Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանը համալրվեց մասնագիտական արժեքավոր գրականությամբ

 2017թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիլիթ Ֆլջյանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից Կիրառական արվեստի ֆակուլտետին նվիրաբերվեց մասնագիտական արժեքավոր գրականություն՝ հայերենով և օտար լեզուներով ութ անուն գիրք:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանը համալրվեց  մասնագիտական արժեքավոր գրականությամբ

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, մասնաճյուղի աշխատակիցներ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանը համալրվեց  մասնագիտական արժեքավոր գրականությամբ

Նվիրաբերված գրքերը հիմնականում պատկերագրություններ են, որոնցում ամփոփված են հայ և համաշխարհային կերպարվեստի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները.

  1. Միրզախանյան Ռ., Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր, Երևան, 2016, 416 էջ:
  2. Չուբարյան Ա., Ղուկաս Չուբարյան, Եր., 2012, 148 էջ:
  3. Հակոբյան Ա., Արսեն Շաբանյան, Եր., 2009, 144 էջ:
  4. Հակոբյան Ա., Վարդան Մախոխյան, Եր., 2006, 196 էջ:
  5. Ֆլջյան Լ. Հ., Նյութերի տեխնոլոգիա, ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2017, 50 էջ (4 օրինակ):
  6. Leonard de Vinci, Son temps,  Mango document,  64 p.:
  7. “Regard d՚ aujourd՚hui”,  Fontaine – Mango,  1995,  64 p.:
  8. “Jahresberisht”, KHM,  2001,  158 p.:

 Լ.Ֆլջյանի խոսքով՝ իրենց նախաձեռնության նպատակն է նպաստել մասնաճյուղի ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը,   տրամադրված գրքերը նրանց հնարավորություն կտան մոտիկից տեսնելու և ուսումնասիրելու հայտնի նկարիչների աշխատանքները, դրանց հիման վրա մասնագիտական փորձառություն ձեռք բերելու և ինքնահաստատվելու:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանը համալրվեց  մասնագիտական արժեքավոր գրականությամբ

Տիկին Ֆլջյանին մեծ նախաձեռնության համար իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, ֆակուլտետի դասախոսները, մասնավորապես՝ Գ.Հովհաննիսյանը, Ա.Չիբուխչյանը, ուսանողները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գրադարանը համալրվեց  մասնագիտական արժեքավոր գրականությամբ

 

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2017-2018թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջաադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Գյումրի, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Սպիտակ և Ստեփանակերտ քաղաքներից:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը և 2017թ. մարտի 15-ից մինչև մայիսի 8-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ):

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com հասցեին:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-ից մինչև 17:30-ը:

aef.am

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի կամավորական աշխատանքների ծառայությունը (HUJ) հրավիրում է մասնկացելու Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպվող աշխատանքի միջազգային ճամբարների ամառային ծրագրերին` որպես կամավոր։

Պայմաններն են.

  • Անգլերեն ( ֆրանսերեն, գերմաներեն) լեզվի տիրապետում,
  • Արտասահման մեկնողի համար անդամավճարի և ուղեվարձի վճարման հնարավորություն։

Միջազգային կամավորական ճամբարների երեք տիպային ծրագրեր

1.Իսպանիա

Աշխատանքի միջազգային ճամբար«Banos De La Reina»

Աշխատանք` Միջերկրական ծովի ափին գտնվող «Banos De La Reina» հնեաբանական տարածքում։

Տեղայնք` Կալպ (Ալիկանտե), Վալենսիայի ինքնավար համայնք, Իսպանիա։

2. Ֆրանսիա

Աշխատանքի միջազգային ճամբար «Le Mans»

Աշխատանք` տեղի երեխաների և բնակիչների համար միջոցառումների կազմակերպում։

Տեղի կազմակերպությունների և երիտասարդության ներգրավում միջմշակութային հանդիպումներում։

Տեղայնք` Լե Ման, Ֆրանսիա (Փարիզից 50 կմ հեռավորություն)։

3.Գերմանիա

Աշխատանքի միջազգային ճամբար` «Get Involved, Don’t just Stand Around»

Աշխատանք`Փառատոնի կազմակերպում ավետարանչական կենսաթոշակային կենտրոնում, ծրագրերի գրանցում, ստեղծում։

Տեղայնք` Գերմանիա (Քյոլնից 23 կմ հեռավորություն)

Մանրամասների, ինչպես նաև հայտը լրացնելու համար կարող եք այցելել կազմակերպության գրասենյակ` Կորյունի 19ա հասցեով (https://goo.gl/maps/8reECUYQbMJ2):

 

Կոնտակտային անձ` Անի Մանուկյան

Հեռ.`+374 10 522 788, 522 701, 544 793

Ֆաքս`+374 10 522 772

E-mail:info@huj.am

Web:     www.huj.am 

Skype:huj-armenia

Աղբյուրը՝ http://ysu.am

 

Կայացավ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը

2017թ. մարտի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց մ.գ.դ., պրո‎‎ֆեսոր Հ. Հ. Պետրոսյանը:

Կայացավ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները»  թեմայով դաս-քննարկումը

Պրոֆեսորը ներկայացրեց դասի նպատակը և խնդիրները, մանկավարժական արդի տեխնոլոգիաների տեսական հիմունքները, տեխնոլոգիաների դասակարգումը, անդրադարձավ հումանիտար տեխնոլոգիաների առանձնահատկություններին:

Կայացավ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները»  թեմայով դաս-քննարկումը

Ապա Հ.Պետրոսյանն անդրադարձավ ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների բովանդակության, ընտրության և դրանց կիրառման հարցերին: Նրա խոսքով` ուսուցման տեխնոլոգիան մանկավարժական համակարգի բաղադրիչն է, և նրա կառուցվածքը կարելի է ներկայացնել երկու տարբերակով՝ ըստ այն կազմող տարրերի (մեթոդներ, ձևեր, եղանակներ, միջոցներ, հնարներ և ուսուցման, տեղեկատվության, ղեկավարման ձևեր) և ըստ գործառնությունների (նախագծում, իրականացում, վերլուծություն, արժևորում և գնահատում):

Կայացավ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները»  թեմայով դաս-քննարկումը

Փորձառու մանկավարժը շեշտեց, որ ուսուցման տեխնոլոգիա ասելով` պետք է հասկանալ կրթական գործընթացի մասնակիցների փոխազդեցության միջոցներն ու եղանակները: Մեթոդները, միջոցները, ձևերը, եղանակները, հնարները ուսուցման տեխնիկայի բաղադրիչներն են, որոնք ընտրվում և օգտագործվում են:

Դաս-քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին և ուսուցման մեթոդները, դրանց բովանդակությունը, ընտրությունը և իրականացումը, դրանց տեղն ու դերը ընդհանրապես կրթական տեխնոլոգիայում:

Կայացավ «Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաները»  թեմայով դաս-քննարկումը

«Ուսուցման մեթոդը, – սահմանեց պարոն Պետրոսյանը, – դասավանդողի և ուսումնառողի կարգավորված փոխկապակցված գործունեության եղանակ է, գործունեության ճանապարհ՝ ուղղված ուսուցման գործընթացում դրված նպատակների իրականացմանը, խնդիրների լուծմանը»: