Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի բաց հանրային քննարկում

 քննարկում

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն բաց հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը (http://scs.am/files/naxagic-gitakan-gitatex-gorc-orenq-512759b238a3c5a40dc2db590068f0b5.pdf):

Նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք
ներկայացնել մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում (http://scs.am/am/public+discussions) կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից
վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում
(https://www.e-draft.am/projects/513), կամ ուղարկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը նախատեսված է ս.թ. նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, Գիտության պետական կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, հեռախոս` 210 140 (118)):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

ՀԵՀ-ը մի շարք միջոցառումներ կնվիրի երիտասարդներին՝ ուսանողության և երիտասարդության տոների առթիվ

հեհ

Նոյեմբերը երիտասարդական ամիս է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ նվիրված երիտասարդական տոներին։ 

Միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին «Երաժշտական ավտոբուս» ծրագրով։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային օրվա առթիվ։ 
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը։ Իրենց աշխատանքները կներկայացնեն երիտասարդ արվեստագետները։ 

Նույն օրը ֆուտբոլային խաղում ուժերը կչափեն քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները։ 
 
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյա հոբելյանին նվիրված երեկո։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ջազի և էստրադայի ճանաչված արտիստները, ամբիոնի դասախոսները, շրջանավարտներն ու ուսանողները` Աննա Մայիլյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Էմմա Ասատրյան, Արամո, Էրիկ, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան, Քրիստինե Պեպելյան, և այլք։ 
 
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում բուհերում կպարգևատրեն լավագույն ուսանողներին, կանցկացվեն բազմաբնույթ ծրագրեր։
 
Եվ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, տոնական համերգով կամփոփվի միջոցառումների շարքը. Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը։

2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար

ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 

• 3։4 չափսի լուսանկար 

• զինվորական գրքույկի պատճենը 

• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։ 
Այլ հարցերի համար զանգահարել 010567922:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները

2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը հարցազրույցի ընթացքում փաստեց, որ քննաշրջանն անցկացվում է ըստ սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:

30-10-2017-04-11-2017-7

Սահմանված կարգի համաձայն` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, կազմված տոմսերը, տարբերակները, թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի և կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում:

ԵՊՀ ԻՄ-ում ընթանում են 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի  I ընթացիկ քննություններն ու ստուգումները

 

 

Գիտական խորհրդի նիստում

2017թ. հոկտեմբերի 28-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն, Գիտական խորհրդի նախագահ Ս. Ա. Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը, ԵՊՀ ԻՄ-ի 2017թ. շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքների ուսումնասիրությանը, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սիմոնյանի և ամբիոնի դասախոս Քնար Օթարյանի «Մակրոսները MSEXCEL-ում» ուսումնամեթոդական ձեռնարկը հրատարակման երաշխավորելուն, նույն ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սմբատի Սիմոնյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն, մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, մանկ. գիտ. թեկնածու Լիլիթ Հենրիկի Ֆլջյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն վերաբերող հարցեր: 

Գիտական խորհրդի նիստում

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի զարգացման հայեցակարգը, Ուսանողական գիտական ընկերության կանոնադրությունը (նոր խմբագրությամբ):

Սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ Գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս.Առաքելյանը, արտահայտվեցին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը:

Գիտական խորհրդի նիստում

Հաշվի առնելով գնահատման համակարգում կատարված որոշակի փոփոխությունները (մասնավորապես ուսանողի ներկայության համար տրվող 2 միավորը հանվելու հետ կապված)՝ ելույթ ունեցողները կարևորեցին սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու և վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ուսանողներին տրվող խորհրդատվության, նրանց ինքնուրույն աշխատելու և լրացուցիչ գրականությունից օգտվելու հանգամանքները: Առաջարկվեց, որ գործնական և սեմինար պարապմունքները վարող դասախոսների համար առաջավոր մասնագետներն անցկացնեն խորհրդատվություն:

Գիտական խորհրդի նիստում

Նիստի ընթացքում հրատարակման երաշխավորվեց ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սիմոնյանի և նույն ամբիոնի դասախոս Քնար Օթարյանի «Մակրոսները MSEXCEL-ում» ուսումնամեթոդական ձեռնարկը:

Որոշվեց երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Աննա Սմբատի Սիմոնյանին և ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, մանկ. գիտ. թեկնածու Լիլիթ Հենրիկի Ֆլջյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար և միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհելու դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմելու ՀՀ ԲՈՀ: