Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ուսանողական կառույցների հետ տնօրենի հերթական հանդիպումը

2017թ. փետրվարի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ուսանողնական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության առջև դրված հիմնական խնդիրները, ներկայացվեցին դրանց հաղթահարման ուղիները:

Շեշտը դրվեց ուսանողական կառույցներում ուսանողների ներգրավվածության հարցի վրա: Խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ ներկայացվեցին նաև ուսանողների կողմից:

Կայացավ ուսանողական կառույցների հետ տնօրենի հերթական հանդիպումը

Ուսանողական կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ այս կիսամյակի ընթացքում նախատեսված են ուսանողների հետ տարատեսակ հանդիպումներ, քննարկումներ, մոտիվացիոն տարաբնույթ միջոցառումներ՝ ուսանողական կյանքն առավել հագեցած դարձնելու նպատակով:

Հանդիպման վերջում ՈՒԽ-ի նախագահ Ի.Շաղբաթյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենին՝ ուսանողական նախաձեռնություններին աջակցելու, խնդիրներին տեղում լուծում տալու համար, իր երախտագիտությունն արտահայտեց ՈՒԽ-ի աշխատանքային թիմին՝ համախմբված ու ջանադիր գործունեության համար:

Տեղի կունենա Գեորգի Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառում

 Տեղի կունենա Գեորգի Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառում

 Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. մարտի 1-ին՝ ժամը 13:30-ին, Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա 2013թ. հոկտեմբերին Տավուշի սահմանում մարտական առաջադրանք կատարելիս զոհված և հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի համատեղ ջանքերով:

Սիրով հրավիրում ենք:

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

2017թ․ փետրվարի 27-ին “Game Lab”-ի շրջանակներում մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ երկրորդ հանդիպումը։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին խաղային ոլորտը և խաղերի ծրագրավորման հիմնական հասկացությունները, ինչպես օգտագործել խաղային գործիքները, օրինակ՝ Unity և Eye Engine։

Վ.Մելիքսեթյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց նաև այն հարթակները, որտեղից սկսնակ ծրագրավորողները կարող են օգտվել և բավականին հեշտացնել խաղի ստեղծման գործընթացը։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Երկրորդ հանդիպման ժամանակ ուսանողներին տրվեց հստակ առաջադրանք, յուրաքանչյուրին մեկական խաղ ստեղծելու հնարավորություն։

Տեղում ձևավորվեցին թիմեր, որոնք, միասին աշխատելով, կստեղծեն խաղ։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Համլետ Ասատրյանին տնօրենը հանձնեց պատվոգիր

2017թ. փետրվարի 27-ին՝ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի ԺՊ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ Համլետ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը նրան հանձնեց պատվոգիր՝ ստեղծագործական անբասիր գործունեության և ուսանողության գեղարվեստական դաստիարակության գործում ունեցած մեծ երախտիքի համար: 

Համլետ Ասատրյանին տնօրենը հանձնեց պատվոգիր

Բարձր գնահատելով մասնաճյուղում Հ.Ասատրյանի բարեխիղճ աշխատանքը՝ տնօրենը մաղթեց նրան առողջություն, ոգու կորով, երջանկություն, ստեղծագործական նոր վերելքներով լի, երկար տարիների կյանք:

 

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի ԺՊ, դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ Համլետ Ասատրյանի ծննդյան 70-ամյակը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, ստեղծագործական թարմ մտահաղացումներ, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: