Հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վաճառքի և սպասարկման դպրոց» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2017թ. փետրվարի 15-ին:
Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:
Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 15-ը:
Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.
- Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն,
- Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագի,տական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ,
- Հմուտ հաղորդակցում,
- Դրական մոտեցում/էնտուզիազմ,
- Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն,
- Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի նաև, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, և ինչ կտա այն Ձեզ: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:
Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:
Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:
Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 22-ը Ձեր դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը: