Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք մասնակցելու «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի քննարկմանը

Հրավիրում ենք մասնակցելու «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի քննարկմանը

Եղիշե Չարենցի ծննդյան 120-րդ տարեդարձի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից գործող «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը կազմակերպում են «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկում:

Այն տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում:

Սիրով հրավիրում ենք:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

2017թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի նախաձեռնությամբ, նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանի և հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ վիճակագրության վարչության պետ Գագիկ Աղաջանյանին և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, ԿԲ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության  բաժնի պետ Ա.Ղալթախչյանին:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Գ.Աղաջանյանը  ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ԿԲ-ի ունեցած դերը, գործառույթները, առանձնապես կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է: Խոսելով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրների և իրականացվող գործառույթների մասին՝ Գ.Աղաջանյանն ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:

Այնուհետև «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շիմշիրյանը ուսանողներին ներկայացրեց շինության կառուցվածքը, նրանց հետ շրջեց Գիտահետազոտական կենտրոնի տարբեր բաժիններով՝ ուսանողներին հնարավորություն տալով ծանոթանալու նրանց գործունեությանը:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝  տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկԱ.Ղալթախչյանը ուսանողների հետ խոսեց նրանց ստացած գիտելիքների և տպավորությունների մասին: Նա ընդգծեց ԿԲ-ում աշխատելու առավելությունները, ապագա տնտեսագետներին կոչ արեց դառնալ լավ մասնագետներ՝ հավելելով, որ կադրային քաղաքականության հարցում Կենտրոնական բանկը առաջնային է համարում ոչ այնքան աշխատանքային փորձը, որքան մասնագիտական կարողությունները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

 

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ և ամրապնդեցին իրենց գիտելիքները: 

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

2017թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի պատասխանատուներ:   

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացման համալիր միջոցառումներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Տնօրենի օգնականին հանձնարարվեց 2017թ. հոկտեմբերի 23-ից սկսած՝ տնօրենության նիստերում կազմակերպել ամբիոնների վարիչների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների (2-ական) և դեկանների հաշվետվությունների լսումներ:

Հոկտեմբերի 13-ի տնօրենության նիստում

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին հանձնարարվեց հաշվետվությունների ներկայացումից հետո ուսումնասիրել ֆակուլտետում պահպանվող փաստաթղթերի (աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, առարկայական փաթեթների ու ծրագրերի և այլն)  առկայությունը և սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը, մասնավորապես ֆակուլտետի երեք օղակների (դեկանատ, ամբիոն, ՄԿԾ-ի պատասխանատու) գործավարության վիճակը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

2017թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» (“Plurimobil: Plurilingual and Multicultural Learning through Mobility”)  վերապատրաստման միջազգային դասընթացը, որը կազմակերպել էին Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը և Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Երկօրյա վերապատրաստական դասընթացը վարեցին Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (European Centre for Modern Languages, ECML) ներկայացուցիչներ Քրիստին Բրոգանը (Իռլանդիա) և Անյա Զուրան (Լեհաստան):

Դասընթացին մասնակցում էին ընտրված 30 ուսանողներ և դասախոսներ` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, կամավորներ Իտալիայից և Գերմանիայից:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից դասընթացին մասնակցեցին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր իրազեկել կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ուսուցիչներ վերապատրաստողներին ուսանողների ու աշխատակազմի շարժունության հնարավորություննների և դրանց նախապես պատրաստվելու վերաբերյալ:

Դասընթացի առաջին օրը ԺԼԵԿ փորձագետները ուղիղ կապի միջոցով միացան Գերմանիա և մասնակիցներին ներկայացրին դասընթացի նպատակը, խնդիրներն ու ռեսուրսները:

Մեր դասախոսները մասնակցեցին «Պլուրիմոբիլ՝ բազմալեզվական և միջմշակութային ուսուցում շարժունության միջոցով» վերապատրաստման միջազգային դասընթացին

Երկրորդ օրը մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, փորձեցին փոխանցել իրենց ունեցած դրական փորձը և լուծումներ առաջարկել հնարավոր խնդիրների առաջացման դեպքում, ինչպես նաև ներկայացրին իրենց խմբի կատարած վերլուծական աշխատանքը:

Միջազգային վերապատրաստման դասընթացի վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

 

«ԲԻ, ԲԻ, ՍԻ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

2017թ. հոկտեմբերի 11-ին և 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «ԲԻ, ԲԻ, ՍԻ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» չորս մասից բաղկացած փաստագրական ֆիլմի 1-ին և 2-րդ մասերի ցուցադրություն-քննարկումը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

«ԲԻ, ԲԻ, ՍԻ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»  ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ներկա էին ոչ միայն Բնական գիտությունների ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների, այլև Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ:

Նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու ֆիլմի 1-ին և 2-րդ մասերի ցուցադրություններին, ֆիլմը կարող են դիտել այստեղից.

Ֆիլմի 3-րդ և 4-րդ մասերի ցուցադրությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 14:10-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի թիվ 5 լսարանում:

Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք: