Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 2017թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2017թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլ:

Ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն.

  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները,
  • օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,
  • նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ տարվա շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17:00-ն:

ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ

2017թ.  հուլիսի  1-ին՝  ժամը  12:00-ին,  տեղի  կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2016 – 2017 ուս.  տարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  ամփոփում:  /Զեկ.  Ն.  Խուդավերդյան/
  1. Ֆակուլտետի ըստ  մասնագիտությունների  2017թ.  ամփոփիչ  ատեստավորման  արդյունքների  ամփոփում:  /Զեկ.  Ն.  Խուդավերդյան/
  1. Ընթացիկ հարցեր:

Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհուրդ

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում:

  2. 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփում:
  3. Ընթացիկ հարցեր:

Հրավիրում ենք «Մեծամոր»՝ ծանոթանալու տիեզերքի համաստեղություններին

 

25-06-17

Այցելուները կծանոթանան թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութերին, հնագույն «աստղադիտարանի» հարթակներից՝ համաստեղություններին, ժամանակակից աստղադիտակների միջոցով կդիտեն լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակները, ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքիր տեղեկություններ կտրվեն դիտարկվող մարմինների մասին, իսկ վիկտորինայի (տրամաբանական) հարցերին ճիշտ պատասխանողները նվերներ կստանան:

Սիրով հրավիրում ենք. մուտքն անվճար է:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողով

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում»
 
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը 2017 թ. հոկտեմբերի 24-26-ին կազմակերպում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է քննարկել հոգեբանական սպասարկման տարբեր տեսակետներ ու ոլորտներ՝ ուղղված բարձր մրցակցային արդյունքների ցուցադրմանը, մարզիկի հոգեկան առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, ինչպես նաեւ ժամանակակից բարձր նվաճումների սպորտում անդրադառնալ հոգեբանական ինովացիոն տեխնոլոգիաների բացահայտմանն ու կիրառման հիմնահարցերին:

Գիտաժողովի տեսական եւ գործնական արդյունքները կնպաստեն ազգային հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացին եւ մարզիչների պրոֆեսիոնալ գիտելիքների հարստացմանը, ինչպես նաեւ ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության զանգվածային եւ առողջարարական սպորտի հոգեբանական հիմնախնդիրների լուսաբանմանը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
•    սպորտային ընտրության եւ պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաները
•    հոգեախտորոշման եւ կիրառական հոգեբանության գործառույթները սպորտում,
•    հոգեբանական պատրաստության համակարգն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարձր նվաճումների սպորտում,
•    մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման հոգեֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերը,
•    մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրները:

Կլոր սեղան՝
•    հաշմանդամային սպորտի եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի հոգեբանական հիմնախնդիրները,
•    հոգեկանոնավորման եւ աշխատունակության բարձրացման արդի տեխնոլոգիաներն ու միջոցները բարձր նվաճումների սպորտում,
•    ազգաբնակչության ֆիզիկական կրթության եւ ակտիվության նորովի կազմակերպման ու զարգացման հոգեբանա-մանկավարժական խնդիրները:

Գիտաժողովի անցկացման պաշտոնական լեզուներն են՝ 
 հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 25.08.2017 թ., գիտաժողովի նյութերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.09.2017 թ.: