Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒԽ-ն հրավիրում է մասնակցելու ազգային պարերի դասընթացի

ՈՒԽ-ն հրավիրում է մասնակցելու ազգային պարերի դասընթացի

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը հրավիրում է ձեզ՝ մասնակցելու ազգային պարերի դասընթացի (դասերի օրերը և ժամերը հարմարեցվում են դասացուցակներին):

Մասնակցության համար մինչև 2017թ. հոկտեմբերի 15-ը կարող եք դիմել Ազգային պարերի խմբակի պատասխանատու, Տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վերանյանին (arpine.veranyan.98@mail.ru) կամ գրել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի ֆեյսբուքյան էջին:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը

2017թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը (անգլերեն)` նվիրված գրականության Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների (սեպտեմբերի 25, 1897−հուլիսի 6, 1962) ծննդյան 120-ամյակին: Այն կազմակերպել էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

Նախ ցուցադրվեց Ֆոլքների և նրա գրական գործունեության մասին վավերագրական ֆիլմ:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

Այնուհետև դասախոսություններով հանդես եկան Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Ջեմմա Միլիտոնյանը, Աստղիկ Սիմոնյանը և Շուշանիկ Գրիգորյանը:

Ֆոլքների կենսագրության որոշ հարցերի վերաբերյալ մեկնաբանությամբ (“On Faulkner’s Biography”) հանդես եկավ Ջ.Միլիտոնյանը:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

«Շառաչ և ցասում» վեպի առանցքային թեմաները (“The Themes in W. Faulkner’s “The Sound and the Fury” in a Nutshell”) ներկայացրեց  Ա.Սիմոնյանը:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

Նշվեց, որ «Շառաչ և ցասում»-ը (1929), որի վերնագիրը  վերցված է շեքսպիրյան «Մակբեթից»,  Ֆոլքների չորրորդ վեպն է: Սկզբում այն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի (1949-ին), «Շառաչ և ցասում»-ն արդեն ուներ ժամանակակից գրականության դասական վեպի վարկանիշ։

«Բանականության հոսքի տեխնիկան Ֆոլքների «Շառաչ և ցասում» վեպում» թեմայով դասախոսություն (“The Stream of Consciousness Technique in Faulkner’s “The Sound and the Fury”) կարդաց Շ.Գրիգորյանը:

Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ»  խորագրով գրական միջոցառումը

Նախաձեռնությունը բավականին հետաքրքիր էր, ուսանելի և գոհունակությամբ ընդունվեց ներկաների կողմից:

Հասանելի է «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը

gh-d-bararan

Ղարաբաղի բարբառը հայերենի տարածական տարբերակների շարքում առանձնանում է ոչ միայն իր կենսունակությամբ ու տարածված լինելով, այլև հարուստ բառապաշարով և դարձվածաբանությամբ: Բազմաթիվ դարձվածներ են ընդգրկված Արցախի ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառին նվիրված ուսումնասիրություններում, ժողովածուներում, բարբառագիր ստեղծագործություններում, ձեռագիր աղբյուրներում և դրանց կցված բառացանկերում, հայերենի ընդհանուր բարբառային, դարձվածաբանական և բացատրական բառարաններում:

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի և բանասեր, բ․գ․թ․, դոցենտ Շողեր Մինասյանի համահեղինակությամբ լույս տեսած «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ը ընդգրկում է Ղարաբաղի բարբառի խոսվածքներում գործածվող դարձվածային միավորները:

Դարձվածահոդվածներն օժտված են լեզվաոճական և իմաստաբանական նշումներով ու բացատրություններով, տպագիր և ձեռագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաժեշտ վկայություններով: Ընդարձակ առաջաբանում ներկայացվում է բարբառի դարձվածների բազմակողմանի քննությունը:

Բառարանը նախատեսված է բարբառագետների, բանագետների, ազգագրագետների, այլ բնագավառների մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար:

Ներբեռնել գիրքը

 

Աղբյուրը՝ http://armscoop.com

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

 2017թ. սեպտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ:

Հիշենք, որ նոր ուսումնական տարում մասնաճյուղում կատարվել էր կառուցվածքային փոփոխություն. Անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել էր Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի` իր խնդիրներով ու գործառույթներով:

 Հանդիպման նպատակն էր վերակազմավորված բաժնի գործառույթների ու խնդիրների, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիների քննարկումը:

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և  վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

Ներկայացվեց, որ Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի գործունեությունը մասնավորապես ընդգրկում է ԵՊՀ ԻՄ-ի աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացը, նրանց անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը և այլն:

Հատուկ ուշադրություն դարձվեց բաժնի կողմից իրականացվելիք մասնագիտական զարգացման գործընթացին (կարիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ), աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնեական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված խնդիրների լուծմանը, աշխատանքի արդյունավետության գնահատման, ատեստավորման իրականացման, աշխատողների խրախուսման ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման գործընթացներին:

 

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում  

2017թ. սեպտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Անկախության տոնին նվիրված միջոցառումը բացվեց համայն հայությանն ուղղված շնորհավորական խոսքով, հարատևության, ամուր կամքի ու տոկունության մաղթանքով:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

 

Ապա տրվեց տոնի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում միասնաբար քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու օգտին: 

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Տոնի նախապատմությանը հաջորդեցին մասնաճյուղի շնորհալի ուսանողների գեղեցիկ կատարումները:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայրենասիրական ոգեշունչ երգեր, հայի հաղթական ոգին մարմնավորող  ազգային խրոխտ պարեր:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումը եզրափակվեց մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանի ելույթով: Այս համազգային տոնի առթիվ  տնօրենը շնորհավորեց բոլորին, ընդգծեց  անկախության գաղափարի կարևորությունն ու անհրաժեշտությունը հայ ժողովրդի հարատևության, հայոց պետականության ամրապնդման ու երկրի հզորացման գործում: Պարոն Առաքելյանը հավելեց, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է, քանզի ունենք հրաշալի երիտասարդ սերունդ, որ ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, նրա հայրենանվեր գործը պատվով շարունակողը:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում