Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Խորհրդակցություն մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

2018թ. հունվարի 15-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքին, երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին ու հատկապես Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման նոր կարգին վերաբերող հարցեր:

Խորհրդակցություն մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

Մասնավորապես նշվեց, որ այս տարի արդեն ամփոփիչ ատեստավորումն իրականացվելու է միայն ավարտական աշխատանքների պաշտպանության միջոցով, ամփոփիչ քննություններ չեն լինելու, և անհրաժեշտ է հետևողական լինել, որ ավարտական աշխատանքները լիովին իրականացվեն ըստ նոր կարգի:

Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված չափանիշների համաձայն՝ ավարտական աշխատանքի գնահատումն, օրինակ, իրականացվում է 20 միավորանոց սանդղակով, «Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը» չափանիշի համար սահմանված է առավելագույնը 2 միավոր, «Աշխատանքի կատարումը և արդյունքները» չափանիշի համար՝ առավելագույնը 6 միավոր, «Աշխատանքի շարադրումը և ձևավորումը» չափանիշի համար՝ առավելագույնը 4 միավոր, հրապարակային պաշտպանության համար՝ առավելագույնը 8 միավոր:

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց ավարտական կուրսերի ուսանողների հետ կազմակերպել հանդիպումներ և նրանց հանգմանորեն ներկայացնել նոր կարգը, բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները, օրինակելի կառուցվածքը, ձևավորումը, պաշտպանությունը, աշխատանքի գնահատման չափանիշները, դրանց համապատասխան չափորոշիչներն ու հատկացվող միավորները և այլն:

 

 

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

նիստ

2018թ. հունվարի  23-ին` ժամը 13:00-ին,  տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2017-18 ուս.տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում/առանց լուծարքի շրջանի/:                  /զեկ.Ա.Շ.Մարգարյան/
  1. 2017-18 ուս.տարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:        /զեկ.Ա.Շ.Մարգարյան/
  1. Ընթացիկ հարցեր:

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր  2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի համար

«ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հայկական մասնաճյուղը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր» կրթական ծրագիրը՝ նախատեսված 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի համար: 

«ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հայկական մասնաճյուղը 2012 թ.-ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր» կրթական ծրագիրը, որն ուսանողների տրամադրում է առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար: 

Ծրագրին կարող են մասնակցել «Արեգակ» ունիսվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները՝ այդ թվում նաև համալսարանականները: 

Դիմումի ձևը ստանալու համար կարող դիմել «Արեգակ» ունիսվերսալ վարկային կազմակերպություն, իսկ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգել «ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հայկական մասնաճյուղ, հեռ.՝ 010 24 92 15, 010 24 81 41:

    Աղբյուրը՝   http://www.aregak.am

 

 

 

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ

 2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում:
  2. 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
  3. Ընթացիկ հարցեր:

 

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր

joinourteam
 

Հարգելի Ուսանողներ,

Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. փետրվարի 15-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,
  2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 21-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը կամ դիմել https://www.mts.am կայքում:

 

 
Աղբյուրը՝ https://www.mts.am