Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարգանքի տուրք 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

2016թ. դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին 1988-ի ավերիչ երկրաշարժի  զոհերին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

Հարգանքի տուրք 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ինչպես և պատմաճարտարապետական հուշարձաններին:

Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր  2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

«ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թվականից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100 000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են «ԱՐԵԳԱԿ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները):

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է   «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. UMCOR Հայաստան մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին>> կարող են դիմել ԱՐԵԳԱԿ-ի  վարկառուներ, որոնք ակտիվ են /վարկ ունեն/ ծրագրի դիմելու պահին, ունեն առնվազն մեկ տարվա վարկային պատմություն, ՀՀ և ԼՂՀ-ի պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, նվազագույնը մեկ կիսամյակ ավարտած ուսանողներ:

Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100,000 ՀՀ դրամ և ծրագիրը լինելու է շարունակական տարեկան երկու անգամ, երկու ուսումնական կիսամյակների համար:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Դիմում, 3*4 նկար, ուսանողի անձնագրի պատճեն, ուսանողի ստուգման գրքույկի պատճեն /լրացված էջեր պարունակող/, տեղեկանք ընտանիքի անդամների կազմի վերաբերյալ, ԱՐԵԳԱԿ-ի վարկառուի անձնագրի պատճեն, եթե ընտանիքում կա հաշմանդամ, ապա հաշմանդամության գրքույկի պատճեն, եթե ուսանողը ծնողազուրկ է, ապա համապատասխան փաստաթղթեր, եթե ընտանիքում կա վճարովի ուսումնական համակարգում սովորող մեկից ավելի ուսանող, ապա համապատասխան տեղեկատվությունը հավաստող փաստաթուղթ ուսումնական հաստատությունից.

Դիմումների ընդունման վերջնաժամկետներն են՝ ուսումնական առաջին կիսամյակի համար՝ հուլիսի 31-ը, իսկ ուսումնական երկրորդ կիսամյակի համար՝ հունվարի 31-ը:

Մանրամասների համար զանգահարել (010) 24 81 41, 28 29 77 հեռախոսահամարներով:

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է դասախոսության

«Ժամանակակից բուհում դասախոսությունների և սեմինարների  կազմակերպում և անցկացում» թեմայով քննարկում

2016թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված «Ժամանակակից բուհում դասախոսությունների և սեմինարների կազմակերպում և անցկացում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի ասիստենտ Գ. Գ. Անանյանը:

Սիրով հրավիրում ենք:

Տեղի կունենա Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում

Տեղի կունենա Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում

2016թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №51 լսարանում տեղի կունենա ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Սիրով հրավիրում ենք:         

Հրապարակվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ» (2011-2016) վերլուծությունը

 

GAC-06-12-2016

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Հաշվետվություններ» էջում տեղադրվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ» (2011-2016) վերլուծությունը:

Այս վերլուծության նպատակը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության և կատարողականի գնահատումն է` գործունեության առանցքային ցուցանիշների /ԳԱՑ/ սահմանված լրակազմի օգնությամբ:

Ներկայացված են ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական ոլորտների առանցքային ցուցանիշները վերջին հինգ տարիների համար:

Այն վեր է հանում ԵՊՀ ԻՄ-ի ձեռքբերումները և թույլ կողմերը` նրա հետագա զարգացումն առավել  արդյունավետ կազմակերպելու համար:

Վերլուծությունը նաև կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի որակի ինքնագնահատման կարողությունների հզորացմանը:

Այն  հասցեագրվում է բոլոր այն կառույցներին, որոնց գործունեությունն առնչվում է ԵՊՀ ԻՄ-ի կառավարման և պլանավորման գործընթացներին: