Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ջահերով երթ ու մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

2017թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ, Իջևանում տեղի ունեցավ մոմավառություն և ջահերով երթ՝ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակից դեպի Ցեղասպանության հուշահամալիր:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

Երթին ակտիվ մասնակցություն ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները՝ ՈՒԽ-ի գլխավորությամբ:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, դրոշներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.  1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ազգային-հայրենասիրական խոսքեր ու արտահայտություններ, պահանջում Հայ դատի արդարացի ճանաչում:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

Իրենց հետ հուշահամալիր տարած մոմերը ուսանողները դրեցին կոթողի մոտ, աղոթեցին զոհերի հոգու հանգստության համար, կատարեցին Հայոց մեծ եղեռնի թեմայով բանաստեղծություններ ու երգեր:

Ջահերով երթ ու մոմավառություն՝  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ

Վերջում  երթի մասնակիցները օդապարիկները բաց թողեցին երկինք:

 

 

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

2017թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Առաջնությունը ընդգրկուն էր իր մասնակիցներով ու երկրպագուների թվով. մասնակցում էին Տավուշի մարզի վեց թիմեր՝ Գանձաքարի, Սարիգյուղի, Այգեհովտի, Ներքին Ծաղկավանի, Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ներկա էին մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, մարզիչներ, հյուրեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Բացման խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը՝ ողջունելով բոլոր մասնակիցներին, ներկայացնելով առաջնության անցկացման նպատակը, որն է՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված սպորտային միջոցառումով մասսայականացնել սպորտը տարածաշրջանում, համախմբել ամբողջ մարզին:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն ունեն ոչ միայն հիշելու,  այլև պայքարի ու վերածնության, համախմբման խորհուրդ, հաջողություն մաղթեց վոլեյբոլի մարզային առաջնության բոլոր մասնակիցներին, մաղթեց, որ հաղթի ուժեղագույնը:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Խաղերն ընթացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում մրցակցությունից:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Եզրափակիչ դուրս եկան Պտղավանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմերը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմը:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Պտղավանի և Գանձաքարի թիմերը:

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Հաղթողները պարգրատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին  նվիրված միջոցառում

2017թ. ապրիլի 26-ին` ժամը 13:30-ին, Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

2017թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից «Հարազատ  կրթօջա՛խ  իմ՝  ԵՊՀ  ԻՄ», «Բարություն», «Զրույց  զինվորի  հետ» թեմաներով մարտին հայտարարված   էսսեների համահամալսարանական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Համոզված էինք, որ մեր ուսանողներին կներշնչեն այս թեմաները, և կներկայացվեն լավ աշխատանքներ: Չսխալվեցինք: Ահա  մեր սեղանին են դրված աշխատանքներ՝ երեք թեմաներով: Ուրախացնողն այն էր, որ էսսեները  սրտի խոսքեր էին` գրված անկեղծ ու անմիջական  զգացումներով,  ինքնուրույն էին և անգամ հուզական:  Ներկայացվել էին և՛ չափածո, և՛ արձակ շարադրանքներ, որոնք ամբիոնում քննարկելուց հետո ընտրվեցին մրցանակային տեղերի ու խրախուսանքի արժանի լավագույն աշխատանքները»:   

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով   Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությունը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը, նրանց ունեցած ուսուցողական ու դաստիարակչական մեծ նշանակությունը, այնուհետև մրցանակային տեղեր գրաված ուսանողներին պարգևատրեց պատվոգրերով ու նվերներով:

Էսսեների համահամալսարանական մրցույթում առաջին մրցանակի էր արժանացել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանի  էսսեն՝ «Նամակ զինվորին» թեմայով:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Երկրորդ մրցանակի էր արժանացել «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանի՝ մեր կրթօջախին նվիրված  ջերմ ու սրտաբուխ աշխատանքը:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Երրորդ մրցանակային տեղ էր գրավել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Բեգլարյանի էսսեն, որի մեջ սահմանամերձ գոտում կատարված  իրադարձությունների ֆոնի վրա ներկայացվում է թշնամու հրազենից ծանր վիրավոր իր պապիկի հանդեպ համագյուղացիների ցուցաբերած բարեսրտության ու մարդասիրության մասին:

Ներկայացված բոլոր աշխատանքների մեջ կային արձակ և  չափածո  ուշագրավ հատվածներ, ջերմ  ու սիրառատ տողեր` ուղղված հայ զինվորներին, մեր կրթօջախին, որոնցից խրախուսանքի արժանացան  հետևյալ աշխատանքները.

  • «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռաֆիկ Մինասյանի «Նամակ զինվորին»  թեմայով էսսեն,

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

  • «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Իննա Մկրտումյանի «Բարություն» թեմայով աշխատանքը,

    Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

  • «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանի «Նամակ զինվորին» թեմայով էսսեն:

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

Վերջում ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը՝ իրենց անկեղծ, անմիջական,  ստեղծագործական մեծ ներշնչանքով գրված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, կարևորելով այդպիսի մրցույթների դերը հատկապես ստեղծագործ ուսանողների բացահայտման, նրանց ինքնադրսևորման իմաստով և համոզմունք արտահայտելով, որ ամբիոնի կողմից նման նախաձեռնությունները կլինեն հաճախական:   

Պարգևատրվեցին Էսսեի համահամալսարանական մրցույթի հաղթողները

 

 

 

Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

 Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  միջոցով` հայտարարում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` 2017 թ. ապրիլի 18-ից մինչև մայիսի 18-ը ներառյալ (Երևանի ժամանակով ժամը 18:00):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն