Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկմանը

 leader

2017թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկում, որի հատուկ հյուրն է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանը:

Սիրով հրավիրում ենք: 

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

2017թ. հոկտեմբերի 1-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,
  • «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,
  • «Բնապահպանություն և բնօգտագործում»,
  • «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»,
  • «Պատմություն»,
  • «Հոգեբանություն»,
  • «Ֆինանսներ» (ըստ ոլորտի),
  • «Զբոսաշրջություն»:

Ընդունելության քննություններին մասնակցում են 176 դիմորդներ, ովքեր կհանձնեն քննություններ 8 առարկաներից:

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են  հեռակա ուսուցման ընդունելության քննություններըԸնդունող հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննություններն ընթանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած ժամկետում, համապատասխան չափորոշոչիչներով:

Ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ԿԳՆ սահմանած ժամկետում:

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են  հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

 

Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ.  նոյեմբերի 1-ից  ՎիվաՍել-ՄՏՍ-ում  մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

«Վիվա-Սթարթ» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:

Վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:

3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

4. Դրական մոտեցում/էնտուզիազմ:

5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:

6. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:

Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության նպատակը 2018թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի վերաբերյալ մասնաճյուղի ուսանողների հետ քննարկում անցկացնելն էր: 

Նախ՝ պարոն Աթաբեկյանը ուսանողներին հաղորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն:

Մասնավորապես նշվեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թ.-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշվեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը (պաշտոնական կայքի հասցեն` www.francophonie.org

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ներկայացվեց, որ ՖՄԿ-ն իր առաջնային առաքելությունն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանման, տևական զարգացման գրասենյակի հետ համագործակցության խրախուսման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացման, անդամ-երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Ֆրանկոֆոնիայի ատյաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2003թ. Հայաստանը Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ-ի ասոցացված անդամ։ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան: 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ-ի 54-րդ անդամ-երկիրը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վ.Աթաբեկյանը մասնաճյուղի ուսանողներին ներկայացրեց 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի մասին, թե ինչպես  2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուում (Մադագասկար) ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Պարոն Աթաբեկյանը հանգամանորեն բացատրեց, թե ինչ հեռանկարներ կարող է բացել միջազգային գագաթնաժողովը Հայաստանի առջև՝ քաղաքական, մշակութային և տնտեսական առումներով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները ՀՀ արտգործնախարարի խորհրդականին տվեցին թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աթաբեկյանը պատրաստակամություն արտահայտեց մասնաճյուղի ուսանողներին ևս հրավիրել ներկա գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

2017թ. սեպտեմբերի 17-23-ը ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը և «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանը մասնակցել են Հայաստանում կայացած՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին (IEFA 2017-4th International EYP Forum in Armenia):

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

 Այն կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ (German  Federal  Foreign  Office)՝ «Կառուցելով հզոր եվրոպական հասարակություն» (“BASES – Building  a  Strong European  Society”) նախագծի շրջանակներում:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

«IEFA 2017»-ը առաջատարն էր ԵԵՊ Հայաստանում: Կրթական  ֆորումը համախմբել էր եվրոպական 40 երկրներից շուրջ 200 պատվիրակների:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Ֆորումը նպատակ ուներ քննարկելու «Կառուցենք ապագա՝ լուծելով անվտանգության մարտահրավերները ԵՄ-ում և արևելյան շրջաններում» թեմայով հարցեր:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Միջազգային ֆորումը սահմանել էր նոր ստանդարտներ, որոնք հնարավորություն էին տալիս երիտասարդ առաջնորդներին խորհրդակցել անվտանգության թեմաների շուրջ և նորարար լուծումներով ու գաղափարներով խթանել միջազգային երկխոսությունը:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Ֆորումի շրջանակներում նշվեց ՀՀ անկախության տոնը՝ հայկական մշակույթը ներկայացնելով միջազգային հարթակում:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Մեր ուսանող-պատվիրակները, մասնակցելով Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին, ձեռք բերեցին միջմշակութային փորձ:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին