Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ…

Տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, օր, որ ինչպես միշտ, լի է ապագայի հանդեպ ձեր վառ երազներով, ստացած գիտելիքները ժողովրդին ու հայրենիքին ծառայեցնելու անսահման պատրաստակամությամբ, լուսավոր վաղվա հանդեպ աներկբա հույսով ու հավատով:

Դուք մեծ հոգածությամբ պաշտպանված եք մեր անկախ հանրապետության մեջ, որը գնահատում ու հավատում է ձեզ, ձեր ուժին, անկեղծ հայրենասերի ձեր անընկճելի ոգուն, որ դուք գործով եք ապացուցում միշտ:

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողի  օրվա առթիվ, մաղթում մեծ հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում: Ուսանողական այս անզուգական, երբեք չկրկնվող տարիները թո՛ղ դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ:  Դուք լավ գիտեք ու երբեք չմոռանաք, որ ուսանողասեր ու ուսանողամետ մեր հաստատության մեջ ինձ համար դուք ամենասիրելին ու ամենապաշտպանվածն եք և ամեն ինչ արվել ու արվում է այստեղ, որ լիարժեք պայմաններում անցկացնեք ձեր ուսումնառությունը,  որ վաղը դառնաք այն բանիմաց ու պահանջված մասնագետը, որ բարձր կպահի մեր բուհի անունն ու հեղինակությունը:

Մաղթում եմ, որ դուք չիրականացած երազանքներ չունենաք, այլ ունենաք դժվարություններ հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Նա, ով վաղը զինվոր է դառնալու, ծառայի մարտական ոգով ու փառքով տուն դառնա, ով ուզում է ուսումը շարունակել, հաջողություններ նրան գիտության ճանապարհներին և ամենուր.  չէ՞ որ դուք եք այս երկրի տերն ու ժառանգորդը…

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն  Ս. Ա. Առաքելյան

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

2017թ. նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները (ուսանողական կառույցների ներկայացուցիչները):

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Պաշոնակատար ուսանողներն էին՝

  • Իսկուհի Շաղբաթյանը (ՈՒԽ-ի նախագահ, «ՀԼԳ» IV կուրս) – մասնաճյուղի տնօրեն,
  • Հրանտ Ղարագյոզյանը (ՈՒԳԸ նախագահ, «Տնտ.» II կուրս) – Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Լիանա Ներսիսյանը («ԻԿՄ» I կուրս) – տնօրենի քարտուղար,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Զարուհի Վարտանյանը («ԱԼԳ» IV կուրս) – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Անի Ասրյանը («Օտար լ. և գր.» II կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  • Իննա Մկրտումյանը («Օտար լ. և գր.» II կուրս) – նույն ֆակուլտետի քարտուղար,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Հասմիկ Քարտաշյանը («ՏՏ» IV կուրս) – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,
  • Արփինե Վերանյանը («Տնտ.» II կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի օգնական,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Արտյոմ Վարդանյանը («ՔԿԳ» III կուրս) – Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Տարոն Ալավերդյանը («ԻԿՄ» I կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  • Գոհար Բեջանյանը («ԻԿՄ» III կուրս) – նույն ֆակուլտետի քարտուղար:
  • Աղավնի Օրդինյանը («ՔԿԳ» III կուրս) – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ:
  • Արման Ալեքսանյանը («ԿԱ» IV կուրս) – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան:

Օրը սկսվեց տնօրենության կողմից հրավիրված նիստով, որի ընթացքում Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը տնօրենությանը ներկայացրեց օրվա ծրագրերն ու անելիքները.

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Դասապրոցեսի կազմակերպում, լսարանային հարցերի լուծում:
  • Այցելություններ կուրսեր՝ շնորհավորելու նպատակով:
  • Մասնաճյուղի ներքին կարգապահության պահպանում:
  • Լավագույն ուսանողների կողմից դասախոսությունների վարում:
  • Դասալսումների կազմակերպում:
  • Նիստերի ու խորհրդակցությունների հրավիրում:

Հանձնարարականներն ստանալուց հետո մեկօրյա պաշտոնակատարներն անցան գործի:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Թիմն աշխատում էր մեծ ոգևորությամբ, ընթացքում պարբերաբար հրավիրվում էին նիստեր ու խորհրդակցություններ:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտյոմ Վարդանյանը հրավիրեց նաև ավագների ժողով:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հասմիկ Քարտաշյանը ամբիոնի վարիչի հետ համատեղ  անցկացրեց դասալսումներ:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների (Անի Գրիգորյան, Ռաֆայել Հարությունյան, Հայկ Դանիելյան) վարած դասերը լսեց դեկան Զ.Վարտանյանը:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Կիրառական արվեստի ֆակուլտետի մեկօրյա դեկան Արման Ալեքսանյանը խորհրդակցություն անցկացրեց իրական դեկան Ա.Մարգարյանի հետ՝ քննարկելով ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Աշխատանքի բնականոն ընթացքին հետևում էր տնօրենը՝ այցելություններ կատարելով կուրսեր, ուսանողներին շնորհավորելով իրենց տոնի առթիվ, հետաքրքրվելով նրանց հուզող հարցերով:

Օրն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էին մեկօրյա և իրական պաշտոնակատարները:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Նիստի ընթացքում մեկօրյա պաշտոնակատարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, ստացած տպավորությունները:

Վերջում ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը ուսանողական կառույցների անդամների անունից շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը՝ ընձեռած հնարավորության համար:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Նա նշեց, որ ծրագիրը, հետաքրքիր լինելուց բացի, շատ օգտակար էր. այն նպաստեց, որ ուսանողները մոտիկից ծանոթանան բուհի կառավարմանը, նրա վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու և պարտավորեցնող աշխատանքին:

