Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի կունենա գրականագետ, բ.գ.թ., ասիստենտ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը:

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Վահան Տերյանի 130-ամյակի առիթով հրատարակված այս գրքում ամփոփված է տերյանագիտության անցած ուղին, ներառված են անտիպ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և  թարգմանություն, Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից դուրս գալու վերաբերյալ բանաստեղծի դիմում-հայտարարությունը, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ, ընդհանրապես Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:

Տեղի կունենա «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը

Սիրով հրավիրում ենք

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

2017թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

Ներկա էին ֆակուլտետի գիտական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Առաջադրվել էր երկու թեկնածու՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը և նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նառա Մնացականյանը:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ընտրությունից առաջ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Էրինե Ղարայանը ներկայացրեց ուսանողական գիտական ընկերության կարևորությունը ուսանողների համար, ուսանողական գիտական նախաձեռնություններով (զեկուցումներով, ինտելեկտուալ խաղերով, բանավեճերով) լի  առօրյա մաղթեց ֆակուլտետին:  

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳ-ի նախագահ ընտրվեց Աղավնի Օրդինյանը:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահին շնորհավորեց և ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը՝ նրան մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն ու  նորանոր հաջողություններ:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների

2017թ. մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ  հանդիպում, որին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողները:

Ուսանողների հետ հանդիպումը կազմակերպել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ՀԿ-ն  ու ԵՊՀ  ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը՝ հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետներ ներգրավելու նպատակով:  

Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` նախատեսված Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցները, իրենց հետ բերելով նորարարական մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:  

Ծրագրի երկարաժամկետ տեսլականն է ձևավորել համախոհ առաջնորդներ, ովքեր հասկանում են հայկական կրթական համակարգի առանձնահատկությունները  և ի վիճակի են ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո նպաստել նաև դրա հետագա զարգացմանը և արդիականացմանը՝ անկախ իրենց  կարիերայի ընթացքից։

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Տնօրենը մասնավորապես կարևորեց ուսման առաջադիմությանը միտված նպատակային քայլերի հաջորդականությունը: Այս համատեքստում հրահանգվեց ակտիվորեն համագործակցել համապատասխան ամբիոնների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:   

Ամփոփելով 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար:

 

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. մարտի 4-ին հանրակրթական 13 առարկաներից անցկացվեց դպրոցական ամենամյա օլիմպիադան, որը 2009 թվականից ի վեր կազմակերպվում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Տավուշի մարզում օլիմպիադայի աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց և գիտելիքների այս ստուգատեսում հաջողություններ մաղթեց մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, իր խոսքում կարևորեց մասնագիտության ճիշտ ընտրությունը, մրցունակ մասնագետ դառնալու գործում ընդգծեց տվյալ մասնագիտության հանդեպ սիրո, աշխատասիրության, նպատակասլացության գործոնները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

 

Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 24 միջնակարգ, 4 ավագ դպրոցների և 2 վարժարանի 300 աշակերտ` հանրակրթական հետևյալ առարկաների գծով.

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն     
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

2017թ. դպրոցականների օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով:

Մարտի 4-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Անցկացվեց 2017թ. դպրոցական օլիմպիադան