Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

 2017թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի  «Պատ­մություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները՝ դասախոս Լ.Բեգինյանի ղեկավարությամբ, այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր:

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը  Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

Այցելությունները նպատակ ունեին ամրապնդել ուսանողների` բրոնզեդարյան արհեստների վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները, ընդլայնել ուսանողների պատկերա­ցումները բրոնզեդարյան մարդու, նրա կենցաղի, մշակույթի, հոգևոր ընկալումների վերաբերյալ (ծիսական անոթներ, դամբարանային նյութ), բարձրացնել տարածաշրջանի բրոնզեդարյան ուսումնա­սիրութ­յունների ճանա­չողությունը:

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը  Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիրի արհեստանոցում ուսանողներն իրենց տեսական գիտելիքները լրացրին գործնական կարողություններով:

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը  Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

Նրանք նախ ծանոթացան բրուտի (կավագործի) աշխատանքային գործիքներին, ապա կավի առանձնա­հատկություններին, կավախմորի շաղախմանը, կավե իրերի պատրաստմանը: 

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը  Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

Ականատես լինելով բրուտագործի յուրօրինակ աշխատելաոճին՝ ուսանողները սեփական փորձով ծանոթացան կավե իրերի պատրաստման սկզբունքներին:

«Պատ­մութ­յուն» մասնագիտության ուսանողների այցը  Դիլիջանի երկրագիտական թանգարան և Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Արշակի Աղաբաբյանին ` ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում երջանկություն, առողջություն, անձնական ու մասնագիտական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ տնօրենի հերթական հանդիպումը

2017թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, կուրսերի ավագների հետ տնօրեն Սամվել Առաքելյանի հերթական հանդիպումը:

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ  տնօրենի հերթական հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների կարգապահության ու առաջադիմության, նրանց ինքնուրույն աշխատելու ունակությունների ու գործնական հմտությունների զարգացման, 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանին նախապատրաստվելու, քննական գործընթացին ՈՒԽ-ի որևէ ներկայացուցչի և տվյալ կուրսի ավագի մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Կայացավ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ  տնօրենի հերթական հանդիպումը

Տնօրենը նշեց, որ օրեր առաջ բոլոր ֆակուլտետների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ նրանք հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների, նրանց տրվող հանձնարարությունների իրականացման, առաջիկա քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերում, որպեսզի ուսանողների ստացած գնահատականներն անաչառ կերպով արտացոլեն նրանց գիտելիքները:

Միևնույն ժամանակ պարոն Առաքելյանը ուսանողներին կոչ արեց, որ նրանք էլ սեփական գիտելիքները գնահատելիս սուբյեկտիվության մեջ դրսևորեն հնարավորինս օբյեկտիվ մոտեցում, լավ նախապատրաստվեն քննություններին, տքնաջան աշխատեն՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

 

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները (Ուսումնամեթոդական վարչությունը, ֆակուլտետները, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ներկայացուցիչները) պետք է առավելագույնս օժանդակեն քննաշրջանի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Կարևորվեց քննական գործընթացում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ վստահության հանգամանքը:

Դարձյալ ընդգծվեց, որ քննական գործընթացի բոլոր պատասխանատուները պետք է հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները:

 

Կայացավ ՄԿԾ-ների պատասխանատուների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի վերամշակման աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Կայացավ ՄԿԾ-ների պատասխանատուների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ 2017թ. հոկտեբերի 4-ի թիվ 172 §12 հրամանի և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի «Որակյալ կրթություն» նպատակի 1.1. խնդրի 3-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա  կրթական ծրագրերի վերամշակումն արտոնող հանձնաժողով և համապատասխան կրթական ծրագրերը վերամշակող աշխատանքային խմբեր:

ՄԿԾ-ների պատասխանատուները ներկայացրին, որ ժամանակացույցին համապատասխան կազմվել են աշխատանքային պլաններ, որոնցում հստակ նշված են կատարվելիք աշխատանքները, ժամկետները և պատասխանատուները:

Նշվեց, որ արդեն Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնին են ներկայացվել կրթական ծրագրերի առաջարկի հայտերը:

Տնօրենի առաջարկով մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները բարձրաձայնեցին ծրագրերի վերամշակման հետ կապված որոշ խնդիրների մասին և ներկայացրին դրանց հնարավոր լուծումները: