունվարի 9-27-ը կանցկացվեն հանրագումարային քննությունները:

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում հաստատվեցին 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցները:

Որոշվեց քննաշրջանն անցկացնել 2016թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2017թ. հունվարի 27-ը:

Ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին հանձնարարվեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կազմակերպված և պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Բացման խոսքով հանդես եկավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը` ընդհանրակի ներկայացնելով միջոցառման նպատակը, խնդիրները,   արժևորելով անվանի լեզվաբանին, նրա պատկառելի գիտական վաստակը.

«Մեր միջոցառումը երախտագիտության տուրք է մեծագույն լեզվաբանին՝ իր տիեզերածավալ երախտիքի համար:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

75 տարի – 250 աշխատություն, 32 000 էջ, մի քանի տասնյակ ձեռագիր աշխատություն, 18 լեզուների տիրապետում. «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների», 15 000 էջ, «Հայերէն արմատական բառարան». 40 տարվա տքնաջան աշխատանք, 4 հատոր, 27 000 էջ, 11 000 ստուգաբանված արմատ, որոնցից 1600-ը՝ իր ստուգաբանությամբ, 35 բարբառների բառագանձի մշակում…

Հրաչյա Աճառյանը նաև բանաստեղծ էր, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ, բժիշկ,  դերասան, երաժշտության մեծ սիրահար, սիրված դասախոս, սիրող որդի, ամուսին և հայր…»:

Միջոցառման ընթացքում Հրաչյա Աճառյանը բացահայտվեց ոչ միայն որպես գիտնական, այլև մարդ՝ իր բնավորության ազնիվ գծերով (մայրապաշտություն, աշխատասիրություն, հաստատակամություն, ճշտապահություն և այլն):

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը հանդես եկավ «Աճառյանը բարբառագետ և փորձառական հնչյունաբանության հիմնադիր» զեկուցումով:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Միջոցառմանը մասնակցող «ՀԼԳ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին լեզվաբանի կյանքի ուշագրավ դրվագները, կրթությունը, դեգերումներն ու սերը, խորին խորհուրդներն ու հումորը, կատարեցին նրա սիրած երգերը (գլխավորապես Կոմիտասի ստեղծագործություններից):

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

 «Հրաչյա Աճառյանի «Հայոց գրերը» աշխատությունը» թեմայով զեկուցում կարդաց  Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Կ.Պողոսյանը:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

 Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման վերաբերյալ իրենց շնորհակալությունն ու տպավորություններն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը և ուրիշներ:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները, պրակտիկայի ղեկավարները, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի անդամները:

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուստարվա մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ պրակտիկաների ղեկավարներն առավել հետևողական լինեն, պրակտիկանտ-ուսանողների հետ իրականացնեն նախապատրաստական աշխատանքներ, որոնց ժամանակ հստակեցվեն տվյալ պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, հիմնավորվի պրակտիկաների անցկացման վայրերի (ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ և այլն) ընտրության նպատակահարմարությունը:

Նոյեմբերի 29-ի տնօրենության ընդլայնված նիստում

ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել պրակտիկայի ծրագրի ժամանակացույցը, տվյալ պրակտիկայի անցկացման համար նախատեսված վայրը:   

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնաճյուղի ուսանողական կառույցների համատեղ հանդիպումը տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հետ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողական կառույցների՝ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի արդյունավետ գործունեության, ուսանողների պրակտիկաների անցկացման, ուսանողական տոմսերի հատկացման վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Ուսանողները տնօրենին ներկայացրին իրենց հուզող խնդիրները, կատարեցին ուսումնական գործընթացին վերաբերող առաջարկություններ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

Պարոն Առաքելյանը ուսանողական կառույցներին կոչ արեց լինել առավել ակտիվ, նախաձեռնող, նպատակասլաց, ուսանողների նկատմամբ ուշադիր և հոգատար: