Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

Ուսանողական հանրապետական գիտաժողովի հրավեր

Սիրելի՛ ուսանողներ, 2017թ. ապրիլի 21-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով՝ հետևյալ ուղղություններով.

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • բնագիտություն և աշխարհագրություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • օտար լեզուներ և գրականություն,
  • պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք,
  • մշակույթ և սպորտ,
  • ռազմագիտություն:

Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում ներկայացված այն աշխատանքները, որոնք կերաշխավորվեն համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն այդ մասին:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2017թ. ապրիլի 9-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ  հղումով:

Գիտաժողովի ընթացքում գրախոսման համար ընտրված աշխատանքներին համապատասխան հոդվածները գիտաժողովից հետո տասնօրյա ժամկետում հարկավոր է ուղարկել sss.ssu2017@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ-ի ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Մանրամասների համար դիմել ՇՊՀ ՈՒԳԸ (ք. Գյումրի Պ. Սևակի 4, 1-ին հարկ Դ1-14 սենյակ, /հեռ. 094 15-22-63/) կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sss.ssu2017@gmail.com:

Աղբյուրը՝ http://gspi.am

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ի հաղթողները

Դպրոցականների օլիմպիադա

2017թ. մարտի 23-ին ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ Տավուշի մարզի 15 աշակերտներ հաղթող ճանաչվեցին և կստանան համապատասխանաբար I, II, III կարգի դիպլոմներ ու պատվոգրեր:

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 24 միջնակարգ, 4 ավագ դպրոցների և 2 վարժարանի 300 աշակերտ, որոնցից շուրջ 60 աշակերտ հաղթահարեցին 1-ին փուլի արգելքը և մասնակցեցին 2-րդ փուլին:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից I կարգի դիպլոմի է արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Մարուսյա Ղարախանյանը:

«Ստեղծագործական աշխատանք»-ից I կարգի դիպլոմի է արժանացել Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Անի Մարգարյանը:

Ստեղծագործական աշխատանք»-ից II կարգի դիպլոմի է արժանացել Բերդավանի միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտուհի Վիկտորյա Ղազարյանը:

«Կենսաբանություն» առարկայից II կարգի դիպլոմի է արժանացել Արճիսի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Արփինե Մինասյանը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից III կարգի դիպլոմի են արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Լիդա Քոչարյանը և Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Գոհար Մխիթարյանը:

«Աշխարհագրություն» առարկայից պատվոգրի է արժանացել Աչաջրի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Տիգրան Գասպարյանը:

«Կենսաբանություն» առարկայից պատվոգրի են արժանացել Աչաջրի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Ադամ Փիրումյանը և  Բերդավանի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Աննա Թանդիլյանը:

«Հայ ժողովրդի պատմություն» առարկայից պատվոգրի է արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Նելլի Մուրադյանը:

«Ֆիզիկա» առարկայից պատվոգրի է արժանացել Բերդավանի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտ Սուրեն Մելքոնյանը:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից պատվոգրի են արժանացել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Լիլիթ Մուրադյանը, Իջևանի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Էդիտա Օթարյանը և Վերին Ծաղկավանի XII դասարանի աշակերտուհիներ Մարիա Հովսեփյանն ու Մերի Խալաթյանը:

Հարկ է նշել, որ  ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Բաց դաս եկեղեցում

2017թ. մարտի 22-ին «Էթիկա» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի՝ դասախոս Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը նրանց համար անցկացրեց «Մեծ պահքի խորհուրդը մեր կյանքում» թեմայով բաց դաս:

Բաց դաս եկեղեցում

Օրը պատահական չէր ընտրված. մարտի 22-ն այս տարի Միջինք էր, որով կիսվում է Մեծ պահքի շրջանը: 

Բանախոսը ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը, որ այն ոչ թե սոսկ կենդանական կերակուրներից հրաժարվելու, այլ նախ և առաջ խոկումի, ինքնաքննության, զանազան վայելքներից հրաժարվելու, աղոթքների և Սբ. Գրքի ընթերցանության շրջան է:

Ուսանողները միաժամանակ իմացան մեր եկեղեցական պաշտոնների ու կոչումների, եկեղեցու սպասավորներին դիմելու ձևերի և ընդհանրապես եկեղեցու ներսում ճիշտ պահելաձևի վերաբերյալ շատ մանրամասներ:

Տեր Սիմեոնն անդրադարձավ նաև Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու կառուցման պատմությանը՝ մասնավորապես նշելով, որ այն վերանորոգվել է 1997-ին և օծվել 1998-ին:

Բաց դասի վերջում հոգևոր հովիվն օրհնեց համալսարանականներին և հղեց իր բարեմաղթանքները:

Բաց դաս եկեղեցում

«Level-up» տնտեսագիտական ​​երկրորդ գիտաժողով

 «Level-up» տնտեսագիտական երկրորդ գիտաժողով

Ս.թ. մայիսի 26-28-ը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը , Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպում է «Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսության համար» խորագիրը կրող «Level-up» տնտեսագիտական երկրորդ գիտաժողովը, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և արտասահմանյան բուհերի տնտեսագիտական մասնագիտություն ունեցող ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները:

    Գիտաժողովին Ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 22-ը այցելել հետևյալ հղումով և լրացնել գրանցման էլեկտրոնային ձեւաթուղթը, իսկ հոդվածները ուղարկել մինչև ս.թ. ապրիլի 29-ը ներառյալ asuestudentcouncil@gmail.com էլ. հասցեին: Հոդվածին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

   Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն կտրվի այն դիմորդներին, ում հոդվածները մասնագիտական հանձնաժողովի կողմից կարժանանան համապատասխան դրական գրախոսության: Նախքան գիտաժողովը կհրատարակվի նյութերի ժողովածու, որը գիտաժողովի մեկնարկին հասանելի կլինի բոլոր մասնակիցներին: Լավագույն հոդվածների հեղինակները գիտաժողովի ընթացքում հանդես կգան զեկուցմամբ, իսկ հաղթողները կարժանան մրցանակների:

  Հարցերի կամ մանրամասների համար դիմել ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ (Երեւան, Նալբանդյան 128), կամ զանգահարել 096-(191717), 077-(666672) հեռախոսահամարներով:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2017թ. մարտի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Առաջնությանը մասնակցում էր չորս թիմ՝ «Հայոց լեզու և գրականություն»-I, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-I, «Սերվիս»-I և «Կիրառական արվեստ»-IV կուրսերի ուսանողուհիները:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Մասնակիցները մրցեցին հինգ խաղային ձևերով՝ օձաձև անցում, օլիմպիական խորհրդանիշի հավաքում, թենիսի գնդակների տեղափոխություն, վարժություն մարմնամարզական օղակներով և խաղային փոխանցավազք օղակներով:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Հանդիպեցին  «ՏՄՄ»-I և «ՀԼԳ»-I,  «Ս»-I և «ԿԱ»-IV կուրսերի ուսանողուհիները:

Եզրափակիչ դուրս եկան «Կիրառական արվեստ»-IV և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-I թիմերը: 

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Կանանց տոնին նվիրված մասնաճյուղային սպորտլանդիայում հերթական անգամ հաղթեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողուհիները («Կիրառական արվեստ»-IV կուրսի թիմը):

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: