Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-18 ուստարվա I կիսամյակում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

2017թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-18 ուստարվա I կիսամյակի ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվություն, որին ներկա էին տնօրենության, ՈՒԽ-ի անդամներ, դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-18 ուստարվա I կիսամյակում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը մասնավորապես ներկայացրեց կիսամյակի ընթացքում առաջին կուրսեցիների և ուսանողության հետ կազմակերպված հանդիպումների, Ուսանողի իրավունքներին և պարտականություններին վերաբերող միջոցառումների  մասին:

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-18 ուստարվա I կիսամյակում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Ապա ներկայացվեցին կատարված աշխատաքները՝ ըստ ֆակուլտետների:

Բարձր գնահատվեց 2017-18 ուստարվա I կիսամյակի ընթացքում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի ծավալած գործունեությունը.

  • «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկում:
  • «Մաթեմատիկան՝ որպես բնության լեզու» թեմայով միջոցառում:
  • «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» ուսուցողական միջոցառում:
  • «Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Տավուշի մարզում» քննարկում Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում:
  • ՀՀ ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառում:

Գոհունակությամբ ներկայացվեցին նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից իրականացված աշխատանքները.

  • Անգլերեն լեզվի ուսուցման խմբակի գործունեություն:
  • «Ինչպե՞ս կազմակերպել ուսանողական առօրյան» թեմայով բաց քննարկում:
  • Օտար լեզվով կինոդիտումների կազմակերպում և քննարկում:
  • «Օտարամուտ բառերի գործածությունը մեր խոսքում» թեմայով քննարկում:
  • «Երկրաշարժ» ֆիլմի ցուցադրություն-քննարկում (համագործակցությամբ՝ Ուսանողական գիտական ընկերության):

Համեմատաբար պասիվ էին գործել Բնական գիտությունների և հատկապես Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողական խորհուրդները.

Բնական գիտությունների ֆակուլտետ՝

  • «Մարդիկ, ովքեր փոխել են համացանցը» թեմայով մոտիվացիոն միջոցառում:
  • «Ծրագրավորումը հասանելի է բոլորին» ուսուցողական դաս:
  • «Բիլ Գեյթսի հաջողության ուղին» ֆիլմի ցուցադրություն-քննարկում:

Կիրառական արվեստի ֆակուլտետ՝

  • «Դա Վինչիի ծածկագիրը» վեպի և ֆիլմի վերլուծաբանների տեսակետների ներկայացում-քննարկում:

Ուսանողական խորհուրդը ներկայացրեց 2017-18 ուստարվա I կիսամյակում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Այնուհետև ներկայացվեցին Հանձնաժողովների (Մշակույթի, Սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման, Հասարակայնության հետ կապերիև տեղեկատվության, Գիտակրթական) իրականացրած աշխատանքները.

  • Ագային պարերի ուսուցման խմբակի գործունեություն:
  • Գիտելիքի օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում:
  • Անկախության օրվան նվիրված միջոցառում:
  • Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ:
  • «Երիտասարդը պետության հիմնասյուն» թեմայով էսսեների մրցույթ:
  • Վոլեյբոլի ընկերական հանդիպում:
  • «Ուսանողական նախասիրություններ. ուսանողի իմիջ» թեմայով քննարկում:
  • «Բանավեճի տեխնիկա» թեմայով ուսուցողական սեմինար:
  • «Գրագրության ձևեր» ուսուցողական դաս:
  • ՀՀ Սահմանադրության ընթերցման օր:
  • Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղ (ՈՒԳԸ համագործակցությամբ):
  • Գրական- երաժշտական ցերեկույթ:

Հաշվետվության ներկայացման վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ խրախուսելով Ուսանողական խորհրդի կողմից իրականացված աշխատանքները, կարևորելով ուսանողական կառույցների՝ որպես երիտասարդների ինքնադրսևորման լավագույն հարթակների դերն ու նշանակությունը բուհական միջավայրում և ընդհանրապես հասարակական կյանքի ցանկացած ոլորտում, ուսանողներին մաղթեց նախաձեռնողականություն, ավելի մեծ եռանդ ու նպատակասլացություն իրենց ծրագրերի իրականացման գործում:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

2017թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ բաց դաս (անգլերեն), որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Բաց դասին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոսներ:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Դասախոսը ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները, ապա ուսանողները ներկայացրին մաթեմատիկայի հիմնական բաժինները և նրա տարրերը:

Բաց դասին իրենց աշխատանքներով հանդես եկան Լիանա Ներսիսյանը, Արայիկ Շահնազարյանը, Նարե Ասիլբեկյանը, Խաժակ Սարգսյանը, Նարե Քամալյանը, Վահագն Ղուկասյանը, Արփի Աթաբեկյանը, Տարոն Ալավերդյանը, Սիրանուշ Հարությունյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Լիանա Ներսիսյանը ներկայացրեց եռանկյունների դասակարգումը և Պյութագորասի թեորեմը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաների մասին խոսեց Արայիկ Շահնազարյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Նարե Ասիլբեկյանը ներկայացրեց եռանկյունաչափական ֆունկցիաները, նրանց հակադարձ ֆունկցիաները և հատկությունները:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Վեկտորների մասին զեկուցումով հանդես եկան Խաժակ Սարգսյանը և Նարե Քամալյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Մեկ և ավելի փոփոխականներով համակարգ լուծելու մասին ներկայացրեց Վահագն Ղուկասյանը:

Արփի Աթաբեկյանը, Սիրանուշ Հարությունյանը և Տարոն Ալավերդյանը խոսեցին հավասարման աստիճանների մասին:

Բաց դասի վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ դասախոսին և ուսանողներին հայտնելով իր գոհունակությունը բարձր մակարդակով կազմակերպված դասի համար, ևս մեկ անգամ կարևորելով անգլերենի դերը ծրագրավորողի մասնագիտության մեջ:

«ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսում կայացավ անգլերենով բաց դաս

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

2017թ. դեկտեմբերի 20-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների երկրորդ կուրսերում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս (ռուսերեն), որը վարում էր Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դասախոս Սվետլանա Եղիազարյանը:

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

Բաց դասին ներկա էին Տնտեսագիտության ֆալուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկն., դոցենտ Ն.Խուդավերդյանը, դեկանի օգնական Ա.Ազատյանը, Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դասախոսներ, ուսանողներ:   

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

Նախ դասախոսը հանդես եկավ ողջույնի խոսքով, ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները, ապա ուսանողները հանդես եկան թեմայի վերաբերյալ զեկուցումներով:

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

Տեսահոլովակների ուղեկցությամբ «Սերվիս» մասնագիտության ուսանողները ներկայացրին Հայաստանի տեսարժան վայրերը, մշակույթը, խոհանոցը, խոսեցին հյուրանոցային ծառայությունների մասին:

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

«Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողները շեշտեցին երկրի տնտեսական կյանքում զբոսաշրջության խնդիրների կարևորությունը:

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

Դասի ընթացքում ներկայացվեցին նաև թեմային առնչվող բանաստեղծություններ ու երգեր:

Մասնաճյուղում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» թեմայով բաց դաս

Բաց դասի վերջում ելույթ ունեցան ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու Անժելա Այդինյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին դասախոսին և ուսանողներին՝ գեղեցիկ ու գրագետ ռուսերենով իրականացված բովանդակալից դասի համար: 

Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստի հրավեր

ԵՊՀԻՄ

2017թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` մասնաճյուղի անձնակազմի  մասնակցությամբ:

Նիստի օրակարգը հետևյալն է.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
  2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
  4. ԵՊՀ ԻՄ-ում Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի՝ 2016-2017 ուստարվա համալիր միջոցառումների կատարման արդյունքների մասին:            
  5. Ընթացիկ հարցեր:

 

Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄի գիտական խորհրդի նախագահ,

մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյան

 

 

 

Դեկտեմբերի 11-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017 թվականի տարեվերջյան գիտական խորհրդի նիստ հրավիրելու մասին և մի շարք ընթացիկ հարցեր:

Դեկտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 26-ին հրավիրել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. տարեվերջյան գիտական խորհրդի նիստ՝ օրակարգային հետևյալ հարցերով.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
  2. «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:

    Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյան

Ընթացիկ հարցերից հատկանշական է Հեռակա ուսուցման համակարգի մի շարք ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից մասնաճյուղից հեռացնելու վերաբերյալ հարցը:

Այդ հարցի կապակցությամբ որոշվեց ներքոհիշյալ ուսանողներին ըստ կարգի տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտեր և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) և 3) ենթակետերով՝ նրանց 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից՝ ուսումնական պարապմունքներին անհարգելի չհաճախելու և կիսամյակի ուսման վարձերը չվճարելու պատճառով.

  • Փալանդուզյան Սոնա Սարգսի («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», II կուրս):
  • Կիզողյան Արմեն Գևորգի («Տնտեսագիտություն», II կուրս):
  • Մովսեսյան Հովհաննես Սերյոժայի, («Տնտեսագիտություն», II կուրս):
  • Մարգարյան Գեղամ Սամվելի («Պատմություն», III կուրս):
  • Եսայան Աննա Մերուժանի («Հոգեբանություն», III կուրս):
  • Թամրազյան Լուիզա Թամրազի («Հոգեբանություն», III կուրս):
  • Բայրամյան Թաթուլ Գառնիկի («Բնապահպանություն և բնօգտագործում», III կուրս):
  • Թամրազյան Լևոն  Վարուժանի («Պատմություն», IV կուրս)
  • Աբովյան Սուրեն Արտավազդի («Պատմություն», V կուրս):

Նշվեց, որ Հեռակա ուսուցման համակարգի «Աշխարհագրություն» մասնագիտության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Լևոն Սեյրանի Դանիելյանն անհարգելի կերպով չի մասնակցել 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին և համաձայն «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) ենթակետի՝ ենթակա է մասնաճյուղից հեռացման: Որոշվեց վերոհիշյալ ուսանողին ըստ կարգի տեղեկացնել իր կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտ և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) ենթակետով՝  նրան 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից:

Ներկայացվեց, որ հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության երրորդ կուրսի (պայմանական հրամանագրված) ուսանող Գրիգոր Սամվելի Ղուլյանը անհարգելի կերպով չի մասնակցել 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին, սահմանված ժամկետներում չի հանձնել ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունները և չի վճարել կիսամյակի ուսման վարձը և համաձայն «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերի ենթակա է մասնաճյուղից հեռացման: Որոշվեց վերոհիշյալ ուսանողին ըստ կարգի տեղեկացնել իր կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտ և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերով՝  նրան 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից:

Տնօրենության նիստի ընթացքում որոշվեց նաև վերջին նախազգուշացումով խիստ նկատողություն հայտարարել Տնտեսագիտության ֆակուլտետի առկա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի (առանց տարկետման իրավունքի) չորրորդ կուրսի ուսանողներ Վահե  Մխիթարի Թադևոսյանին, Նարեկ Արտակի Մխիթարյանին, Վահե Դավիթի Վարշամյանին, Կիրառական արվեստի ֆակուլտետի վճարովի ուսուցման համակարգի  (առանց տարկետման իրավունքի) «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողներ Տիգրան Հենրիկի Խաչատրյանին և Աննա Սասունի Ավագյանին՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներից 90 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունենալու կապակցությամբ: