Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է բաց դռների օր:

Զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք հանդիպման: Եթե ունեք հարցեր և առաջարկներ, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է: Սիրով և համագործակցության ակնկալիքով սպասում ենք ձեզ:

2017 թվականի հունիսի 30-ին, ժամը 14:00-16:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (hասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ:

Հանդիպումը վարելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Մուտքն ազատ է բոլորի համար:

Տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս  

Տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս  

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. հուլիսի 2-ին՝ 15:00-ից մինչև 21:00-ն, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացի 15) տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս, որի մուտքն անվճար է:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/F1elw7:

«Չոր մարքեթինգ» մեծ կոնֆերանսը ներառում է մի քանի միջոցառում:

Նախ՝ «Չոր մարքեթինգ» ակումբի տարբեր գործարարներ ու բանախոսներ 5-7 րոպեի սահմաններում կպատմեն 2 գործիքի մասին, որոնք օգտագործել են իրենց բիզնեսում և մեծ արդյունք են ստացել:

Դրան կհաջորդի «Չոր մարքեթինգ» էքսպոն, որի ընթացքում ակումբի մի քանի տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց պրոդուկտները, անվճար օրինակներ ու զեղչի կտրոններ կբաժանեն: Էքսպոյի ժամանակ նաև կարող եք շփվել տարբեր ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների հետ, քննարկել ոլորտային հարցեր:

Ապա կլինի «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ կարող եք ներկայացնել ձեր ռեզյումեները՝ ակումբի ընկերություններում աշխատելու նպատակով: Մի շարք ընկերությունների HR մասնագետներ կընտրեն CV-ներից իրենց հարմար տարբերակները՝ աշխատանքի առաջարկ անելու համար:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://www.facebook.com/chormarketing/:

Հրավիրում ենք մասնակցելու «Հայ բույս» փառատոնին

Հրավիրում ենք մասնակցելու «Հայ բույս» փառատոնին

2017թ. հուլիսի 1-2-ը Ենոքավանում տեղի կունենա հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը, որը հնարավորություն կտա ճանաչելու Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը:

Փառատոնի կարգախոսն է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»:

«Հայ բույս» փառատոնի հատուկ հյուրերի (“Puzzles’ 5 Pieces”, “Miqayel Voskanyan & Friends”, “Tonatsuyts Folk Theater-ը” խմբերի) շնորհիվ Ձեզ կուղեկցի բարձրաճաշակ երաժշտությունը և բարձր տրամադրությունը:

Կանցկացվեն ուսուցողական խաղեր և միջոցառումներ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար։

Ցանկացողները կարող են ոչ միայն մասնակցել փառատոնին, այլև միանալ կամավորների թիմին՝ լրացնելով հարցաթերթիկը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/8M8Trb0wmSyZr7Zs1:

 

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

2017թ. հունիս ամսին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսություն-ցուցահանդեսը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

«Որքան էլ սա իմ առաջին ցուցահանդեսը չէր արտասահմանում, այն շահեկանորեն առանձնացավ մյուսներից խոսքի ու պատկերի համադրությամբ և լսարանի վրա գործած իր ազդեցության ուժով»,- ԱՄՆ կատարած ստեղծագործական ուղևորությունից հետո այսպես խոստովանեց Լ.Լաճիկյանը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Նա Նյու Յորքի տարածաշրջան էր մեկնել տեղի հայ համայնքի հրավերով՝ «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսելու, ինչպես նաև ցուցադրելու Պոլսո տեսարանները պատկերող իր նկարաշարը:

Ի դեպ, այս ցուցահանդեսը արվեստագետի ստեղծագործական կյանքում թվով 15-րդն էր:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Գեղարվեստական գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Նյու Ջերսիի Թուֆայան սրահում` ներկայությամբ 100-ից ավելի մեր հայրենակիցների:

Բանախոսը խոսուն փաստերով ցույց տվեց, թե ինչպես ժամանակի ընթացքում Պոլիսը վերածվեց հայոց մշակութային մայրաքաղաքի: Այնտեղ էր, որ 1700թ. իր միաբանությունը հիմնեց Մխիթար Սեբաստացին, գրեթե նույն ժամանակ մեր հոգևոր-մշակութային կյանքում զարթոնք ապահովեց Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, այնուհետև Տիգրան Չուխաջյանը երկնեց առաջին հայկական օպերան, Հակոբ Վարդովյանը սկզբնավորեց հայ պրոֆեսիոնալ թատրոնը, հանդես եկավ Պալյանների ճարտարապետական գերդաստանը, իսկ XX դարի սկզբներին Պոլսում ապրեցին ու ստեղծագործեցին Գրիգոր Զոհրապն ու Սիամանթոն, Դանիել Վարուժանն ու Ռուբեն Սևակը և շատ ուրիշներ:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Լևոն Լաճիկյանը ոչ միայն ներկայացրեց Պոլսի անցյալը, այլև մանրամասն անդրադարձավ ներկա պոլսահայ կրթական ու մշակութային կյանքին, որը մոտիկից ուսումնասիրել էր վերջին մի քանի տարիներին դեպի Պոլիս կատարած 3 այցերի ընթացքում: Վերջիններիս արդյունք էին նաև նրա` մի քանի տասնյակից ավելի նուրբ գծանկարները, որոնք բարձր գնահատվեցին ներկաների կողմից:

Ամերիկյան հաջորդ կանգառը Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին էր, որի լայնարձակ սրահում կայացավ մեր դասախոսի գծանկարչական աշխատանքների շնորհանդեսը: Պարոն Լաճիկյանի նվիրած մի ստեղծագործությամբ էլ, որը պատկերում էր հիշյալ հայկական եկեղեցին, մեկնարկեց Սրբոց Նահատակացի 60-ամյակի հանդիսությունների շարքը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ 2017թ. շրջանավարտների ավարտական աշխատանքները

Հարգելի՛ համալսարանականներ, սիրով հայտնում ենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Պատկերասրահ» բաժնում տեղադրվել են Կիրառական արվեստի ֆակուլտետի՝ 2017թ. շրջանավարտների ավարտական աշխատանքները: 

Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում: