Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԱՆԱՆՑ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2017

ԿԱՆԱՆՑ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2017

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ միասին հայտարարում է ԿԱՆԱՆՑ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ (Women’s Mentoring Program) հինգերորդ շրջանը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կին առաջնորդների հաջորդ սերնդի կայացմանը` կյանքում և մասնագիտական գործունեության ճանապարհին: Ծրագիրը մենթորի և մենթիի միջև կապի միջոց է հանդիսանում տաս ամիս, որի նպատակն է երիտասարդներին կյանքում և մասնագիտական գործունեության ճանապարհին ուղղորդելը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու աշխատավայրերում կանանց համար առկա մարտահրավերներին ու նվաճումներին, որը կօգնի ավելի հարթ անցկացնել հենց իրենց ուղին ապագայում

Ձեր հայտը համարվում է հաջող, եթե Դուք…

  • Բակալավրի 3-րդ և 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողուհի եք:
  • Մոտիվացված եք և պատասխանատու:
  • Լիովին պատրաստ եք իրականացնել նպատակները՝ ամսական կտրվածքով ժամանակ և ջանքեր ներդնելով:

Եթե ցանկանում եք դիմել այս ծրագրին, խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ mentoring@usa.am հասցեին մինչև ս.թ. Հունիսի 16 -ը:

Մոտիվացիոն նամակի մեջ անհրաժեշտ է ներառել հետևյալ հարցերը:

  1. Ինչու՞ հենց Դուք կլինեք լավ մենթի:
  2. Ո՞վ է Ձեզ համար իդեալական մենթոր և ինչու:
  3. Այս ծրագիրը ինչպե՞ս կօգնի Ձեզ իրականացնել Ձեր նպատակները:a

Հայտարարությունը կարող եք բեռնել https://www.usa.am/announce/mentoring.zip հասցեով:

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am

Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի հայտագրում

 Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի հայտագրում

Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի և վավերագրական ֆիլմերի վերլուծություն, ծանոթացում այլընտրանքային լուսաբանման ձևերին և գործիքներին։


  • Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը:
  • Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը:
  • Հնարավո՞ր է արդյոք հանրության շահերին նպաստող լրատվամիջոցներ ունենալ և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել:
  • Որքանո՞վ է նպատակահարմար անշտապ և սևեռուն լուսաբանումը, օրինակ, վավերագրական ֆիլմերի միջոցով։

Այս հարցերի շուրջ «FOCUS» արվեստի հասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում իրականացնում է տեսական և պրակտիկ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները․

  • կստանան ԶԼՄ-ների արտադրանքի նկատմամբ քննական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ,
  • ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին,
  • կծանոթանան վավերագրական ֆիլմի միջոցով լուսաբանման առանձնահատկություններին,
  • կծանոթանան լուսանկարի միջոցավ լուսաբանման առանձնահատկություններին,
  • հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները դասընթացի պրակտիկ մասում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:

Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան անձինք:

Ողջունվում է մարզերից, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և տարբեր սոցիալական նախաձեռնություններում ակտիվ դիմորդների մասնակցությունը։

Դասընթացի առաջին փուլը կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում։ Այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին կներկայացնեն վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի, լրագրողական ռեպորտաժի կամ լուսաբանման այլ ձևի պատշաճ հայտ, մտահղացումն ի կատար ածելու հնարավորություն կստանան հետագա ամիսների ընթացքում՝ նախագծի երկրորդ փուլում։

Դասընթացներն անվճար են: Կազմակերպությունը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սնունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում հայտը՝ https://goo.gl/fJC9wU
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը՝ ժամը 18:00:
Վերջնաժամկետի խախտումով հայտերը չեն դիտարկվի: Լրացված հայտի արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն մինչև հունիսի 23-ը ներառյալ։

Հավելյալ հարցերի կամ մանրամասների դեպքում կարող եք կապվել․

Նախագծի կոորդինատոր`
Նորա Գալֆայան
հեռ.` 055 781874
nora.galfayan@gmail.com

Նախագծի ղեկավար`
Դավիթ Ստեփանյան
հեռ.` 094 799795
davitstepanyan81@gmail.com

Աղբյուրը՝  http://armscoop.com

«Բազե-2017»-ի համար ընդունվում են հայտեր

«ԲԱԶԵ»

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարի հոբելյանական է. նշվում է երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը։

Այս պահին ընթանում է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրման գործընթացը։ Ջոկատների կազմավորման նախընտրական փուլին մասնակցելու համար մարզերի երիտասարդները պետք է դիմեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ տվյալ մարզային կենտրոն, ուսանողները՝ իրենց բուհերի ուսանողական խորհուրդներ։

Նշենք, որ ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։

Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 25։

Հայտը կարող եք ներբեռնել այստեղ:

Ինեկոթիմը հրավիրվում է համագործակցության

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`