 

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

2017թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը բացվեց մասնակիցների՝ ուսանողությանն ուղղված շնորհավորական խոսքով ու բարեմաղթանքներով. «Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Թե ինչպիսին կլինի ՀՀ-ն տարիներ անց, պայմանավորված է ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Ուստի ջերմորեն շնորհավորում ենք մեր ուսանող ընկերներին,  ցանկանում անսպառ եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և նպատակների իրականացում»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ սրտանց շնորհավորելով նրանց տոնը, մաղթելով, որ ուսանողական տարիները նրանց համար դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ, որ նրանք չունենան չիրականացած երազանքներ, այլ ունենան դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսանողամետ մեր բուհում ամեն ինչ արվել ու արվում է, որ ուսանողները լիարժեք պայմաններում անցկացնեն իրենց ուսումնառությունը և դառնան այն պահանջված մասնագետները, ովքեր բարձր կպահեն ԵՊՀ-ի անունն ու հեղինակությունը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Այնուհետև ուսանողների տոնը շնորհավորեց մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ համալսարանականներ, 
այսօր ողջ աշխարհը տոնում է Ուսանողի միջազգային օրը, օր, որը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր կյանքի ամենակարևոր, պատասխանատու և անհոգ փուլերից մեկը։ Հպարտորեն եմ բարձրաձայնում, որ մեր բուհում արվել և արվում է ամեն ինչ, որ ուսանողն իրեն զգա լիարժեք, երջանիկ ու կրթված: Մեզ մոտ լսելի է ուսանողի ձայնը, իսկ նման բուհի ուսանող լինելն առաջին հերթին պատիվ է, արժանապատվություն, որին պետք է յուրաքանչյուրս մոտենանք մեծագույն պատասխանատվությամբ, լինենք խելացի, բարեկիրթ, նպատակամետ ու համառ, ունենանք նվիրական երազանքներ, իսկ Ուսանողական խորհուրդն ինչպես միշտ կմնա լավագույն հարթակը ինքնադրսևորվելու, զարգանալու և ինքնակազմակերպվել սովորելու համար: Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի ուսանողներ»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ապա ներկայացվեց տոնի պատմությունը, թե ինչպես 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, որի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը շարունակվեց մասնաճյուղի շնորհալի ուսանողների երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Տոնական դահլիճում մերթ թևածեց սիրո քնքուշ մեղեդին, ու բեմի վրա ալիքվեց նաիրյան հեզաճկուն պարը, մերթ թնդաց ազգային-հայրենասիրական խրոխտ երգն, ու բոլորվեց շուրջպարը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

 

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Ուսանողները անգլերենով ներկայացրին խնդիրների լուծումներ, ցուցադրեցին բանաձևերի դուրսբերման եղանակներ, ծրագրերի կոդավորման շնորհանդեսներ:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Բաց դասին իրենց աշխատանքներով հանդես եկան Վարդուհի Մեհրաբյանը, Վազգեն Փայտյանը, Գերասիմ Ալավերդյանը և Լևոն Սարուխանյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

 

Վարդուհի Մեհրաբյանը անգլերենով ապացուցեց X+Y+XY=1 հավասարումը՝ ներկայացնելով բոլոր հերթական քայլերը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Հաջորդիվ Վազգեն Փայտյանը ներկայացրեց քառակուսի հավասարումից դիսկրիմինանտ և արմատներ գտնելու եղանակը (How to Find the Discriminant and the Roots in a Quadratic Polynomial):

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Երրորդ թեման Էրատոսթենեսի մաղի (Sieve of Eratosthenes) միջոցով պարզ թվերը գտնելու մեթոդն էր, որը ներկայացրեց Գերասիմ Ալավերդյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Լևոն Սարուխանյանը ներկայացրեց էկոլոգիական խնդրի լուծումը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

«ԻԿՄ»  մասնագիտության 2-րդ կուրսում սա անգլերեն լեզվով առաջին մասնագիտական միջոցառումն էր:

Պատմվածքների մրցույթ

էսսե շարադրություն

«Արձագանք» ընկերությունը և ընկերության նախագահ, թարգմանիչ – գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտարարում են պատվածքների մրցույթ: Հեղինակների համար տարիքային և ներկայացված պատմվածքների համար բովանդակային սահմանափակում չկա:

Մրցույթին մասնակցելու համար պետք է պահպանել հետևյալ պայմանները.

  • Պատմվածքները բաղկացած պետք է լինեն ամենաքիչը 4 էջից:
  • Նյութի տառատեսակը՝ silfaen, տառաչափը՝ 11:
  • Ներկայացված պատմվածքները նախկինում որևէ այլ տեղ չպետք է տպագրված լինեն:
  • Հեղինակները չպետք է օգտվեն մեկ այլ աղբյուրից, այլապես նրանց աշխատանքերը կորակազրկվեն:

Պատմվածքներն անհրաժեշտ է ուղարկել gayane.eghiazaryan.75@mail.ru հասցեով մինչև 2018թ․մարտի 1-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, զբաղվածությունը և կոնտակտային տվյալներ:

1-ին փուլում կընտրվեն այն աշխատանքները, որոնք համապատասխանում են մրցույթի չափանիշներին: 2 -րդ փուլում կընտրվեն լավագույն 5 աշխատանքներ: 3-րդ փուլին կմասնակցեն նախորդ փուլը հաղթահարած 5 պատմվածքները, որոնցից 3 կզբաղեցնեն հաղթանակած երեք հորիզոնականները և կստանան խրախուսական պարգևներ և նվերներ: Հարցերի համար զանգահարել՝ 043 11 73 09 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com