Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

Գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի «AREAL» գծային արագացուցչի վրա հետազոտությունների իրականացման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, մինչև 2017 թվականի մայիսի 15-ը ներառյալ` Երևանի ժամանակով ժամը 18:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոսներ՝ 21-01-40 (108), 21-01-40 (113)):

Մրցույթի հրավերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

2017թ. ապրիլի 20-ին  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի  կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկության բարձրացման» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում կայացավ  սեմինար-քննարկում, որը վարում էին գրասենյակի ներկայացուցիչներ Աշոտ Ղոչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը և Էմիլիա Հարությունյանը:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Արփինե Եգանյանը, բուհի տարբեր մասնագիտությունների (գլխավորապես «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության) ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքը, ֆինանսական համակարգը կարգավորող մի շարք օրենսդրական ակտեր, ոլորտում առկա ֆինանսական պրոդուկտները (պլաստիկ քարտեր, վարկեր, ավանդներ, ապահովագրություն), դրանցից օգտվելու հետ կապված ռիսկերը, քննարկվեցին տարբեր խնդրահարույց իրավիճակներ, որոնց հետ առնչվում են ինչպես մասնագետները, այնպես էլ յուրաքանչյուր անձ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Ներկայացվեցին նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության հիմնական նպատակները և Հաշտարարի արձանագրած արդյունքները, բերվեցին վիճակագրական տվյալներ, որոնք փաստում էին  գրասենյակի գործունեության ընդլայման մասին: Ընդգծվեց, որ մարզերում Հաշտարարին դիմում են ավելի   հազվադեպ, քան Երևանում, ինչը բացատրվեց հաճախորդի՝  սեփական իրավունքների գիտակցման մակարդակի բարձրացմամբ:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն մասնակցեցին սեմինար-քննարկմանը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի  ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինարի վերջում մասնակիցներին առաջադրվեցին տարբեր իրավիճակային խնդիրներ, որոնց ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին տրվեցին խրախուսական նվերներ, իսկ բոլոր ներկաներին՝ գրասենյակի գործունեությանը և ֆինանսական համակարգին  վերաբերող բուկլետներ:

Հրապարակվել են ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունները

Հրապարակվել է

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի  «Հարցումների արդյունքներ» էջում տեղադրվել են ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված՝ 2017թ. փետրվար ամսին կազմակերպված պրակտիկայի ընթացքում պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ  արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրման հարցման արդյունքները:

«Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել են հետևյալ վերլուծությունները՝

Արտաքին շահակից-մանկավարժները գնահատել են մեր պրակտի­կանտ-ուսանողների տեսական ու գործնական գիտելիքները և հմտությունները, ստեղծագործական նե­րու­ժը, ժամանակակից մեթոդներ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու կա­րո­ղու­թյունները, ուսանողների մասնագիտական խոսքի մակար­դա­կը, թի­մում աշխատելու ունակությունները և այլն:

Սույն վերլուծական ուսումնասիրությունը ներառում է ոչ միայն 2017թ. հարցման, այլև նախորդ հարցումների արդյունք­նե­րի համեմատական վերլուծությունը:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 9-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

Նրանցից 60-ը հաղթահարել էին մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել  2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:

Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II և III կարգի դիպլոմների արժանացան 2-ական, գովասանագրերի՝ 9  տավուշցի դպրոցականներ:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

Հանդիպումների ընթացքում պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեցին Իջևանի ավագ, Կողբի թիվ 2 և Բերդավանի միջնակարգ դպրոցները:

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին 2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին 2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին 2017թ. դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

 

 

«Օպերացիոն համակարգեր» դասընթացի շրջանակներում ներկայացվեցին զեկուցումներ

2016-17 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Օպերացիոն համակարգեր» դասընթացի շրջանակներում ներկայացրին օպերացիոն համակարգերի տեսակների և դրանց կիրառության վերաբերյալ զեկուցումներ:

«ՕՀ-ն մոբայլ սարքերի համար» թեմայով զեկուցում  կարդացին Գոհար Գրիգորյանը, Ալիսա Թամրազյանը և Օլյա Գրիգորյանը:

21-04-2017-5

Զեկուցման մեջ ներկայացվեցին ՕՀ-երի տեսակները և դրանց կիրառությունը, մոբայլ սարքերի ՕՀ-ի առավելություններն ու թերությունները:  

21-04-2017-4

«Օպերացիոն համակարգ» թեմայով զեկուցում ներկայացրեց Սուսաննա  Բալասանյանը՝  խոսելով օպերացիոն համակարգի, նրա տեսակների, Android, Linux  օպերացիոն համակարգերի ստեղծման, նրանց առավելությունների և տարբերությունների մասին:

21-04-2017-2

«Android օպերացիոն համակարգ» թեմայով զեկուցում կարդացին Հասմիկ Հակոբյանը և Մարիետտա Ներսիսյանը:

21-04-2017-1

Զեկուցման մեջ ներկայացվեցին ՕՀ-ի բոլոր տարբերակները՝ իրենց հատկություններով, ցուցադրվեցին Android ՕՀ-ով աշխատող խելացի ժամացույցների, ռոբոտների, VR ակնոցների և այլ սարքավորումների նկարներ, տրվեց դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: 

21-04-2017-3

«Microsoft Windows»  թեմայով զեկուցում ներկայացրին   Գոհար Բեջանյանը և Սիլվա Քալանթարյանը՝  անդրադառնալով ՕՀ-ի տարբերակներին, նրանց առավելություններին ու թերություններին, զարգացման պատմությանը:

21-04-2017-6

«FAT16  և FAT32» թեմայով զեկուցում կարդացին Դիանա Գասպարյանը և Դիանա Մայիլյանը՝ համապատասխան օրինակներով ներկայացնելով տրված օպերացիոն համակարգերը, նրանց առավելությունները և թերությունները: