Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը ս/թ հոկտեմբերի 27-ին կանցկացնեն «Ռուսալ Փառատոն #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից:
«Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր:
«Գիտություն» հատվածում կանցկացվեն տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:
«Տեխնոլոգիաներ» հատվածում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կկարողանան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով կստեղծեն ծավալային կառուցվածքներ, իրենց սմարթֆոնները կդարձնեն մանրադիտակ և կվարեն գիրոսկուտերներ:
«Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները կմրցեն ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց կթողնեն քվադրակոպտերներ:
ԳԻտափառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ԵՊՀ մեծ դահլիճում հոկտեմբերի 27-ին ժամը 10.30-ին: Մուտքն ազատ է:
Նշենք, որ գիտափառատոնը կազմակերպվում է ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ:
Գիտափառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://www.ysu.am/news/hy/scie
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.ysu.am/uploaded/RUS
Fascebook-ում հայտարարությունը՝ https://www.facebook.com/event