Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում

Տեղի կունենա «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»  փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում

2017թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 14:10-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 53 լսարանում  ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպում է «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկում:

Սիրով հրավիրում ենք:

Հրավիրում ենք մասնակցելու «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը» խորագրով բաց դասին

18-10-17

2017թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 14:10-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի թիվ 39 (օնլայն) լսարանում տեղի կունենա «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դաս, որը Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմավորման 25-րդ տարեդարձի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի նահատակության օրվա առթիվ կազմակերպել են մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Բաց դասը կվարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, «Լեգենդար հրամանատարը» գրքույկի համահեղինակ Սլավիկ Ալավերդյանը:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մշակութային հարցերի կցորդ (պատասխանատու) Աննեմարի Քուլմանը, Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի երևանյան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդը, կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը, Գյոթե ինստիտուտի հայաստանյան ներկայացուցիչ Դանա Շլուխտմանը: 

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության հիմնական նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացնել Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի կրթական ծրագրերը՝ նախատեսված հայ ուսանողների (բակալավրիատի և մագիստրատուրայի), շրջանավարտների, հետազոտողների ու դասախոսների համար: 

Նախ՝ տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հետ հանդիպում, որին մասնակցեց և Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ով Հումբոլդ միության անդամ է, արդեն մի քանի տարի ընդգրկված է գերմանական գիտահետազոտական ծրագրերում (2002թ. եղել է DAAD-ի կրթաթոշակառու, 2004-2006 թթ. և 2017թ. (3 ամիս) մասնակցել է Ալեքսանդր ֆոն Հումբոլդ (գերմ.՝ Alexander von Humboldt-Stiftung) հիմնադրամի գիտահետազոտական ծրագրերին: 

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող երկու հաստատությունների (Գյոթե ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) առաքելությունները, հիմնական խնդիրները, գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները:

Քննարկվեցին ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները: Հայ-գերմանական համագործակցությունը սերտացնելու, լեզվամշակութային հաղորդակցությունը խորացնելու նպատակով տնօրենը հյուրերին առաջարկեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը քննարկել մեզ մոտ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոն ստեղծելու մասին հարցը:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ հանդիպում, որի ընթացքում գերմանական պատվիրակության ներկայացուցիչները շնորհանդեսների ուղեկցությամբ, առանձին զեկուցումներով ներկայացրին Գերմանիայում գործող բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցման պայմանները, անվճար ուսուցման հնարավորությունները:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հյուրերը հանգամանորեն ներկայացրին Գերմանիայի Ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)-ի կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերը հայերի համար, գործող կայքերի ու էլեկտրոնային գրադարանների հասցեները և այլն:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ուսանողներին նաև տրվեցին ներկայացված կրթական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն պարունակող քառալեզու (գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, հայերեն) գրքեր, ամսագրեր, բուկլետներ, բրոշյուրներ:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղԳերմանական պատվիրակության ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով, համագործակցության ծրագրերի և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների պատասխան այցի ակնկալիքով:

Գերմանական պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

ՄՐՑՈՒՅԹ՝ ԵՊՀ-Ի 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՄԱՐ

դիզայն մրցույթ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ԵՊՀ-ի 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկվելիք նամականիշի դիզայնի համար։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նախագծերը պետք է մշակվեն համապատասխան համակարգչային գրաֆիկական ծրագրերով և ներկայացվեն էլեկտրոնային կրիչով կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով:

Սահմանվում են հետևյալ մրցանակները.

1-ին տեղ՝ 250.000 դրամ,

2-րդ տեղ՝ 150.000 դրամ,

3-րդ տեղ՝ 100.000 դրամ:

Հայտերը մինչև 2017 թ. նոյեմբերի 1-ը ներկայացնել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, 0025, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 606 սենյակ, հեռ՝ 060-710-141, էլ. հասցե՝ kgrigoryan@ysu.am):

Մասնակցները պետք է լրացնեն նաև մրցույթի մասնակցության հայտ, որը կարելին է ձեռքբերել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից կամ ներբեռնել ԵՊՀ պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն։

 

ԵՊՀ  ռեկտորատ