Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան տարեդարձի առթիվ սիրով շնորհավորում է Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Այվազյանին, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներով լի, երկար տարիների կյանք:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է  մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է  մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am հղմամբ:

Հարցերի, համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝+374 10 294416:

Աղբյուրը՝ http://www.mil.am

«Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում տեղի կունենա բաց դաս

«Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում տեղի կունենա բաց դաս

 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային թիվ 2 լաբորատորիայում՝ «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում, տեղի կունենա բաց դաս, որը կազմակերպել են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ.Նավոյանը,  Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:

Բաց դասի նպատակն է վերհանել հաշվողական մաթեմատիկայով լուծվող խնդիրների վերաբերյալ ուսանողների կարողություններն ու հմտությունները, նպաստել նրանց ինքնուրույնության դրսևորմանը:

Դասի ընթացքում տեղի կունենա «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում  ինքնուրույն ուսուցման թեմաների ներկայացում-քննարկում:

«ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն խնդիրներ, որոնց համար դասական մեթոդներով հնարավոր չէ ստանալ ճշգրիտ կամ մոտավոր լուծումներ և կառաջարկեն դրանց լուծման յուրօրինակ, հետաքրքիր, արագ և էֆեկտիվ մեթոդներ, որոնք պրակտիկայում հաջողակ կիրառություններ ունեն մաթեմատիկական օբյեկտների բարձրորակ բնութագրեր ստանալու համար:

Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բաց դասին:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

2017թ. դեկտեմբերի 12-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի  շնորհանդեսը:

Ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենի գլխավորությամբ,  ուսանողներ, հյուրեր:

Գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը ներկայացրեց նորաստեղծ կայքի կառուցվածքը, բաժինները, կայքից հեշտությամբ օգտվելու, գիրք փնտրելու սկզբունքները: Շեշտվեց, որ կայքում գրքերը տեղադրված են ըստ մասնագիտական ուղղվածության, կայքի աջ մասում տեղադրված են նոր հրատարակված գրքերը, ձախ մասի ստորին հատվածում՝ օգտակար,  հիմնական մասնագիտական գրքերը:

http://ijevanlib.ysu.am/

Վ.Պողոսյանը էլեկտրոնային գրադարանի բացման առթիվ շնորհավորեց, բարի գալուստ, օգտակար ու հաճելի ընթերցանություն մաղթեց բոլոր համալսարանականներին, ընթերցասեր հանրությանը՝ նշելով. «Շնորհավորում եմ բոլորիս էլեկտրոնային գրադարանի համացանցային կայքի բացման առիթով: Այսօր մենք կարող ենք վստահորեն նշել, որ ունենք հայաստանյան կրթական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային գրադարան, որը մեկ քայլ առաջ է տանելու մատչելի կրթություն ստանալու գործընթացը: Այս կայքի գործարկումը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ, քանզի փոխվում են կրթական պահանջներն ու մոտեցումները, և գրադարանային գործում արդիական տեխնոլոգիաների կիրառումը ժամանակի պահանջ և հրամայական է։ Բացի գրքային հնարավորություններից՝ այս կայքը մեծապես կօգնի նաև առցանց դասախոսությունների հասանելիությամբ, իսկ նորությունների հարթակը անընդհանտ թարմացվելու և արդիականացվելու է, որպեսզի համապատասխանի գրադարանային նորագույն տեխնոլոգիաների պահանջներին»։

Մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանի նորամուտին շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ մասնավորապես նշելով. «Գրադարանները հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը քաղաքակիրթ աշխարհում ուղեկցվում է գրադադարանային համակարգերի համապատասխան բարեփոխումներով: Հիմնականում հենց արդի առաջավոր գրադարաններն են ապահովում տեղեկատվական հագեցած շտեմարանների ստեղծումն ու ընդլայնումը, զանազան տեղեկատվական ծառայությունների մատչելի սպասարկումը՝ տեխնոլոգիական նոր միջոցներով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը ևս բացառություն չէ։

ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծումը ևս մեկ քայլ է մատչելի և հասանելի կրթական հնարավորությունների ընձեռման ճանապարհին, և համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի ուսանողների գիտական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, հաստատուն գիտելիքների հարստացմանն ու տարածմանը։ Շնորհավորում եմ մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծման առթիվ և համոզված եմ, որ այն հարուստ, ամբողջական ու հետաքրքիր հարթակ կդառնա ընթերացասեր ուսանողության համար»:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

Էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսին շնորհակալալական և շնորհավորական խոսքեր ասացին ուսանողները և դասախոսները՝ նորաստեղծ կայքին մաղթելով անխափան աշխատանք, շարունակակական զարգացում և առաջընթաց:   

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Կայացավ «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

2017թ. դեկտեմբերի 7-ին  Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որը կազմակերպվել էր մասնաճյուղի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի համատեղ ջանքերով։

Կայացավ «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

 

Ֆիլմի ցուցադրությունից առաջ զեկուցումով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի տեղակալ Շիրակ Գասպարյանը:

Կայացավ «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

Նա ներկայացրեց աղետալի երկրաշարժի մասին տեղեկություններ (երկրաշարժի տևողությունը, ուժգնությունը, մարդկային ու նյութական կորուստները և այլն)։

Ներկաները մեծ հուզմունքով դիտեցին ֆիլմը` վերապրելով Սպիտակի երկրաշարժի ողբերգական և ծանր օրերը:

Կայացավ «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

«Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց քննարկում, թե ինչպես ճիշտ պաշտպանվել երկրաշարժից, ինչ անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ մարդկանց նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար: