Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» միջազգ. գիտաժողովի մասնակցության հրավեր

 «ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» միջազգ. գիտաժողովի մասնակցության հրավեր 

2018 թ. մայիսի 15-16-ին  ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական  չափանիշներով  քննելու  Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված  գրական-մշակութային  կյանքը և դրա առանձնահատկությունները, անդրադառնալու գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական  օջախների  կազմակերպմանը և դրանց  կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին, նոր հայացքով արժևորելու Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, լուսավորիչ մանկավարժների ծավալած գործունեությունը և  ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցություններին Սփյուռքի հետագա կրթական և մշակութային կյանքի ձևավորման վրա:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։

Գիտաժողովի ծրագրային հանձնախմբի կազմն է.

Արամ Սիմոնյան  – ԵՊՀ ռեկտոր

Աշոտ Մելքոնյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

Արմեն Քլոտ Մութաֆյան – ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության դոկտոր

Անահիտ Տեր-Մինասյան – Սորբոն – Փարիզ 1 համալսարանի պրոֆեսոր, պատմաբան

Կարեն Խաչատրյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն

Մենուա Սողոմոնյան  – ԵՊՀ գիտական քարտուղար

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն

Գուրգեն Վարդանյան  – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող 

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու հայտերի և զեկուցումների թեզիսների ընդունման վերջնաժամկետն է`2018 թ. մարտի 15-ը:

Գիտաժողովի անցկացման վայրն է՝

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկ, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ:   

Չափորոշիչներ՝

Զեկուցումները ուղարկել հետևյալ է հասցեներով` hayastan@hamazkayin.com, instarmstud@gmail.com,  (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Զեկուցումների պատրաստման և ներկայացման լեզուն հայերենն է: Զեկուցումները պետք է ունենան ամփոփում (անգլերեն, շուրջ 300 բառ):

  1. Տառատեսակը հայերեն` Sylfaen, անգլերենը` Times New Roman:

  2. Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:

  3. Զեկուցման սկզբում դրվում են հեղինակի անունը, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), զեկուցման վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեի անվանումը:

  4. Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում են աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը:

  5. Տալ հայերեն և անգլերեն 10-ական բանալի բառ:

Անհրաժեշտ է հայտերը և թեզիսները լրացնել համացանցով`  մուտք գործելով ` https://goo.gl/RgnaaD

Հարցերի պարագայում դիմել`

«Համազգայինի» Հայաստանի գրասենյակ,                                                                            

ք. Երևան, Մաշտոց 37/14                                                            

Հեռ. (+374 10) 53 39 49 ընդունարան     
էլ. հասցե` hayastan@hamazkayin.com    

 ԵՊՀ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ`

ք. Երևան, Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ, ընդունարան  
Հեռ.՝(+374 60) 710092  
Էլ  հասցե` instarmstud@gmail.com

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Մհեր Հովհաննիսյան – ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի  փոխտնօրեն  (կոմիտեի նախագահ)

Վիգէն Թիւֆէնքճեան – Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ անդամ,  դոկտոր, գրականագետ

Նարե Միքայելյան – Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն

Հակոբ Մուրադյան – ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական քարտուղար

Նարինե Նուշերվանյան – ՀՀԻ սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Ռոբերտ Սուքիասյան -ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի լաբորանտ, ասպիրանտ

Աւետիս Ափոշեան – ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվությանի բաժնի լաբորանտ

Աղբյուրը՝ https://armacad.info

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

2017թ. նոյեմբերի 10-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածության կատարման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա I կիսամյակի  1-ին ընթացիկ քննություններին և ստուգումներին վերաբերող հարցեր:

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց  մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

Հաշվի առնելով Ուսումնամեթոդական վարչության ուսումնասիրությունը ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածության վերաբերյալ, Երևանից հրավիրված դասախոսների հաճախումների գրաֆիկն ըստ շաբաթների (համարիչ, հայտարար) և ընթացիկ քննությունների ու ստուգումների անցկացումը հայտարար շաբաթում (համաձայն ժամանակացույցի)՝ ֆակուլտետների դեկաններին հաձնարարվեց համապատասխան դասախոսների հետ քննարկել և նշանակել լրացուցիչ ուսումնական պարապմունքներ՝ նախատեսված ժամաքանակները մինչև կիսամյակի ավարտը լրացնելու նպատակով:

2017-18 ուսումնական տարվա I կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններին և ստուգումներին վերաբերող հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում ամփոփել քննությունների և ստուգումների արդյունքները: 

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

Շինանյութ

2017թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութ»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/73 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝  «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Շինանյութ»-ի 4 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Նարգար» ՍՊԸ-ն, «ԵՔՍՏԵՐԻԵՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Էկոմիքս» ՍՊԸ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

building-materials

2017թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութ»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/73-1 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Շինանյութ»-ի 3 մատակարարների:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 3 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեցին «Նարգար» ՍՊԸ-ն և «Էկոմիքս» ՍՊԸ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

 2017թ. նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Սեմինարավարը ներկայացրեց գիտական հետազոտության ընթացքը.

  1. Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում,
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում,
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում,
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն,
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն,
  6. Հետազոտության արդյունքների վերլուծություն,
  7. Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:

Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Հանգամանորեն ներկայացվեց աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը և նշանակությունը.

  1. Գրագողությունից խուսափում,
  2. Ստուգելիության ապահովում,
  3. Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ,
  4. Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում,
  5. Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:

Բացատրվեցին նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ) և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:

Կայացավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը

Սեմինարի վերջում ներկայացվեցին համապատասխան ձեռնարկները, որոնցում մանրամասն շարադրված են գիտական աշխատանք կատարելու սկզբունքները, մասնավորապես՝ ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները և Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:

«Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը բավականին հետաքրքիր էր և ուսանելի: