Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

նիստ

2017թ. մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում:

                                                                      Զեկուցող՝  Ա.Ներսիսյան

  1. Նախապաշտպանությունների արդյունքների ամփոփում:

Զեկուցող՝  Ա.Ներսիսյան

  1. Ընթացիկ հարցեր:

Վոլեյբոլի մարզային առաջնություն

 Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մարզային առաջնություն:

Մասնակցելու համար մինչև ապրիլի 21-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

2017թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի, Գանձաքարի, Պտղավանի, Այգեհովտի, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ թվով 46 մարզիկ-մարզուհիներ:

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Սեղանի թենիսի մարզային առաջնությամբ նպատակ ունենք մասսայականացնել սպորտը մարզում և բացահայտել լավագույններին: Այսպիսի առաջնություն մասնաճյուղում կազմակերպվում է առաջին անգամ, և մտադիր ենք այն դարձնել ամենամյա»:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Աղջիկներից առաջին տեղը գրավեց  Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռիտա Դավթյանը:

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Պտղավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Լիանա Ղումաշյանը և Թամարա Հայրապետյանը: 

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Համառ պայքարում տղաներից 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Երկրորդ տեղը գրավեց Դավիթ Դավթյանը (Դիլիջանից):    

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Երրորդ տեղը զբաղեցրեց ԵՊՀ ԻՄ-ի «ՏՏ»-III կուրսի ուսանող Նարեկ Մխիթարյանը:

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով ու հուշանվերներով:

 

 

Կայացավ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը

2017թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի ասիստենտ, հ.գ.թ. Դ. Յ. Սարգսյանը:

Կայացավ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը

Դասի ընթացքում ներկայացվեց հաղորդակցման 3D մոդելը (կոմունիկացիա, ինտերակցիա, պերցեպցիա):

Դ.Սարգսյանը դասախոս-ուսանող հարաբերությունների վերաբերյալ նշեց, որ պետք է ճիշտ կառուցել հարաբերությունները ուսանողի հետ և հատկապես գիտակցել նրա սոցիալական դերը, չպետք է անձնական խնդիրները դրսևորել ուսանողի մոտ:

Կայացավ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը

Դասախոսը պետք է լսարան մտնի՝ ձերբազատված բոլոր տեսակի հոգսերից, լինի անկանխակալ, պահպանի բարձր տրամադրությունը և ակտիվությունը, չպետք է սեփական կարծիքը, պատկերացումները, համոզմունքները թելադրի և ստիպի ուսանողին ընդունել դա:

Կայացավ «Դասախոսի մասնագիտական  հաղորդակցման հոգեբանական հիմունքները» թեմայով դաս-քննարկումը

Անհրաժեշտ է ուսանողներին մղել ինքնուրույնության և նախաձեռնողականության, չմիջամտել նրանց անձնական կյանքին:

 

 

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

2017թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հաշվապահական հաշվառում» դասընթացի գործնական դասերից մեկն անցկացրին ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և հաշվապահության բաժիններում:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղում արդեն ավանդույթ է դարձել տարբեր դասընթացներից որոշ  գործնական դասեր իրականացնելը համապատասխան ստորաբաժանումներում:

Նախ՝ Անձակազմի կառավարման բաժնում ուսանողներին ներկայացվեցին բաժնի գործառույթները,  գործավարությունը, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները, աշխատանքի ընդունման,  ազատման,  աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացները:  

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Քննարկվեցին մասնավոր դեպքեր, տրվեցին իրավաբանական մեկնաբանություններ: Ներկայացվեցին հնարավոր բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ գործատուի և  աշխատակիցների միջև:  Շեշտվեց, որ յուրաքանչյուր աշխատողի համար կազմվում են անհատական գործեր:

Գործնական դասը շատ հետաքրքիր անցավ նաև Հաշվապահության բաժնում, որտեղ ամբողջական  տեղեկատվություն տրվեց ՀԾ-6 համակարգի և նրա հնարավորությունների մասին: Ուսանողներին տրամադրվեցին հաշվապահական փաստաթղթեր, մեկնաբանվեցին պաշարների պահեստային և հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները,   աշխատավարձի հաշվման, պահումների կատարման, վճարման մեխանիզմները:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Ուսանողներն ինքնուրույն կատարեցին հաշվարկներ, գործարքների համար տվեցին հաշվապահական թղթակցություներ: Մասնագետներին ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը՝ նրանք ստացան  սպառիչ պատասխաններ:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղի ստորաբաժանումներում անցկացված գործնական դասը նպաստեց ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ամրապնդմանը: