Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի Տնտեսագիտության ֆակուլտետը կազմակերպում է ուսանողական գիտական կոնֆերանս


Գիտաժողով

2017թ. մարտի 18-19-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետը Ծաղկաձորում կազմակերպում է ուսանողական գիտական կոնֆերանս, որին կարող են մասնակցել ֆակուլտետի բոլոր ուսանողները:

Մասնակցության համար մինչև 2017թ. փետրվարի 15-ը անհրաժեշտ է ijevan.ysu.tntesaget@gmail.com էլ.փոստին ուղարկել ձեր անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը և գիտական հոդվածների նախընտրած թեմաները (առնվազն 2 թեմա):

Թեմաների ընտրությունից հետո ուսանողներին ուղղություն տալու և աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով յուրաքանչյուր ուսանողի ֆակուլտետի դասախոսական կազմից կկցվի գիտական ղեկավար:

Կոնֆերանսին կմասնակցեն լավագույն 15 աշխատանքների հեղինակները, ինչպես նաև ֆակուլտետի դասախոսներ:

Թեմաները կարող են ընտրվել հետևյալ ոլորտներից՝

  • Գործազրկության, միգրացիայի և աշխատանքի շուկայի հիմնախնդիրներ:
  • Տուրիզմի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները Տավուշի մարզում (ՀՀ-ում):
  • ՏՏ ոլորտի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները Տավուշի մարզում (ՀՀ-ում):
  • Փոքր /ընտանեկան/ բիզնեսի զարգացման հնարավորությունները և հեռանկարները Տավուշի մարզում (ՀՀ-ում):

Աշխատանքը պետք է ունենա հստակ կառուցվածք և համապատասխանի հետևյալ պահանջներին.

  • Ծավալը պետք է լինի 10-15 էջ:
  • Տեքստը պետք է գրված լինի 12 տառաչափով, Sylfaen տառատեսակով, գլխագրերը՝ 14 տառաչափով:
  • էջի լուսանցքները՝ աջից՝ 10 մմ, ձախից, վերևից ու ներքևից՝ 20 մմ, տողերի միջև հեռավորությունը՝ 1,5:
  • Էջերը պետք է լինեն համարակալված (բացի տիտղոսաթերթից):
  • Բոլոր այլ աղբյուրներից վերցված նյութերը (մեջբերումներ, թարգմանություններ, տվյալներ, գծապատկերներ և այլն) պետք է ունենան հստակ և պատշաճ հղումներ: Կայքերից վերցված նյութերի հղումները պետք է լինեն ամբողջական տեսքով: Գծապատկերները և աղյուսակները պետք է լինեն համարակալված:
  • Աշխատանքը պետք է պարունակի հստակ շարադրված գիտական հիպոթեզ, նպատակ, վերաբերի ՀՀ-ում կոնկրետ որևէ սոցիալ-տնտեսական խնդրի լուծման ուղիների ուսումնասիրությանը:
  • Ցանկալի է, որ աշխատանքը պարունակի թվային վերլուծության կամ մաթեմատիկական մոդելավորման մաս:

Ուշադրությու՛ն: Կոնֆերանսի մասնակիցների տեղափոխումը Իջևան-Ծաղկաձոր և հակառակ ուղղություններով, ինչպես նաև երկու օրվա կացությունը ԵՊՀ հանգստյան տանը (ներառյալ օրական երեքանգամյա սնունդ) կտրամադրվի անվճար:

Լավագույնս հանդես եկած մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակների: