Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբին անդամագրվելու հրավեր

«Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբին անդամագրվելու հրավեր

Հարգելի՛ համալսարանականներ, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնած «Գրքասեր» (“Book lovers”) գրական ակումբը 2017թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը հայտարարում է մասնակցության հայտերի ընդունելություն:

Ակումբին կարող են անդամագրվել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների՝ անգլերեն լեզվին տիրապետող ուսանողներ և դասախոսներ:

“Book lovers” ակումբը կգործի հոկտեմբերի 3-ից, յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 16:00-ից, Ուսանողական խորհրդի հանդիպումների սենյակում:

Առաջին քննարկվելիք ստեղծագործությունը կլինի Ռոալդ Դալի «Տանտիրուհին» պատմվածքը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ The Landlady http://ekladata.com/-DO9CNHfQY7PfrK84RVJXCJg6DM.pdf :

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

2017թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցեց “Development of approaches to harmonization of comprehensive internationalization strategies in higher education, research and innovation at EU and Partner Countries” աշխատանքային կոնֆերանսին, որը կազմակերպվել էր ԵՄ ERASMUS+ ծրագրի օժանդակությամբ:

28-09-2017-2

Համաժողովը, որի աշխատանքային լեզուն անգլերենն էր, նվիրված էր Բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելոռուսի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի տարբեր բուհերի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցները, ՀՀ ԿԳՆ և ERASMUS+ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները:

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Ներկայացվեցին և ցուցադրվեցին մի շարք նյութեր, որոնք վերաբերում էին բուհերի միջազգային ծրագրերի ընդլայնմանն ու ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման խնդիրներին, մասնավորապես՝

  • պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի միջազգային գործուղումների կարևորությանը,
  • ՀՀ բուհերի դասախոսների անգլերենի ցածր իմացությանը,
  • HARMONY և ERASMUS+ ծրագրերիկարևորությանը,
  • Աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործման հնարավորություններին,
  • բուհերի միջազգային կապերի բաժինների արդյունավետ աշխատանքին ու թերություններին,
  • միջազգային փոխանակման ծրագրերին ուսանողների առավել ակտիվ մասնակցությանը,
  • բուհերի կայքերի անգլերեն տարբերակների կարևորությանն ու դրանց պարբերաբար թարմացմանը,
  • միջազգային, ինչպես նաև տեղական շուկաներում դիպլոմների ճանաչմանը,
  • արտասահմանցի ուսանողներին խրախուսելուն և նրանց պատշաճ կրթաթոշակ նշանակելուն և այլն:

Ներկայացվեցին նաև միջազգային ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությանը, ուսանողների փոխանակման ծրագրերին և մի շարք խնդիրների հնարավոր լուծմանը վերաբերող տարբեր վերլուծություններ:

ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԴԻԶԱՅՆԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Կոնֆերանսի աշխատանքներն արդյունավետ էին և ուսանելի:

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Հրավիրում ենք «Հոգեկան առողջության հիմնախնդիրները» թեմայով բաց դասին

Սարգսյան Դիանա

Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:15-ին, կազմակերպում է «Հոգեկան առողջության հիմնախնդիրները» թեմայով բաց դաս՝  նվիրված Հոգեկան առողջության միջազգային օրվան: Դասը կվարի հոգ. գիտ. թեկն., ասիստենտ  Դ.Յ.Սարգսյանը:

Սիրով հրավիրում ենք:

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

 2017թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Տնօրենության նիստում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանը, քննարկվեցին կարգապահությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

Մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանն ամփոփելիս տնօրենությանը ներկայացվեց մի քանի ուսանողների հեռացման հարցը:

Առկա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 1 ուսանող («Պատմություն» մասնագիտության):

Հեռակա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 22 ուսանող («Պատմություն» մասնագիտության 5 ուսանող, «ԿՄՖ»՝ 2 ուսանող, «ԻԿՄ»՝ 3 ուսանող, «ՔԿԳ»՝ 4 ուսանող, «ՏՏ»՝ 8 ուսանող):

Դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ուսանողների հաճախումների,  ընդհանրապես կարգապահության հարցերում: