Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

 2017թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (“The Curious Case of Benjamin Button”) պատմվածքի շուրջ:

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը, մասնակցում էին Խաղաղության կորպուսի կամավոր դասախոս Քոլման Հեսլերը և ուսանողներ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

«Գրքասեր» ակումբի հերթական քննարկման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Ֆիցջերալդի ոճային փոփոխության և պատմվածքի թեմայի գրավչության վերաբերյալ:

Զուգահեռներ անցկացվեցին ժամանակակից հասարակության և 1960-80-ականների Բալթիմորի միջև` մասնավորապես շեշտելով, որ փոքր բնակավայրերում հասարակական կարծիքից կախվածությունը միշտ էլ մեծ տեղ է զբաղեցրել  մարդու կյանքում:

Ընդգծվեց պատմվածքում արտահայտված արդիական մեկ այլ գաղափար՝ կապված յուրաքանչյուր տարիքում համապատասխան վարքագիծ և արտաքին ունենալու հետ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

Ներկայացվեց, որ Բենջամինը, լինելով բոլորից տարբեր, մերժված է հասարակության և իր ընտանիքի անդամների կողմից, ովքեր, իրականությունը որպես այդպիսին ընդունելու փոխարեն, մերժում են այն` տեղիք տալով ծիծաղաշարժ և գրոտեսկային իրավիճակների:

 

 

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ուսանողության տոնին նվիրված միջոցառումների իրականացմանը, ուսումնական գործընթացին, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր:

ՈՒԽ-ի նախագահի կողմից ներկայացվեցին այն միջոցառումները, որոնք նախատեսված էին ուսանողության տոնի շրջանակներում («Ուսանողների տոնին նվիրված երաժշտական միջոցառում մասնաճյուղի դահլիճում» (նոյեմբերի 16, ժամը 13:30), «Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարում են ուսանողները» (նոյեմբերի 17), «Մարզահամերգային համալիրում տոնական համերգ» (նոյեմբերի 17):

Տնօրենության նիստում նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ուսանողների կարգապահության (մասնավորապես՝ հաճախումների) և նրանց  առաջադիմության միջև ուղիղ համեմատական կապ գոյություն ունի:

Այդ համատեքստում դարձյալ ընդգծվեց սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու ու վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ինքնուրույն աշխատանքի կարևորությունը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի տնօրենության կողմից հետևողական վերահսկողություն է իրականացվում ուսանողների հաճախումների նկատմամբ, որպեսզի գործող կարգապահական կանոնների համաձայն ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ բացակայությունները կանխելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում տեղի կունենա բաց դաս

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում տեղի կունենա բաց դաս

2017թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:15-ին, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության 2-րդ կուրսում կանցկացվի բաց դաս, որը կվարի Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

Բաց դասը տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Դասի ընթացքում «ԻԿՄ» 2-րդ կուրսի ուսանողները անգլերենով կներկայացնեն խնդիրների լուծումներ, կցուցադրեն բանաձևերի դուրսբերման եղանակներ, ծրագրերի կոդավորման շնորհանդեսներ:

 

Աշխատանքի հրավեր ծրագրավորողների համար

Աշխատանքի հրավեր ծրագրավորողների համար

«Վեկտր» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ծրագրավորողների։

Աշխատանքային փորձը ցանկալի է։

Ցանկացողները կարող են լրացնել հայտը:

Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 094033266, 099033266։

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Վոլեյբոլի ընկերական խաղում հաղթեց  «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը

2017թ. նոյեմբերի 11-ին՝ երիտասարդության և ուսանողության տոների (նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը) կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական խաղ:

Վոլեյբոլի ընկերական խաղում հաղթեց  «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը

Խաղը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (ամբիոնի վարիչի ԺՊ Ա.Վանեսյանը, դասախոսներ Ն.Ղարիբյանը և Պ.Կարապետյանը):

Վոլեյբոլի ընկերական խաղում հաղթեց  «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը

Վոլեյբոլի ընկերական խաղը կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 1-ին և Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» 2-րդ կուրսի ուսանողների միջև:  

Ընթացավ թեժ խաղ, որի 4 խաղափուլերն ավարտվեցին 2:2 հաշվով:

Վոլեյբոլի ընկերական խաղում հաղթեց  «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը

Խաղարկվեց 5-րդ խաղափուլ՝ հաղթող թիմ որոշելու համար:

Հաղթեց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության      1-ին կուրսի թիմը:

Վոլեյբոլի ընկերական խաղում հաղթեց  «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի թիմը